ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը համոզված է, որ Հայաստանում ամենաերկար զիփլայնի կառուցման այս կարևոր նախաձեռնությունը շուտով իրականություն է դառնալու:
«Այսօր իմ ընտանիքի անունից ես ձեռք բերեցի աշխարհի ամենաերկար զիփլայնի տոմսեր` այդպիսով ունենալով ներդրում ծրագրի իրականացման գործում: Կարծում եմ, որ աշխարհի մասշտաբով ռեկորդակիր այս նախագիծը էական հիմք կհանդիսանա սահմանամերձ Տավուշի մարզում տուրիզմի զարգացման, Ենոքավան համայնքում երիտասարդների համար նոր աշխատատեղերի ստեղծման և համայնքային կյանքի աշխուժացման համար: Կոչ եմ անում միանալ նախաձեռնությանը, որի իրականացումը հնարավորություն կտա Հայաստանը դիրքավորել որպես տարածաշրջանի էքստրեմալ տուրիզմի կենտրոն և մեր երկիրը առավե լ ճանաչելի դարձնել արտասահմանցի զբոսաշրջիկների շրջանում»,- ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել վարչապետ Կարեն Կարապետյանը:








































