Saturday, 25 07 2026
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին
Բակային շաբաթօրյակ՝ Ավանում
Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կտևի մինչև տարեվերջ, Նովակ
Իրան – Հայաստան նոր պայմանավորվածություններ՝ էներգետիկ ոլորտում․ Mehr
18:30
Ավիահարվածներ հութիների դիրքերին. ոչնչացվել են զինապահեստներ և հրթիռային կայանքներ
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգը
18:10
Հնդկաստանում ուսանողական ցույցերն ավարտվեցին
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Ավտոբուսների բախում և հրդեհ Սիրիայում. կա առնվազն 35 զոհ
Ջրանջատում Արտաշատում
Տոկաևը Ռուսաստանը «մեծ պետություն» է անվանել
Ֆրանսիայի դեսպանատանը թունավորման դեպքով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունում
17:10
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վայոց ձորի քրեական ոստիկանները հայտնաբերել են ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվողի
16:50
Տանը, որտեղ ծնվել է Հիտլերը, բացվում է ոստիկանական բաժանմունք
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
16:30
Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով
Մեկնարկում է Երևանի քաղաքապետարանի 2026թ․ ներառական ամառային ճամբարը
16:10
Աստղագետները հելիում արտանետող մոլորակ են հայտնաբերել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
15:50
Samsung-ը կրճատել է աշխատատեղերը ԱՄՆ-ում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:30
Կատարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին
15:10
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել

Ազգային ժողովը՝ «էլիտար կլուբ», պապաները գործի են գնում-գալիս

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է նախկին դատավոր, ՕՐՕ դաշինքի պատգամավորության նախկին թեկնածու Պարգև Օհանյանը։

-Պարոն Օհանյան, 6-րդ գումարման Ազգային ժողովը սկսել է իր աշխատանքը։ Այն պատկերը, որ այսօր կա և այն մթնոլորտը, որում ձևավորվեց այս խորհրդարանը, դրական փոփոխությունների հույս ներշնչո՞ւմ է։

-Մթնոլորտը, եթե չասենք տխուր, ապա գոնե ոչ պատվաբեր է։ Ես շատ կուզեի, որ լավատես լինեինք, թեպետ մեծ ակնկալիքներ չունեմ։ Խորհրդարանը պարզապես որոշակի «թյունինգի» ենթարկվեց, որոշակի քանակ կրճատվեց, հանձնաժողովները կրճատվեցին, բայց դա արդյո՞ք լավ է։ Եթե ընդհանուր պատասխանեմ՝ 131 պատգամավորը շա՞տ էր, ես չգիտեմ։ Ինչ վերաբերում է հանձնաժողովներին, ապա իմ կարծիքով՝ դրանք ինչքան շատ լինեն, այնքան լավ, բայց եթե աշխատի, այլ ոչ ձևական։ Գուցե որոշ բացառություններ կան, բայց հիմնականում ձևական աշխատանք է տարվում։ Ավելի շատ կառավարությունն է մշակում օրենքները արդարադատության նախարարությունում։ Իսկ պետաիրավական հանձնաժողովն ի՞նչ է անում, ես չգիտեմ։ Օրինակ՝ քաղաքակիրթ երկրներում գոյություն ունի կոռուպցիայի հանձնաժողով։ Մեզ մոտ նախկին վարչապետի օրոք կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ ստեղծվեց, բայց ի՞նչ, այնտեղ ոչ մի անկախ փորձագետ չկար։ Ես էլ մի քիչ հումորով, բայց իրականում շատ էլ լուրջ գրեցի՝ ուզում եք անկախ կոռուպցիայի դեմ պայքարող խորհուրդ՝ ինձ ներգրավվեք այնտեղ, խոստանում եմ անկախությունս պահպանեմ, բայց չներգրավվեցին։ Քաղաքակիրթ երկրներում նման խորհուրդ գործում է խորհրդարանում, որից մի ահուսարսափ կա, այդ թվում՝ վարչապետի, նախագահի համար։ Բայց եթե ստեղծվում է՝ կոռումպացված մարդիկ են ներգրավվում, դրա արդյունավետությունը ո՞րն է։ Եթե կոռուպցիայի դեմ չենք պայքարում, ապա ի՞նչ ակնկալենք այս խորհրդարանից, ես չգիտեմ։

Ցավոք, խորհրդարանը դարձել է «էլիտար կլուբ», որտեղ շատերն ինչ-որ արժանիքների համար հայտնվել են այնտեղ՝ տղեքը գնում են գործի գալիս՝ պապան գործի է գնացել։ Գնում են, «կնոպկա» են սեղմում, վերադառնում։ Տարիներով չեն խոսում, թեպետ խոսելն էլ կարևոր չէ՝ զանգ կախող է պետք, ոչ թե ճառ ասող։

 -Հրաժարական է տվել կառավարությունը, իշխող ՀՀԿ-ն հայտարարել է, որ վարչապետը նորից Կարեն Կարապետյանն է լինելու։ Նրա կառավարության այս ամիսների գործունեությունը ինչպե՞ս եք գնահատում։

-Վարչապետը խարիզմատիկ, աշխատասեր և խելացի մարդու տպավորություն է թողնում։ Ինչքան էլ ընդդիմադիր լինեմ, արդարության կողմնակից եմ։ Լիահույս եմ, որ ինչ-որ բաներ արվում են, կարևորը՝ քաղաքական կամք լինի տնտեսությունը զարգացնելու և Հայաստանն իրավական երկիր դարձնելու ուղղությամբ։

-Իսկ ինչո՞ւ այս ամիսների ընթացքում դա չարվեց։ Մինչ այսօր վարչապետը նշել է, որ կախարդական փայտիկ չկա։ Սակայն գործնական քայլեր մենք չենք տեսել։ Ի՞նչն է պատճառը, չկա՞ քաղաքական կամք։

-Համոզված եմ, որ ցանկությունը և քաղաքական կամքը կա։ Հայտնի ֆիլմի՝ «Կովկասի գերուհու» մեջ նշվում է՝ խմենք այն կենացը, որ ցանկությունն ու հնարավորությունը համընկնի։ Չեմ կասկածում, որ կա ցանկություն՝ վարչապետը պրագմատիկ մարդ է․ հասկանում է՝ մի բան է ցանկություն, այլ բան է հնարավորություն։ Այդ պատճառով էլ նշում է՝ կախարդական փայտիկ չունեմ, որ միանգամից հարցերը լուծվեն, այն էլ այս ճգնաժամի պայմաններում՝ կոռուպցիա, տնտեսական ճգնաժամ, արտաքին պարտք։ Բայց մենք պետք է լավատես լինենք, միայն քննադատելով բան դուրս չի գա, պետք է պայքարենք իրավունքի պաշտպանության, պետության կայացման համար։ Ամեն մարդ, եթե անձամբ կամ փաստաբանի միջոցով իր իրավունքները պաշտպանի՝ լավ կլինի։ Օրենքով, թե քրիստոնեական սիրով պայքարի դեպքում մի բանի կհասնեն։ Եթե միայն հայհոյենք, հիասթափված հեռանանք՝ ոչինչ չի ստացվի։

-Հայաստանում ընտրություն մեկ էլ հինգ տարի հետո կլինի։ Արդյո՞ք հասարակությունը կսպասի այդքան՝ ռեալ փոփոխություն տեսնելու համար, թե՞ նոր պոռթկումներ են հնարավոր։

-Հետաքրքիր հարց է։ Մենք իրավաբաններս՝ հատկապես դատավոր աշխատած, ինչ-որ տեղ նաև հոգեբան ենք։ Բարեբախտաբար մենք հայերս ապստամբ կամ հեղափոխական ժողովուրդ չենք, մենք ստեղծող, աշխատող ենք՝ հողի, արվեստի, տնտեսության հետ կապված ժողովուրդ ենք, շենացրել ենք աշխարհի շատ լուրջ երկրներ։ Փառք Աստծո՝ խաղաղասեր ենք, մյուս կողմից էլ ցավալի է, որովհետև դա մի քիչ չարաշահվում է՝ ընդ որում թե՛ ներսում՝ իշխանությունների կողմից, թե՛ նաև դրսից։ Կաշխատենք, չենք ըմբոստանա, ապստամբությունների չենք գնա։ Համբերությամբ, խաղաղությամբ, սիրով, աշխատասիրությամբ, լավատեսությամբ կապրենք։ Ու ամենակարևորը՝ պետք է հիշել, որ մեր պապերը մեզանից տաս, քսան անգամ ավելի վատ են ապրել ու չեն դժգոհել, չեն հեռացել երկրից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում