Thursday, 23 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Կարեն Կարապետյանն ընդունել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյին, ով Հայաստանում է գտնվում «Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում» ծրագրի շրջանակում:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը կարևորել է հայ-ռուսական ապակենտրոնացված համագործակցության հետևողական զարգացումը և նշել, որ այդ ուղղությամբ առկա է մեծ ներուժ:

Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է օգտագործել տարբեր հարթակներ՝ նոր թափ հաղորդելու տարածաշրջանային տնտեսական կապերի ընդլայնմանը, այդ թվում՝ առևտրաշրջանառության ծավալների, զբոսաշրջային փոխայցելությունների ավելացմանը և այլն: Կառավարության ղեկավարը ողջունել է նաև Երևանում Սանկտ Պետերբուրգի, իսկ Սանկտ Պետերբուրգում Երևանի օրեր անցկացնելու գաղափարն ու ավելացրել, որ այն ևս լավ միջոց է կապերի ամրապնդման գործում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Գեորգի Պոլտավչենկոն ասել է, որ վերջին շրջանում Երևանի հետ ակտիվ համագործակցության արդյունքում աճել են երկկողմ առևտրաշրջանառության ծավալները, իսկ այդ ուղղությամբ հետագա քայլերն իրականացվում են ըստ սահմանված միջոցառումների ծրագրի: Նահանգապետն ընդգծել է, որ Սանկտ Պետերբուրգում մեծ պահանջարկ են վայելում հայկական տարբեր մթերքներն ու ապրանքները և հավելել, որ դրանց ծավալներն էապես ավելացնելուն կնպաստի նաև քաղաքում կառուցվող «Երևան» առևտրի տունը:

Ըստ Գեորգի Պոլտավչենկոյի` Երևանն ու Սանկտ Պետերբուրգը հետևողական քայլեր են իրականացնում նաև առողջապահության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, մշակութային և հումանիտար ոլորտներում կապերի զարգացման ուղղությամբ: Նահանգապետի խոսքով, Սանկտ Պետերբուրգի գործարարների շրջանում առկա է մեծ հետաքրքրություն Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու հարցում և նրանք պատրաստ են դիտարկել տարբեր նախագծեր ու առաջարկություններ: Կարեն Կարապետյանը ողջունել է համատեղ ծրագրերի իրականացմանն ուղղված քայլերը և ավելացրել, որ ՀՀ կառավարություն ը պատրաստ է օժանդակություն ցուցաբերել տարբեր նախաձեռնությունների իրականացմանը: Գործադիրի ղեկավարը նշել է, որ Սանկտ Պետերբուրգի ներդրողները Հայաստանը կարող են դիտարկել նաև որպես իրանական շուկա մուտք գործելու հարթակ՝ ներգրավվելով Մեղրիի ազատ տնտեսական գոտու ծրագրում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում