Thursday, 23 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Եթե Ադրբեջանը հրաժարվի Մաքսային միությանն անդամակցել, շատ ցավոտ հարված կստանա. Ալեքսանդր Կռիլով

Մաքսային միության անդամ երկրներից Հայաստանի մեկուսացված լինելը չի կարող խոչընդոտ լինել ՄՄ-ին միանալու ճանապարհին: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մոսկվայում գործող Կովկասագետների գիտական միության նախագահ, քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը՝ անդրադառնալով ՄՄ անդամ երկրների հետ ընդհանուր սահման չունենալու ՀՀ խնդրին:

Նա նշեց, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկիր է, չունի սահման այդ բլոկի հետ, բայց դա չի թուլացնում այդ բլոկի պաշտպանական ունակությունը, ուստի ամեն ինչ հնարավոր է: Բայց, նրա խոսքով, ՄՄ-ին անդամակցելն այնքան էլ պարզ գործընթաց չէ, քանի որ ՄՄ-ն ունի երեք անդամ պետություն, որոնցից մեկը՝ Ղազախստանը, սերտ հարաբերությունների մեջ է Ադրբեջանի հետ, և չի բացառվում, որ այնպիսի կարծիք հայտնի, որը կարող է չհամընկնել Ռուսաստանի կարծիքի հետ: «Այնպես որ՝ այդ հարցի հստակեցումը ոչ մոտալուտ ապագայի հարց է: Չարժե պարզունակացնել այդ անդամակցությունը»,- նկատեց նա:

Դիտարկելով Աբխազական երկաթուղու շահագործման հարցը՝ որպես ՀՀ-ՌԴ ընդհանուր սահման, նա ասաց, որ դրան դեմ կլինի ոչ միայն Եվրոպան, այլև Ադրբեջանն ու Թուրքիան, որոնք մեծ ազդեցություն ունեն Վրաստանի վրա: Քաղաքագետի խոսքով՝ Վրաստանը մեծապես կախված է այդ երկրներից, ուստի այստեղ որոշողը ոչ միայն Վրաստանն է: Երկրորդ՝ Աբխազիայում նույնպես այդ ծրագրերը ծափերով չեն ընդունվում, վրացի քաղաքական գործիչները կողմ են երկաթուղու վերաբացմանը, և իրականում դա Վրաստանի համար շահավետ կլիներ:

«Այստեղ խնդիրը բավականին բարդ է: Հայաստանից Ռուսաստան ամենակարճ ուղին որևէ մեկը չի դիտարկում, ուստի բեռների հիմնական հեղեղն ուղարկել ուկրաինական նավահանգստի միջոցով՝ տարօրինակ է և թանկացնում է ռուսական շուկայում հայկական ապրանքի գինը, այն դարձնում անմրցունակ: Այնպես որ՝ պետք է ոչ միայն Աբխազական երկաթուղու վերաբացման մասին մտածել, որը հեռանկարում հնարավոր է, այլև Կովկասի ուղին ուշադրության կենտրոնում պահել և բեռնափոխադրումը հենց այս ուղով իրականացնել ապագայում: Դա բավականին իրատեսական է»,- նման տեսակետ հայտնեց ռուսաստանցի քաղաքագետը՝ վերահաստատելով, որ ընդհանուր սահմանի բացակայությունը ոչնչին չի խանգարի: Ալեքսանդր Կռիլովը հիշեցրեց, որ Ռուսաստանը չունի ԵՄ-ի հետ ընդհանուր սահման, բայց, այնուամենայնիվ, ՌԴ-ն տնտեսական հարաբերությունները զարգացնում է բավականին ակտիվ կերպով: Հայաստանի հետ ևս ՌԴ-ն չունի ընդհանուր սահման, սակայն դա որոշիչ խոչընդոտ չէ:

Խոսելով Հայաստանին ուղղված ռուսաստանյան ճնշումների վերաբերյալ եվրաչինովնիկների գնահատականների մասին՝ նա ասաց, որ Եվրոպան ներկայացնում է այնպես, կարծես Ռուսաստանը Հայաստանի ձեռքերը ոլորել է, որը ձգտում է եվրոպական ժողովրդավարության: Բայց, նրա համոզմամբ, եվրոպական ժողովրդավարությունը պատասխան չի տալիս մի քանի կարևոր հարցերի՝ պատրա՞ստ է զարգացնել հարաբերություններ Հայաստանի հետ և տրամադրել ասոցացված կարգավիճակ, պատրա՞ստ է պաշտպանել անվտանգությունը: Եվրոպացի գործընկերներն այս հարցերի առնչությամբ նախընտրում են լռել, այլ տեսք ընդունել, թե՝ Ռուսաստանն է մեղավոր, որը ձեռքեր է ոլորում և հիվանդ է իմպերիալիզմով: Իսկ իրականում, ռուսաստանցի քաղաքագետի կարծիքով, դա այդպես չէ:

«Եվրոպական մայրցամաքում ինտեգրացիոն տարբեր գործընթացներ են ընթանում, երկրները, որոնք անդամ չեն այդ միություններին, կարող են ընտրել՝ ուր գնալ: Ռուսաստանի համար ընդունելի է, որ Հայաստանը զարգացնի իր հարաբերությունները և ԵՄ-ի, և ՌԴ-ի, և Շանհայան համագործակցության կազմակերպության երկրների հետ: Եվրոպայի համար հարցը դրված է հետևյալ կերպ՝ «կամ-կամ»: Դա կոշտ և չհիմնավորված դիրքորոշում է»,- ասաց Կռիլովը:

Անդրադառնալով ադրբեջանական մի շարք փորձագետների պնդումներին, թե ՌԴ-ն, իր գրպանում ունենալով Հայաստանին, ճնշումներ է սկսել Ադրբեջանի դեմ՝ քաղաքագետն ասաց, որ ձևավորվելու է Մաքսային տարածություն, և սահմանների հատման, բեռնափոխադրման, մաքսային վճարների դեպքում լինելու են հստակ օրենքներ: Ըստ նրա՝ իհարկե, դա պետք է անհանգստացնի Ադրբեջանին, քանի որ ՌԴ-ում բազում ադրբեջանցի միգրանտներ են աշխատում: Եթե վերջիններս սահմանն ազատ հատելու հնարավորությունից զրկվեն, ապա դա կլինի բավականին ցավոտ հարված՝ ուղղված Ադրբեջանին:

«Բայց դա չի նշանակում, որ Ռուսաստանն այդկերպ պետք է Ադրբեջանին քարշ տա ՄՄ, Ադրբեջանը կարող է ընտրել՝ միանա՞լ ՄՄ-ին, թե՞ ոչ: Եթե Ադրբեջանը հրաժարվի ՄՄ-ին միանալուց, ապա նրա համար կփոխվեն խաղի կանոնները, սահմանի հատումը կլինի այլ կերպով և կդժվարանա: Հարց է՝ կկարողանա՞ն ՌԴ-ում ադրբեջանցի միգրանտներ աշխատել և իրենց ընտանիքները պահել, թե՞ ոչ: Իհարկե, այդ թիվը կլինի շատ ավելի քիչ, քան այսօր: Ադրբեջանի համար մեծ խնդիր կառաջանա»,- ասաց Ալեքսանդր Կռիլովը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում