Thursday, 23 07 2026
Ռուսական ուժերի ինստիտուցիոնալ չեզոքացման օրակարգը բացարձակ առաջնահերթություն է
Բայրամովի՝ Ռուսաստան այցից հետո լուրջ կասկածներ կան. վտանգ կա հետագայի համար
Հրվ Կովկասում տարածաշրջանային քաղաքական ինքնությունը սկսել է ձևավորվել. ԵՄ֊ն խթանում է պրոցեսը
Ռուսաստանի «ներքին Թուրքիան» այլևս իրողություն է
Լարը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg

Ահա այն, ինչին սպասում է իշխանությունը

Հայաստանի ֆինանսների նախարարը ասում է, որ Ռուսաստանի տնտեսությունը վարժվել է պատժամիջոցային ռեժիմին, և ԱՄՆ նոր պատժամիջոցները ցնցում չեն առաջացնի ՌԴ տնտեսության մեջ, թեև կբերեն, իհարկե, նոր դժվարություններ: Նա միաժամանակ հայտարարում է, որ Հայաստանը բոլոր դեպքերում շարժվելու է իր ծրագրով:

Որն է Հայաստանի ծրագիրը՝ այնքան էլ պարզ չէ: Դե յուրե այդ ծրագիրը հաստատված է Ազգային ժողովում, որտեղ այն ներկայացրել է կառավարությունը: Բայց դե ֆակտո ինչ ծրագրով է առաջ շարժվում Հայաստանը՝ դեռ, մեղմ ասած, տեսանելի չէ: Փոխարենը, օրինակ, տեսանելի են դառնում այն խնդիրները, որոնք Հայաստանի համար առաջացնում է ԵՏՄ-ն:

Երբ Հայաստանը 2013-ին հայտարարում էր դրան անդամակցելու մտադրության մասին, երբ 2015-ին անդամակցում էր պաշտոնապես, կայացվեց որոշոմ, որով ԵՏՄ-ն կամ Ռուսաստանը համաձայնեցին Հայաստանի համար հետաձգել այն մի շարք սահմանափակումները, որոնք կան ԵՏՄ-ում՝ ներկրումների մասով, նաև մաքսատուրքերի մասով: Հայաստանի համար հետաձգվեց մի շարք ապրանքատեսակների ներկրումների մաքսատուրքերի բարձրացումը, դրանց զգալի մասը մինչև 2017 և 2018 թվականներ:

Այսինքն՝ ժամկետը ըստ էության սպառվում է, և իրականում ԵՏՄ-ն դեռ նոր նոր է Հայաստանի համար, այսպես ասած, մտնում ուժի մեջ, և կամաց-կամաց Հայաստանի քաղաքացիները սկսելու են առօրյայում շատ ավելի զգալ ԵՏՄ կոչված կառույցը, և զգալ թերևս ամենևին ոչ լավ իմաստով: Իսկ ընտրությունները սարերի հետևում են, այսինքն՝ միայն 2022 թվականին, այնպես որ՝ քաղաքացիների դժգոհությունն իշխանության համար այնքան էլ խնդիր չի լինի առաջիկայում, իսկ մինչև 2022 թվական ինչ-որ բան կմտածեն, իսկ գուցե նաև ԵՏՄ-ն չլինի, կամ ինչ-որ բան այնպես չլինի ԵՏՄ-ում, ինչպես հիմա է, ակնկալիքով, որ Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցներն ի վերջո կտան իրենց արդեն գլոբալ ազդեցությունը Ռուսաստանի վարքագծի իմաստով, կամ Պուտինն այլևս չի լինի նախագահ, և Ռուսաստանի վարքագիծը թե՛ աշխարհում, թե՛ եվրասիական տարածությունում կփոխվի:

Ահա Հայաստանի «ծրագրային» հույսը, որովհետև ծրագրային այլ իրատեսական հեռանկար Հայաստանի առջև չի երևում՝ առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ ամենաբարձր մակարդաով Երևանը կարող է հայտարարել ըստ էության գնալու տեղ, այլընտրանք չունենալու մասին, ասել, թե ՆԱՏՕ-ում ոչ բոլորն են մեզ գրկաբաց սպասում և այլն: Այդպիսի մոտեցումներով և սկզբունքներով կառավարվող պետությունները այլընտրանք երբեք չեն ունենում, որովհետև հնարավոր չէ այլընտրանք ունենալ Ռուսաստանի շահի սպասարկումն իրականացնելու դատապարտվածության գիտակցումով: Ընդ որում, ամենաէականն այստեղ այն է, որ ի տարբերություն իշխանության և անգամ քաղաքական ուժերի մնացյալ մեծամասնության՝ հասարակական տրամադրությունները այդ իմաստով շատ ավելի համարժեք և ազատ են:

Հետաքրքիր է այն, որ նույն այդ իշխանությունը հանրությունից պարբերաբար ակնկալում է, այսպես ասած, դրական սպասումներ ներքին հարցերում, կամ ինչպես վարչապետն է հայտարարում՝ մի քիչ բարձր տրամադրություն ու ժպիտ: Ներքին հարցերում, սակայն, ժպտալու և բարձր տրամադրության առիթներ առայժմ ունեն միայն իշխող «էլիտայի» ներկայացուցիչները, իսկ հասարակության համար այդպիսի առիթներ չկան: Բայց հասարակությունը, ի տարբերություն իշխող «էլիտայի», շատ ավելի դրական է տրամադրված արտաքին հարցերում՝ բավական կենսունակ լինելով արտաքին առաջարկների, հնարավորությունների բազմազանության գնահատման և դրանց հանդեպ արձագանքի համարժեքության իմաստով, որպես նաև Հայաստանի ներքին վիճակի փոփոխության հիմք, հնարավորություն:

Բայց այստեղ ահա իշխանության տրամադրությունն է միշտ «ընկած», և Սերժ Սարգսյանի մակարդակով կարող են հայտարարել, որ մեզ ոչ մի տեղ չեն սպասում՝ եվրասիառուսական ճահճից բացի:

Ընդ որում, հանրության դական սպասումը, բարձր տրամադրությունն այնտեղ է, որտեղ հարկ է, որտեղ առավել ռացիոնալ է, որովհետև Հայաստանը պետք է փոխվի արտաքին աշխարհի հետ հարաբերությունների տրամաբանության փոփոխությամբ, այլ տարբերակ չկա: Եվ այստեղ հանրության մոտ կա անհրաժեշտ տրամադրությունն ու տրամադրվածությունը, որը, սակայն, իշխանությունն այնքան էլ չի կիսում: Որովհետև հանրության սպասումները թելադրված են պետության վիճակի փոփոխության անհրաժեշությամբ, իսկ իշխող «էլիտայի» սպասումները ձևավորվում են իշխանության դիրքի անփոփոխության անհրաժեշտությամբ:

 

Լուսանկարը՝  gettyimages-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում