Wednesday, 22 07 2026
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ

Թուրքիայի նկատմամբ սերը` հայկական պարադոքս է. Day.az

Ադրբեջանական լրատվական կայքն անդրադարձել է Թուրքիայում հանգստացող հայերի թվի աճին: Միայն այս տարվա հունվար-հուլիսին Թուրքիայում հանգստացել է 36 հազար  121 հայաստանցի: Ամբողջ 2012թ-ին զբոսաշրջության համար Թուրքիան նախընտրած հայերը 70 հազար 956-ն էին: Սրանք Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության տվյալներն են:

Լրատվական կայքը գրում է, որ կարելի է ասել Թուրքիայում է եղել ամբողջությամբ լցված Հրազդան մարզադաշտը և Թուրքիայի նկատմամբ սերը դարձել է հայկական պարադոքս, չնայած թշնամանքին և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը:

Իրոք պարադոքսալ է, որ տարեկան ավելի քան 70 հազար հայեր հանգստանում և ավելին իրենց խնայողությունները ծախսում են մի երկրում, որը Հայոց ցեղասպանության միակ մեղավորն է, որը ամբողջությամբ պաշտպանում և ամեն հարմար պահի աջակցում է մյուս ոչ բարեկամ երկրին` Ադրբեջանին: Ի դեպ, սա ընդգծում է նաև նյութի հեղինակը  և նշում, որ հայերը թուրքական ափերին գնում են ոչ միայն  լողազգեստներ և մրգային կոկտեյլներ, այլ ամեն տարի Թուրքիայում են թողնում ամենաքիչը 70-80 մլն եվրո:

Եվ վերջում հեղինակն ուղղակի հարցնում է. ուր է հայրենասիրությունն ու ինքնասիրության զգացումը, թե՞ դա միայն հիշում են ապրիլ ամսին ու միայն բառերով: Իրոք որ, ուր է…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում