Tuesday, 14 07 2026
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին
16:30
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը
16:10
Փարիզում մեծ շուքով նշվել է Բաստիլի գրավման օրը
Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը

Դաշնակցության պահանջը Սերժ Սարգսյանին

Դաշնակցությունը հայտարարում է, որ ընտրություններից հետո կա նոր ձևակերպումների անհրաժեշտություն՝ կապված կոալիցիոն հուշագրի հետ: Նոր ձևակերպումների անհրաժեշտության մասին օրերս կրթության ու գիտության դաշնակցական նախարարն էր հայտարարել, իսկ ապրիլի 24-ին էլ դրա մասին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում հայտարարել էր բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Ինչո՞ւ է Դաշնակցությունը տեսնում նոր ձևակերպումների անհրաժեշտություն, կամ ավելի շուտ՝ ինչո՞վ այլևս ՀՅԴ-ին չեն բավարարում, այսպես ասած, հին ձևակերպումները:

Իրավիճակը իսկապես նոր է. եթե 2016 թվականի փետրվարին ՀՀԿ-ի հետ ՀՅԴ-ն կոալիցիոն հուշագիր կնքեց խորհրդարանի ընտրությունից մեկ տարի առաջ, ապա այժմ արդեն հաջորդ ընտրությունը հինգ տարի հետո է: Միևնույն ժամանակ, 2016-ի փետրվարից առաջ Սերժ Սարգսյանն, այսպես ասած, «ձիու վրա» էր՝ այն իմաստով, որ նա հաղթահարել էր, լուծարել էր ոչ իշխանական բևեռը և անցկացրել էր սահմանադրական փոփոխությունը: Իսկ այժմ Սերժ Սարգսյանը գործնականում կրկին մի շարք բաներ է հաղթահարել՝ ապրիլյան պատերազմ, հուլիսյան դեպքեր, խորհրդարանական ընտրություններ, սակայն հաղթահարվել են զուտ դեպքերը, իսկ պատճառները, արմատը՝ ոչ:

Այնպես չէ, որ դրանց արմատները չեն եղել մինչև 2016-ի փետրվար: Եղել են, սակայն նկատելի չեն եղել, այսինքն՝ չեն եղել «հողից ցցված»: Մինչդեռ ապրիլը, հուլիսն ու մայիսը ըստ էության «հողից դուրս» բերեցին խնդիրները, պատճառներն ու արմատները, և դա արդեն նոր իրավիճակ է, չնայած ճգնաժամային և ողբերգական իրադրությունների հաղթահարմանն ու «անաղմուկ ընտրությունների» անցկացմանը:

Այդ իրադարձություններն անցան, սակայն ցցուն կամ ցցված պատճառները մնում են, և դրանք գուցե ժամանակի ու տարածության մեջ իշխանության համար պակաս ռիսկեր չեն պարունակում, քան բուն իրադրությունների, այսպես ասած՝ «ցողունի» կամ «սաղարթի» դրսևորման իրավիճակներում: Ահա այդ իմաստով Սերժ Սարգսյանը ներկայումս անհամեմատ ավելի մեծ ներքին լարվածության մեջ է, քան 2016 թվականի փետրվարին: Այդ լարվածության մեկ այլ ծանրակշիռ հիմք է նաև այն իրավիճակը, որ կա այսօր իշխանության ներսում՝ կապված 2018-ի խնդրի հանգուցալուծման հետ:

Այս ամենի պարագայում, երբ ՀՅԴ-ն խոսում է կոալիցիոն նոր ձևակերպումների անհրաժեշտության մասին, ըստ երևույթին զգացվում է պահն օգտագործելու Դաշնակցության ձգտումը: Դաշնակցությունն ըստ երևույթին զգում է, որ այժմ շատ ավելի անհրաժեշտ է Սերժ Սարգսյանին, թեև առերևույթ այդ անհրաժեշտությունը չկա, քան 2016-ի փետրվարին էր: Դա էլ իր հերթին ՀՅԴ-ին բերում է նրան, որ այդ անհրաժեշտության աճը բերի գուցե կոալիցիոն հուշագրում դիրքերի աճի:

Ընդ որում, այստեղ միարժեք դժվար է ասել, որ խոսքը պորտֆելների և այլ պաշտոնների աճի մասին է: ՀՅԴ-ն հազիվ թե շեշտը դնի դրանց վրա, քանի որ փորձառու է իշխանության հետ գործակցության մասով և հասկանում է, որ այդ ամենը շատ հեղհեղուկ է: ՀՅԴ-ն ըստ ամենայնի կձգտի ստանալ նոր դիրքեր ոչ թե նոր պաշտոնների մասով, այլ, այսպես կոչված, կոալիցիոն փոխկապակցվածության մեխանիզմների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում