Tuesday, 14 07 2026
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին
16:30
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Տագնապալի վիճակագրություն. ինչու են հայաստանցիները հրաժարվում քաղաքացիությունից

2017 թվականի առաջին եռամսյակում՝ հունվարից մինչև մարտի 31-ը, ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու որոշում է կայացրել 1190 քաղաքացի: Նրանք ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն են դիմել քաղաքացիությունից հրաժարվելու համար: Այս դիմումները դեռևս ենթակա են հաստատման, քանի որ ՀՀ քաղաքացիության շնորհումն ու քաղաքացիությունից զրկումը իրականացվում է նախագահի հրամանագրով: Քաղաքացիություն ստանալու և զրկելու դիմումների քննարկման համար օրենքով սահմանված է 6-ամսյա ժամկետ:

Ժողովրդագրագետ Ռուբեն Եգանյանի խոսքով՝ այս միտումը մեծապես պայմանավորված է այլ երկրի քաղաքացիություն ընդունելու հանգամանքով: Այսինքն՝ այն երկրները, որոնք չունեն երկքաղաքացիություն կամ արդեն վերացրել են երկքաղաքացիութունը իրենց երկրի քաղաքացիություն շնորհելուց, օրենքով պարտադրում են հրաժարվել տվյալ երկրի քաղաքացիությունից և նոր միայն ընդունել նոր երկրի քաղաքացիություն: Այդպես են վարվում Ռուսաստանի Դաշնությունը, Ուկրաինան և բազմաթիվ այլ երկրներ: ՀՀ քաղաքացիներն էլ, ովքեր բնակվում են այդ երկրներում կամ պատրաստվում են տեղափոխվել այնտեղ, պարզապես հրաժարվում են ՀՀ քաղաքացիությունից, որպեսզի դառնան այդ երկրների քաղաքացի:

«Հիմնական պատճառը սա է: Եթե նման երկընտրանք չլիներ, մարդիկ պարզապես դրա վրա ուշադրություն չէին դարձնի և կշարունակեին մնալ նաև ՀՀ քաղաքացի ու կապրեին իրենց համար: Նրանք պարտադված են հրաժարվում ՀՀ քաղաքացիությունից: Իսկ եթե պարտադրված չլինեին, ապա իրենք առանց դիմում գրելու, հայտնելու քաղաքացիությունից հրաժարվելու մասին կշարունակեին պահպանել իրենց երկքաղաքացիությունը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Եգանյանը՝ հավելելով, որ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու պատճառները միայն սրանք չեն կարող լինել: Կարող են իրավական խնդիրներ լինել, այլ հանգամանքներով պայմանավորված խնդիրներ:

«Պատճառները տարբեր են: Բոլորի մոտ չի կարող նույն խնդիրը լինել: Կարևորը, ուշադրության արժանին այն է, որ մարդիկ գնում են, իսկ թե քաղաքացիությունից հրաժարվելով են գնում, թե առանց դրա՝ դա արդեն այնքան էլ էական չէ»,- հավելեց Եգանյանը:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը եռամսյակի կտրվածքով 1190 դիմումը շատ մեծ թիվ է համարում, որը պետք է գրավի պատկան մարմինների ուշադրությունը: «Ստացվում է, որ ամսվա կտրվածքով մոտ 400 քաղաքացի հրաժարվում է իր երկրի քաղաքացիությունից, իսկ պատճառն այն է, որ երկիրը գրավիչ ու անվտանգ չէ այդ քաղաքացիների համար: Մարդիկ իրենց անվտանգ ու պաշտպանված չեն զգում իրենց երկրում և հեռանում են՝ հրաժարվելով իրենց երկրի քաղաքացիությունից»,- մեզ հետ զրույցում ասաց Սաքունցը:

Նրա խոսքով՝ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվեու այս միտումը ուղղակիորեն կապված է նաև «Ազգ-բանակ» կոնցեպցիայի հետ: Մարդիկ հրաժարվում են քաղաքացիությունից, ընտանիքով հեռանում են Հայաստանից, որպեսզի նաև «փրկեն» իրենց տղաներին ՀՀ բանակում ծառայելու հեռանկարից:

««Ազգ-բանակ» այս կոնցեպտը, զինվորական ծառայության այս կեղծ խայծը, որը այդ կոնցեպտի միջոցով փորձում են առաջադրել, մարդկանց մեջ մտահոգություն է առաջացնում: Անվտանգության հետ կապված մի շարք հարցեր կան, որոնց բեռը հերթական անգամ կրելու է սովորական, չքավոր քաղաքացին: Հետևաբար մարդիկ պարզապես հրաժարվում են ՀՀ քաղաքացիությունից: Ազգ-բանակ ծրագիրը համակարգային կոռուպցիայի, մարդու իրավունքների համատարած և անպատժելի խախտումների հետևանքով նվազած և նվաղած ռեսուրսները, հնարավորությունները րոպեական՝ իբր մոբիլիզացիայի, սակայն իրականում մսխման և օլիգարխիկ, մեկկուսակցական ռեժիմի շահերը պաշտպանելու մարդակործան և պետականակործան ծրագիր է, որից պետք է անհապաղ հրաժարվել»,- նկատեց իրավապաշտպանը:

Սաքունցի խոսքով՝ Հայաստանին լուրջ և թարմ շնչառություն է պետք. արմատական բարեփոխումներ են պետք մարդու իրավունքների, այդ թվում՝ աշխատանքային իրավունքների պաշտպանության և իրականացման, կոռուպցիան կանխելու, խոսքի և կարծիքների արտահայտման ազատությունն ու բազմազանությունը հանրային հեռուստատեսությամբ իրականացնելու և ապահովելու, քաղաքական հայացքների հիմքով քրեական հետապնդումները դադարեցնելու, այդ թվում՝ քաղբանտարկյալներին ազատ արձակելու, անպատժելիությունը և ընտրողական արդարադատությունը վերացնելու, սեփականության իրավունքը և տնտեսական գործունեության ազատությունները պաշտպանելու և իրականացնելու բնագավառներում:

«Այնքան պարզ են, այնքան անվիճելի են ՀՀ-ի ոչ թե զարգացման, այլ գոյության համար առաջնահերթ, հրատապ լուծման կարիք ունեցող խնդիրները, որ դրանք չլուծելը կամ դրանք լուծելու քաղաքական կամք չունենալը քողարկել ազգ-բանակ մտացածին ու պետության նկատմամբ մակաբուծային տրամաբանությամբ, ծրագրով՝ ոչ միայն պետության ու նրա քաղաքացիների նկատմամբ տարրական պատասխանատվության գիտակցման բացակայություն է, այլև պետության ոչնչացման քաղաքականություն»,- ասաց նա:

Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դիմումներին որոշակի չափով նպաստել է նաև ընտրություններից հետո մարդկանց մեջ առաջացած հիասթափությունը, բայց դա անվտանգության հարցերի կոնտեքստում չնչին տոկոս է կազմում: «Շատ հետաքրքիր է նաև այն փաստը, որ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվողների մեջ որոշակի տոկոս կկազմեն նաև հարուստները, ունևոր խավի ներկայացուցիչները: Իսկ նրանք հեռանում են Հայաստանից, հրաժարվում են ՀՀ քաղաքացիությունից այն պատճառով, որ չեն ցանկանում պատասխանատվություն վերցնել իրենց վրա»,- եզրափակեց իրավապաշտպանը:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում