Tuesday, 21 07 2026
Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Բելգիայի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը. ԱԳՆ
18:30
Հարավային Կովկասը գնալով ավելի կարևոր է դառնում. Մերց
Էկոնոմիկայի նախարարությունը ձուկ և ձկնամթերք արտադրողներին հրավիրում է միջոցառման՝ ծանոթանալու ՀՀ-ից ԵՄ արտահանման ընթացակարգերին
18:10
Իսպանիայում շոգի պատճառով եղանակային տագնապի դեղին և նարնջագույն մակարդակ է հայտարարվել
Բեռլինը Երևանի և Բաքվի հետ հարաբերությունների քաղաքական բաղադրիչը հավասարակշռեց
Լիբանանյան զորքերը սկսել են տեղակայվել երկրի հարավում՝ Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո
2026-ին որդեգրվել է 45 անտուն շուն
17:30
Հնդկաստանը ՌԴ բարձրաստիճան դիվանագետին կանչել է ԱԳՆ՝ հրթիռային հարվածից 4 հնդիկ նավաստու զոհվելու կապակցությամբ
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի ներկայացուցիչների հետ
17:10
«Քրիսթալ Փելասը» Լակրուայի տրանսֆերի համար պահանջում է նվազագույնը 60 մլն ֆունտ
Սարիկ Մինասյանը կվերցնի պատգամավորի մանդատը
Իսրայելը շահագրգռված չէ ներքաշվել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության մեջ. Սմոտրիչ
Դատարան են ուղարկվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
16:30
ԻՀՊԿ-ն հայտնել է Սիրիայի աթ-Թանֆի ռազմակայանին հարվածելու մասին
16:20
Ինչպես ստանալ ավելին ճամփորդական ծախսերի դիմաց
16:10
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էդվարդ Միլիբենդին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ
15:50
Թրամփը հանձնարարական էր տվել այս մրցաշարը դարձնել պատմության մեջ լավագույնը. Ջուլիանի
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում պետբյուջե է վճարել շուրջ 12,6 մլրդ դրամի հարկեր և տուրքեր. Պետրոսյան
15:30
Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
Դատախազը դատարան է հանձնել Կամո Արեյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
15:10
ՀԴԲ-ի տնօրենը ծրագրում է այցելել Ռուսաստան
Վրաց-ամերիկյան «վերբեռնումը դժվարությամբ է մեկնարկել»
14:50
ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար
Գագիգ Ծառուկյանին ձեռնաշղթաներով տեղափոխեցին քննչական
14:30
ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել
14:20
Ակբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը
14:10
Իսրայելը ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ Իրանը միջուկային ցենտրիֆուգներ է տեղափոխել Փիկաքս լեռ
Անահիտ Մանասյանը Սյունիքի մարզպետի հետ քննարկել է մարզում առկա՝ մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները
13:50
Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին

ԼՂ հիմնախնդրի ռազմական լուծումը անընդունելի է Մոսկվայի համար. Սերգեյ Մարկեդոնով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ռուսաստանի հումանիտար գիտությունների ինստիտուտի պրոֆեսոր, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:

– Պարոն Մարկեդոնով, ի՞նչ արդյունքներ պիտի ակնկալենք ԵԱՀԿ Մինսկի խմբի այցելությունից տարածաշրջան, և ի՞նչ նկատի ուներ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ ասելով, թե համանախագահները մտադիր են Երևանում հստակեցնել իրավիճակը Ղարաբաղյան հակամարտության գոտում:

– Միջնորդները այցելելու են տարածաշրջան հակամարտության սրացումից հետո, որը տեղի ունեցավ մայիսի 15-ին: Կարծում եմ, որ նրանք գալիս են պարզապես «ժամերը ստուգելու» նպատակով: Ես չեմ հավատում, որ այս այցը կարող է տեղից շարժել խաղաղության գործընթացը: Մենք երկար տարիներ տեսնում ենք հակամարտության էսկալացիայի և բանակցային գործընթացի տատանումների այսպիսի ալգորիթմ: Փետրվարին Մյունխենում եղավ անվտանգության խորհրդաժողովը, իսկ դրանից մի քանի օր հետո՝ բախումներ շփման գխում: Ապրիլի վերջին Մոսկվայում տեղի ունեցավ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումը, որից երկու շաբաթ անց տեղի ունեցավ հակամարտության նոր էսկալացիա: Հիմա կլինի միջնորդների այցը տարածաշրջան, և չի բացառվում, որ հուլիս-օգոստոսին նոր էսկալացիա տեսնենք, ուստի այս գործընթացում բանակցությունները և միջադեպերը հակամարտության գոտում մշտապես ուղեկցում են իրար, մի կողմից՝ տեղի են ունենում հանդիպումներ, իսկ մյուս կողմից՝ փորձ է կատարվում շոշափել իրադրությունը ուժային մեթոդներով:

Հնարավոր է՝ այսօր նախապատրաստվում է հանդիպում կողմերի միջև: Եթե տեղի ունենա ինչ-որ հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաների միջև, միգուցե այդ դեպքում նոր էսկալացիան ավելի ուշ կլինի: Բայց ուզում եմ ճշտել, որ խոսքը ոչ թե պատերազմի, այլ էսկալացիայի մասին է: Գուցե տեսնենք այն, ինչ եղավ այս տարվա փետրվարին, մայիսին կամ նախորդ տարվա դեկտեմբերին:

– Նկատի ունեք նախագահների՞ հանդիպումը:

– Հնարավոր է՝ արտաքին գործերի նախարարների հանդիպում լինի, ոչ թե նախագահների:

– Վերջերս շատ են խոսում նոր պատերազմի հնարավորության մասին: Ի՞նչ կասեք այդ կանխատեսումների մասին:

– Գիտեք, ես միշտ կարդում եմ Միջազգային ճգնաժամային խմբի (ICG) զեկույցները, երևի 2006 թվականից: Կարդում, ուսումնասիրում եմ պրոֆեսիոնալ ձևով, և գրեթե բոլոր զեկույցներն էլ խոսում են նոր պատերազմի մասին: Հիպոթեզը, որի վրա հիմնվում է ICG-ն, այդպիսին է, և սա առաջին տարին չէ, այս զեկույցը առաջինը չէ, որտեղ նման կանխատեսում է արվում: Մի շարք փորձագետներ, ինչպես Թոմ դե Վաալը, Լոուրենս Բրոյերսը, խոսում են դրա մասին: Խոսքը հետևյալի մասին է, որ եթե չլինի դիվանագիտական կարգավորում, ապա պատերազմը անխուսափելի է: Ես կատեգորիկ կերպով համաձայն չեմ դրա հետ: «Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակը շատ կոնֆլիկտների պարագայում տևում է տարիներ: Իրավիճակը Քաշմիրի շուրջ շարունակվում է 1947 թվականից, բայց այնտեղ պարտադիր կերպով պատերազմ չի լինում: Սրացումներ, լարվածություն լինում են, բայց հիմնախնդիրը չի լուծվում: Նույնը կարելի է ասել Կիպրոսի հիմնախնդրի մասին: Այնտեղ պատերազմ չկա, կարգավիճակի հարցը ևս լուծված չէ, թեև հունական Կիպրոսը միացել է Եվրամիությանը: Ուստի կարծում եմ, որ այլընտրանքը շատ ավելի լայն է: Իհարկե, պատերազմի վտանգ կա, բայց դա չի նշանակում, որ այն մեխանիկորեն իրացվելու է, և եթե այսօր հակամարտող կողմերը համաձայնության չհասնեն, վաղը պատերազմ կլինի, որովհետև պատերազմը նաև ենթադրում է մեծ ծախսեր անելու կողմերի պատրաստակամությունը: Այդ ծախսերն անխուսափելիորեն արտացոլվելու են երկու երկրների և հատկապես Ադրբեջանի ներքաղաքական կայունության վրա: Ինչո՞ւ եմ առանձնացնում Ադրբեջանը. որովհետև ստատուս քվոն ձեռնտու չէ Ադրբեջանին, նա գոհ չէ այս վիճակից: Հայաստանը քիչ թե շատ գոհ է, Ադրբեջանը՝ ոչ, նա ուզում է կոտրել ստատուս քվոն: Բայց նույնիսկ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանը պատրաստ չէ նոր պատերազմին, իսկ իրավիճակը սրել, արձագանքը ստուգել կարող է, ընդ որում՝ նա փորձում է ոչ միայն Հայաստանի, այլև միջնորդների արձագանքը: Մենք գիտենք, որ Միացյալ Նահանգները և Ռուսաստանը վատ հարաբերություններ ունեն, իսկ այստեղ՝ Ղարաբաղի հարցում, նրանք միասնաբար կարձագանքե՞ն, թե՞ ոչ: Կարելի է ստուգել դա: Այսպես է հարցին մոտենում Ադրբեջանը:

– Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները ևս վերջին շրջանում, կարծես, այնքան էլ հարթ չեն:

– Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններում շատ վաղուց կան մի խումբ հարցեր, որոնց շուրջ կա փոխըմբռնում, և մի խումբ հարցեր, որոնց շուրջ փոխըմբռնում չկա, և կարելի է ասել՝ կա որոշակի մրցակցություն: Մասնավորապես, Ռուսաստանը և Ադրբեջանը ակնհայտ մրցակիցներ են էներգետիկ հարցերում: Ադրբեջանը ակնհայտորեն դիտարկում է Եվրամիությունը որպես այլընտրանքային նախագծերի մասնակից, որոնք կոչված են նվազեցնելու Եվրոպայի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից: Եթե խոսենք կայունության հարցերի մասին, ապա Մոսկվան ավելի լավ գործընկեր է Ադրբեջանի համար, քանի որ Մոսկվան ավելի մեծ պատրաստակամությամբ է կիրառում ավտորիտար, կոշտ մեթոդներ: Մոսկվան չի հավատում, թե Ադրբեջանի ժողովրդավարացումը հնարավոր է, բայց ավելի լավ է այն ռեժիմը, որը կա, և օգնում է նրա միջազգային լեգիտիմացմանը: Այսպիսով, կան կետեր, որոնք ունեն ընդհանուր եզրեր, և կան հարցեր, որոնց շուրջ հակասություններ կան: Այդպես եղել է, և կարծում եմ՝ այդպես էլ կշարունակվի:

– Իսկ տարածաշրջանային զարգացումները ինչպե՞ս են ազդում երկու երկրների հարաբերությունների վրա: Օրինակ՝ Ալիևը մասնակցում էր Ռիադում սաուդցիների և ամերիկացիների կազմակերպած գագաթնաժողովին, որի գլխավոր նպատակը «իսլամական ռազմական կոալիցիա» կամ «արաբական ՆԱՏՕ» ստեղծելն է, և շատ փորձագետների կարծիքով՝ այն ուղղված է լինելու Իրանի և Ռուսաստանի շահերի դեմ: Ադրբեջանի մասնակցությունը կարելի՞ է համարել քայլ Ռուսաստանի դեմ:

– Ադրբեջանը ընտրություն չի կատարի միայն հօգուտ Միացյալ Նահանգների: Դա հնարավոր չէ՝ ճիշտ այնպես, ինչպես հնարավոր չէ Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին կամ Ադրբեջանին ընտրելը: Կան բազմաթիվ զսպող գործոններ, որոնք թույլ չեն տա դա անել:

– Ինչպե՞ս կարձագանքի Ռուսաստանը Ձեր նշած էսկալացիայի դեպքում:

– Ամեն ինչ կախված է էսկալացիայի մակարդակից: Եթե բախումները լինեն մայիսի կամ փետրվարի դեպքերի մակարդակին, ապա ամեն ինչ կսահմանափակվի Մինսկի խմբի հայտարարություններով, ինչն էլ, ըստ էության, եղավ փետրվարին և մայիսին: Կամ էլ հայտարարություն կանի տիկին Զախարովան: Ի դեպ, շատ հայ լրագրողներ մայիսյան դեպքերի մասին Զախարովայի և Մինսկի խմբի հայտարարությունները գնահատեցին որպես հայամետ հայտարարություններ: Դա այդպես չէ, որովհետև այդ հայտարարության մեջ նշվում էր կոնկրետ մայիսին տեղի ունեցած էսկալացիայի աղբյուրի մասին, բայց հետո համանախագահները խոսում էին երկու կողմերի պատասխանատվության մասին: Սա դիվանագիտական ձևաչափ է: Այսինքն՝ մատնանշվում էր, որ՝ այո, այսօր՝ մայիսի 15-ին, հարձակում է իրականացրել Ադրբեջանը, ինչը միգուցե տարբերվում է ապրիլյան շեշտադրումներից, բայց հետո պատասխանատվությունը դրվում էր երկու կողմերի վրա: Հետևաբար ամեն ինչ կախված է էսկալացիայի մակարդակից: Եթե լինեն այնպիսի բախումներ, ինչպիսիք եղան 2016թ. ապրիլին, ապա ամենայն հավանականությամբ կգործարկվի միջնորդական մեխանիզմը, ինչպես եղավ 2016թ. ապրիլի 5-ին, այսինքն՝ ոչ թե պարզապես հերթապահ հայտարարություններ կարվեն, այլ միջնորդները կփորձեն զսպել կողմերին: Հիմնախնդրի ռազմական լուծումը անընդունելի է Մոսկվայի համար: Նախ՝ դա կարող է հարուցել եվրասիական կառույցների՝ ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի քայքայում, երկրորդը՝ անխուսափելիորեն կակտիվացնի միջազգային խաղացողներին տարածաշրջանում, և փաստ չէ, որ դա կլինի ի շահ Ռուսաստանի: Բացի այդ, էսկալացիան հետաքրքիր չէ նաև Միացյալ Նահանգների համար, որովհետև Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը հեռու չէ հակամարտության գոտուց, և այս հարցում մեր շահերը պարադոքսալ կերպով համընկնում են: Եթե այդպես է, ապա էսկալացիայի դեպքում հարկավոր է արձագանքել ճիշտ ժամանակին և միասնաբար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում