Thursday, 23 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Պետք է ամեն ինչ անել Հայաստանի լսարանը ռուսական պարտադրող պրոպագանդայից զերծ պահելու համար

«Երբ մենք խոսում ենք ռուսական լրատվամիջոցների մասին, ապա իսկապես ակնհայտ է, որ այնտեղ գնալով պակասում է լրատվամիջոց հասկացությունը, և դա դառնում է հիմնականում պրոպագանդայի միջոց։ Կարծում եմ, որ Էմանուել Մակրոնը շատ համեստ է գտնվել՝ խոսելով միայն Sputnik-ի և Russia Today-ի մասին, որովհետև, փաստորեն, այսօր գրեթե բոլոր հեռարձակող լրատվամիջոցները Ռուսաստանում պրոպագանդայի միջոցներ են, ընդ որում՝ ոչ միայն իրենց երկրի համար, այլև առաջին հերթին նաև արտաքին աշխարհի համար, չնայած այստեղ մի փոքր դժվար է գնահատել՝ նրանք իրենց ներքի՞ն լսարանի համար են աշխատում, թե՞ դրսի, բայց ներքինը իրենց ներքին գործն է, ի վերջո։

Ես Ռուսաստանում գիտեմ մարդկանց, ովքեր ուղղակի անթույլատրելի են համարում այդպես վարվել սեփական հասարակության հետ և 21-րդ դարում այսպես բոլշևիկյան ոճով պրոպագանդա իրականացնել։ Կրկնում եմ՝ դա Ռուսաստանի ներքին խնդիրն է, թող իրենք որոշեն՝ ոնց են վարվում իրենց երկրի ներսում, բայց երբ այդ պրոպագանդան պարտադրվում է նաև այլ երկրների լսարանին, սա արդեն անթույլատրելի է։ Կարծում եմ, որ այդ երկրները, այդ թվում նաև Հայաստանը, պետք է համապատասխան միջոցառումներ ձեռնարկեն, որպեսզի այդ պարտադրվող պրոպագանդայից զերծ պահեն իրենց լսարանին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ խոսելով Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարության մասին։

Հիշեցնենք, որ Էմանուել Մակրոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ օրերս կայացած հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ Sputnik-ի և Russia Today ռուսական պետական լրատվական գործակալություններին հրապարակավ մեղադրել է Ֆրանսիայի նախագահական ընտրությունների ժամանակ «կեղծ լուրեր» տարածելու և «քարոզչությամբ» զբաղվելու համար։ Ֆրանսիայի նախագահը նաև ասել է, որ Sputnik-ն ու Russia Today-ն «ազդեցության գործակալներ» են և «իրենց պահում են կառավարության կառույցների նման»։

Աշոտ Մելիքյանը նկատում է, որ առհասարակ ռուսական ԶԼՄ-ների ստեղծած աշխարհը միանգամայն այլ է, քան իրականությունն է, և այն կարծրատիպերը, որոնք ռուսական պրոպագանդան ներարկում է լսարանին, բավականին թյուր կարծիք են ստեղծում իրականության մասին։ Իսկ կրկին վերադառնալով Մակրոնի վերոհիշյալ հայտարարությանը՝ բանախոսը շատ հետաքրքրական համարեց այն հանգամանքը, որ նման պարագայում արդյո՞ք Մակրոնի նախընտրական շտաբը փորձել է որևէ կերպ ուղղումներ մտցնել, եթե այդ գործակալությունների կողմից ապատեղեկատվություն է տարածվել իրենց մասին, թե՞ պարզապես որոշել են, որ դա չի համապատասխանում իրականությանը, և արգելել են, որպեսզի այդ երկու լրատվամիջոցները լուսաբանեն իրենց հետ կապված որևէ բան։

«Ընդունելով, իհարկե, որ ռուսաստանյան հատկապես հեռարձակող լրատվամիջոցները քաղաքական պատվեր են կատարում և Կրեմլի գաղափարախոսությունն են տարածում, այստեղ կա նաև երկրորդ կողմը՝ առհասարակ քաղաքական գործիչներն իրենց ամենագետ են պատկերացնում և համարում են, որ իրենք պետք է որոշեն՝ որ լրատվամիջոցը պետք է լուսաբանի իրենց, որը չլուսաբանի, և այս առումով, իհարկե, որոշ վերապահումով պետք է մոտենալ Մակրոնի այդ հայտարարությանը։

Ընդհանրապես, մենք գիտենք նաև, որ քաղաքական գործիչները շատ ցավոտ են ընդունում իրենց հասցեին ուղղված որևէ քննադատություն և այդ քննադատությունը կարող են ընկալել որպես վիրավորանք կամ զրպարտություն, կամ մանիպուլյացիա։ Մենք բազմաթիվ այդպիսի փաստերի ենք հանդիպել մեր իրականության մեջ, և այդպիսի փաստերը քիչ չեն նաև արտերկրում, և ամեն կոնկրետ դեպքում պետք է կոնկրետ գնահատականներ տալ՝ արդյո՞ք քաղաքական գործիչը քննադատությունը չի ընկալել որպես խեղաթյուրում կամ վիրավորանք, այսինքն՝ չի կարելի քաղաքական գործիչների ասածները էսպես հալած-թափած յուղի տեղ ընդունել»,- ընդգծեց ԽԱՊԿ նախագահը՝ միևնույն ժամանակ հավելելով, որ նման խնդիրները պետք է տարբեր տեսանկյուններից դիտարկել։

Անդրադառնալով հայաստանյան իրավիճակին և հարցին,թե այստեղ մեր հասարակության գիտակցության վրա ինչ ազդեցություն են թողնում ռուսական ԶԼՄ-ները, պարոն Մելիքյանը ընդգծեց. «Անկեղծ ասած՝ մի փոքր թյուր կարծիք է, որ ռուսական հեռարձակող լրատվամիջոցներն ավելի մեծ լսարան ունեն մեզ մոտ, քան, ասենք, տեղական ռեյտինգային հեռուստաալիքները, չնայած եթե պրոֆեսիոնալ տեսանկյունից նայենք՝ մեծ հաշվով մերոնք էլ պակաս պրոպագանդայով չեն զբաղված։

Մեզանում Ռուսաստանը դեռ համարվում է մեր ռազմավարական գործընկերը, համենայնդեպս՝ տեղի իշխանությունները դա այդպես են համարում, և ըստ երևույթին մեր իշխանությունները համարձակություն և հնարավորություն չունեն այդ պորտալարը կտրելու, բայց ոչ մեկը չի ասում՝ այդ պորտալարը կտրեք, ուղղակի այդ ամենը պետք է կանոնակարգել։ Անհրաժեշտ է այդ հեռուստաընկերությունները եթերային հեռարձակումից, որը անվճար է և հասանելի ամենալայն լսարանին, գոնե տեղափոխել կաբելային ցանց, որը իր ընդգրկումով շատ ավելի փոքր է, քան եթերային ցանցը, և այն մարդիկ, ովքեր չեն կարողանում իրենց կյանքը պատկերացնել առանց ռուսական պրոպագանդայի, ապա նրանք կարող են գնել այդ կաբելային փաթեթը և նայել իրենց սիրած Կիսելյովին, ով իր այսօրվա գործունեությամբ որևէ առնչություն չունի լրագրության հետ. դա մաքուր մանիպուլյացիա ու մաքուր պրոպագանդա է: Ովքեր նստել են արդեն, պատկերավոր ասած, Կիսելյովի ասեղին և չեն կարող առանց նրան լսելու ապրել, թող դա լսեն կաբելային ալիքներով։

Սա կանոնակարգելու հարց է, որով պետք է զբաղվեն իշխանությունները։ Միգուցե այստեղ կարևոր է նաև Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախաձեռնությունը, բայց ըստ երևույթին այդ մարմինը նախաձեռնություն չի ցուցաբերում, որովհետև գիտի, որ քաղաքական վերնախավը դա չի իրականացնելու»։

Աշոտ Մելիքյանի գնահատմամբ՝ ռուսական պրոպագանդան հետխորհրդային շրջանում լուրջ վնաս է հասցնում՝ մարդկանց աշխարհայացքները խեղաթյուրելով, և այստեղ մենք ևս շատ լուրջ խնդիր ունենք։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում