Thursday, 23 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

«Երեք ամիս նստեց, որովհետեւ իմ տղան էր, եթե ուրիշը լիներ, կարող է առաջին օրն էլ արձակվեր. Սուրիկ Խաչատրյան

«Ես տրամադրություն չունեմ ո՛չ նորից մարզպետ դառնալու, ո՛չ էլ այլ պաշտոնյա, ո՛չ էլ ինձ նման բան առաջարկվել է»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը՝պատասխանելով այն հարցին, թե պատրաստվո՞ւմ է արդյոք առաջիկայում որեւէ պաշտոն զբաղեցնել, կամ նրան առաջարկ արվե՞լ է:

«Ոչ մի բան չի առաջարկվել եւ նման բան էլ չկա»,-ասել է նա:

Այսօր փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարել էր, որ Տիգրան Խաչատրյանը կրակել է Սուրեն Խաչատրյանին պատկանող ինքնաշեն զենքով: Ալումյանը պնդել էր, որ ինքնաշեն զենքը չի կարող լինել օրինական, սակայն նախաքննական մարմինը պարզել է, որ այն Խաչատրյանին նվիրել է նախկին ոստիկանապետը, ուստի այն օրինական է: «Փաստորեն ոստիկանապետը ապօրինի պատրաստված զե՞նք է նվիրում նրան»,- հարցրել էր փաստաբանը:

ԳԱԼԱ-ի այն հարցին, թե Տիգրան Խաչատրյանը ի՞նչ ինքնաշեն զենքով է կրակել, Խաչատրյանը պատասխանել է. «Ես չգիտեմ՝ ինչ զենքի մասին ա էդ խոսքը, միանշանակ է՝ ես ինքնաշեն զենք չունեմ, ով ինչ-որ ասում է, նման բան չկա: Իմ բոլոր զենքերը զավացկոյ, իսկական գործարանի զենք են, ինքնաշենը ո՞րն ա, երեւի դուք պատկերացնում եք, որ իմ կողմից կամ ինչ-որ մեկի կողմից սարքած զենք ա՞, ոչ, բոլորը  գործարանային զենքեր են, ես ինքնաշեն զենք չունեմ»:

ԳԱԼԱ-ն Սուրեն Խաչատրյանից  հարցրել է նաեւ, թե ինքը ինչ է կարծում այն մասին, երբ «անհրաժեշտ ինքնապաշտպանությունից» հետո որդուն երեք ամիս «նստեցրել են»,Սուրեն Խաչատրյանը ի պատասխան ասել է. «Երեք ամիս նստեց, որովհետեւ իմ տղան էր, եթե ուրիշը լիներ, կարող է առաջին օրն էլ արձակվեր: Դա ոչ շատ մեծ ժամանակ է, ոչ էլ քիչ ժամանակ է, որպեսզի իրականությունը ճշտվեր»:

Մանրամասները՝ ԳԱԼԱ-ում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում