Wednesday, 22 07 2026
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
20:10
Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆրիդրիխ Մերցի հեռախոսազրույցը
19:50
Թրամփը սպառնացել է Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավերի վրա ցանկացած հարձակման դեպքում թիրախավորել կամուրջներ և էլեկտրակայաններ
ԿԸՀ-ն չի բավարարել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը
19:30
Չինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցում
Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը
Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին
Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը
18:50
Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը
Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով
18:30
Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին
Կրասնոդարում Wildberries-ի վրա հարձակման հետևանքով 1 մարդ է զոհվել
ԱՄՆ Կոնգերսը 907-րդ «հակաադրբեջանական» ուղղումը կչեղարկի՞
17:50
ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Հորմուզի նեղուցով պաշտպանված տարանցում կազմակերպելու շուրջ. Ռուբիո

Կարեն Բոթոյանն աշխատանքային այց է կատարել Սևանի տարածաշրջան

Այսօր՝ հուլիսի 6 ին, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն աշխատանքային այց կատարեց Սևանի տարածաշրջան։ Մարզպետի առաջին կանգառը Սևան քաղաքի Նորիկ Դագարյանի անվան մարզադպրոցն էր, որտեղ ընթանում էր ծանրամարտի մարզային առաջնությունը։ Առաջնությանը մասնակցում էին Գավառ, Սևան, Մարտունի քաղաքների, ինչպես նաև Հայրավանք ու Վերին Գետաշեն համայնքների մարզադպրոցների սաները։ Դիմելով մարզիկներին մարզպետը նշեց, որ մարզի զարգացմանը զուգահեռ պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել մշակույթին և սպորտին, հավելելով, որ պետությունն այս ոլորտների զարգացման համար ունի համապատասխան ծրագրեր։ Մարզպետը վստահություն հայտնեց, որ տարբեր մարզաձևերում Գեղարքունիքը ներկայացնող մարզիկները հանրապետական ու միջազգային տարբեր մրցաշարերում կշարունակեն բարելավել մրցանակներ նվաճելու ավանդույթները: Այս մասին տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանից։

Այնուհետ Սևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ աշխատանքային քննարկում տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում մարզպետը ծանոթացավ կառավարության աջակցությամբ մեկնարկած ծրագրերի ընթացքի, ինչպես նաև առկա խնդիրների մասին համայնքների ղեկավարների զեկույցներին, տվեց մի շարք հանձնարարականներ: Կարեն Բոթոյանը նշեց, որ այցելությունները համայնքներ կրելու են պարբերական բնույթ։

Այցի շրջանակներում Կարեն Բոթոյանը եղավ նաև Սևան քաղաքում գործող «Բոհեմ» արվեստանոց-թեյրան սոցիալական ձեռնարկությունում, ծանոթացավ երիտասարդների կողմից նախաձեռնված կենտրոնի աշխատանքներին։ Մարզպետը նշեց, որ Գեղարքունիքում արդյունավետ աշխատում են նմանատիպ ձեռնարկությունները, հատկապես կարևորելով այն, որ ստացվող շահույթի կեսից ավելին ուղղվում է համայնքում մշակութային կյանքի զարգացմանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում