Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը և նրա կինը՝ Մելինդան, արժանացել են Ալբերտ Լասկերի մրցանակի: Այն շատ հեղինակավոր մրցանակ է բժշկական հետազոտությունների ոլորտում՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
«Microsoft ընկերության հիմնադիրը և նրա կինը այն ստացել են մոլորակի ավելի խոցելի միլիոնավոր քաղաքացիների կենսական պայմանները բարելավելու և առողջապահության ոլորտում մի շարք խնդիրների լուծման համար:
Գեյթս ամուսինները կարիքավորներին ավելի քան 26 մլրդ դոլարի օգնություն են հատկացրել: Նրանք աջակցել են աղքատ երկրներում միլիոնավոր երեխաների պատվաստմանն ուղղված միջազգային ջանքերին: Նրանց բարեգործական գործունեությունը ամենաբարձր պարգևների է արժանի»,- ասել են «Լասկերի հիմնադրամ»-ի նույորքյան շտաբ գրասենյակում:










































