Wednesday, 22 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
20:10
Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆրիդրիխ Մերցի հեռախոսազրույցը
19:50
Թրամփը սպառնացել է Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավերի վրա ցանկացած հարձակման դեպքում թիրախավորել կամուրջներ և էլեկտրակայաններ

Լեռնային Ղարաբաղը թեկուզև չճանաչված, բայց երկիր է, այլ ոչ հակամարտություն. Վիգեն Սարգսյան

Լեռնային Ղարաբաղը թեկուզև չճանաչված, բայց երկիր է, այլ ոչ հակամարտություն, և մինչև տեղի չունենա այդ փաստի լիակատար գիտակցում, կարգավորում չի լինի:Այս մասին Interfax գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Նախարարը հիշեցրել է, որ Մոսկվայում տեղի ունեցած համաժողովի ժամանակ իր ելույթում նա հայտարարել է, որ խորապես վստահ է, որ այսօր ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ընդհանուր առմամբ աշխարհում գոյություն ունեցող հակամարտությունները չունեն ռազմական լուծում: «Միակ գործոնը, որը հայտնվում է ուժի կիառման արդյունքում, այս կամ այն կողմի վրա ճնշում գործադրելն է՝ բանակցային գործընթացում ավելի մեծ ճկունություն ցուցաբերելու համար: Արդյունքում միևնույն է պետք է լինեն բանակցություններ, միևնույն է պետք է լինի խաղաղություն, պետք է լինի խաղաղ համաձայնագիր: Եվ որքան ավելի խորը փակուղի է մտնում հակամարտությունը, ատելությունը, ագրեսիան, այնքան ավելի է է դժվարանում լուծել նման հակամարտությունը»,-ասել է նա:

ՎԻգեն Սարգսյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ արցախյան հակամարտությունը ռազմական լուծում չունի: «Մենք հույս ունենք, որ դա հասկանում են նաև Ադրբեջանում: Մենք հույս ունենք, որ Բաքվում որոշումների կայացման պատասխանատու մարդիկ գիտակցում են, որ շատ հեշտ է բացել քաոսի և լայնածավալ ռազմական գործողությունների, ամբողջ տարածաշրջանում էսկալացիայի դռները: Դա անպայմանորեն կուժեղացնի տարածաշրջանում ահաբեկչական խմբերի դերը, կաճի նաև արտաքին խաղացողների դերը, որոնք կսկսեն դրանից օգտվել»,- ասել է Վիգեն Սարգսյանը:

ՀՀ պաշտպանության նախարարը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղը թեկուզև չճանաչված, բայց երկիր է, ոչ թե հակամարտություն և քանի դեռ տեղի չի ունեցել այս փաստի լիակատար գիտակցում, կարգավորում չի լինի: «Այնտեղ արդեն մեկ քառորդ դար դե ֆակտո անկախության պայմաններում իրական մարդիկ են ապրում: Նրանք պատասխանատու են իրենց որոշումների կայացման համար, նրանք ժողովրդավարական սկզբունքների, ազատ ընտրությունների հիման վրա ձևավորում են իրենց կառավարությունը, տեղի է ունենում բազմախմբակցական խորհրդարանի ձևավորում»,-հավելել է Վիգեն Սարգսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում