Wednesday, 22 07 2026
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ

Ուշ թե շուտ Ալեքսանյանը կապամոտաժի «Ծածկած շուկայի» այն հատվածը, որը պետք է ապամոնտաժվի. Ժիրայր Սեֆիլյան (տեսանյութ)

«Նախաձեռնող խմբի պահանջները մնում են նույնը: Ի սկզբանե եղել են մտահոգ մարդիկ, որոնք այս հարցը բարձրացրել են, բայց հակառակորդ կողմը չի լսել, նրանք չեն հրաժարվել իրենց մտադրություններից՝ ավիրել են կոթողի մի մասը: Հետագայում գտնվեցին մարդիկ, որոնք այդ հարցը բարձրացրեցին՝ ի դեմս Սաշուր Քալաշյանի, որը, կարելի է ասել, մեր երեք սերունդների մոհիկաններից է… Մենք էլ պարզապես չէինք կարող չաջակցել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Նախախորհրդարանի» քարտուղարության անդամ Ժիրայր Սեֆիլյանը՝ «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության բողոքի ակցիայի ընթացքում:

«Ես անձնապես չէի կարող այդ սերնդի ներկայուցուցչի ցավին ցավակից չլինել: Բնականաբար «Ծածկած շուկայի» պայքարը միայն հուշակոթողը վերականգնելու խնդիր չէ, որովհետև մեր երկրում բազմաթիվ այլ խնդիրներ կան. հակահայկական կառավարման համակարգի բացահայտման տարրերն օր օրի ցույց է տալիս այս պայքարը: Մենք մեր մատը դրել ենք վերքի վրա և օր օրի հասնելու ենք մեր նպատակին, այսինքն եթե կառուցել են՝ ուշ թե շուտ ապամոնտաժելու են այն հատվածը, որը պետք է ապամոնտաժվի»,- ասաց Սեֆիլյանը:

Մեր զրուցակիցը վստահություն հայտնեց, որ կփոխվի պայքարի մարտավարությունը: Նրա հավաստմամբ՝ հաղթանակի հասնելու գլխավոր գրավականը հետևողականությունն ու համառությունն է:

Արձագանքելով այն դիտարկմանը, թե փաստորեն քաղաքապետարանը, մշակույթի նախարարությունը այդ շինարարությունը համարում են ապօրինի, իսկ Ալեքսանյանը շարունակում է իր գործն անել, Ժիրայր Սեֆիլյանն ասաց․ «Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ պետություն գոյություն չունի: Բայց մենք նույնիսկ քիչ ուժերով օլիգարխիկ և հանցագործ համակարգին կարող ենք պարտադրել մեր կամքը, որովհետև ճիշտը մեր կողմն է»:

Մեր զրուցակիցը նաև հավելեց, որ իրենց խնդիրը «ժողովրդին ժողովրդի դեմ» հանելը չէ․ «Հակառակորդն ընտրեց այդ մարտավարությունը, բայց մենք չէինք կարող նույնն անել: Հասկանում ենք այդ մարդիկ այնտեղ ինչ պատճառներով են եկել, անձնապես չեմ էլ մեղադրում՝ նրանք կախյալ են, գուցե ամեն մեկի պատմությունը մի մեծ ողբերգություն է, բայց քանի որ նրանք ևս մեր ժողովուրդն են, խնդիր չունենք ժողովուրդ ժողովրդի դեմ հանելու»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում