Tuesday, 14 07 2026
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ

Սա Էրդողանի Թուրքիան է, այն Թուրքիան, որտեղ տեղի ունեցավ հայերի ու հույների ցեղասպանությունը. Սատանովսկի

Քեմալ Աթաթուրքի Թուրքիան այլևս չկա, կա Էրդողանի Թուրքիան: Սա նոր, իսլամիստական Թուրքիա է՝ անկանխատեսելի բնավորություն և ֆյուրերական հայացքներ ունեցող ղեկավարով: Ըստ էության, սա այն նույն Թուրքիան է, որտեղ կոտորեցին հայ և հույն բնակչությանը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ռուսաստանցի արևելագետ, Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին՝ խոսելով Թուրքիայի վերջին իրադարձությունների մասին:

– Սահմանադրական հանրաքվեն Թուրքիայում, կառավարման համակարգի փոփոխությունը և ընդհանրապես սկսված արմատական փոփոխությունների այս գործընթացը ի՞նչ ազդեցություն կունենան Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության, հարևան պետությունների հետ հարաբերությունների վրա:

– Նույնիսկ պատկերացում չունեմ: Այդ հարցը հարկավոր է տալ Էրդողանին: Ոչ ոք, նրանից բացի, չի զբաղվելու Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությամբ: Նա նոր ժամանակների օսմանյան սուլթանն է, այնպես որ՝ պետք է նրան զանգել ու հարցնել:

– Սա նշանակում է, որ նոր Թուրքիա՞ ենք տեսնելու:

– Սա նշանակում է, որ Քեմալ Աթաթուրքի Թուրքիան այլևս չկա: Կա Էրդողանի Թուրքիան, և սա ամենևին էլ լավատեսական կանխատեսում չէ:

-Իսկ սա որքանո՞վ է հետաքրքիր Ռուսաստանի քաղաքականության տեսանկյունից:

– Ռուսաստանը նայելու է այն ամենին, ինչ տեղի կունենա թուրքական քաղաքականության մեջ, և արձագանքելու է դրան: Այժմ վաղ է նախնական կանխատեսումներ անել: Ես երբեք կանխատեսումներ չեմ անում:

– Ի՞նչ կարող եք ասել Հայաստանի մասին այս համատեքստում:

– Իսկ ի՞նչ պիտի ասեմ Հայաստանի մասին: Ըստ երևույթին, Հայաստանն ինքը պիտի փորձի գնահատել իրավիճակը իր տեսանկյունից: Հայաստանում կան շատ լավ փորձագետներ, այդ թվում՝ Թուրքիայի հարցերի մասնագետներ, որոնք բնականաբար կսկսեն հետևել, թե ինչ ուղղությամբ է շարժվում Թուրքիան, և հետո Հայաստանը հավանաբար կարձագանքի համապատասխան ձևով: Կարող է ադեկվատ կերպով արձագանքել, թե չի կարող՝ արդեն այլ հարց է:

– Դուք ասացիք, որ Աթաթուրքի Թուրքիան այլևս չկա: Այդ դեպքում ինչպիսի՞ Թուրքիայի հետ հիմա գործ ունենք:

– Էրդողանի Թուրքիայի: Սա նոր Թուրքիա է: Այն ուրիշ է: Սա իսլամիստական Թուրքիա է: Սա այն Թուրքիան է, որտեղ մասնավորապես տեղի ունեցավ հայ և հույն բնակչության կոտորածը, որը վերաճեց ցեղասպանության: Սա նույն օսմանյան Թուրքիայի նոր տարբերակն է: Այն վտանգավո՞ր է. իհարկե, եթե հաշվի առնենք Էրդողանի անկանխատեսելի բնավորությունը, նրա անկեղծ պատկերացումը, թե շրջապատող բոլոր երկրները պետք է լինեն այն դաշտը, որտեղ Թուրքիան կառուցում է իր նոր սահմանները: Դա ակնհայտ է Հալեպի, Մոսուլի, Սինջարի կամ հյուսիսային Իրաքի շրջանների մասին իր տեսլականից: Ո՞վ ասաց, որ վաղը դա վտանգավոր չի դառնա Թուրքիայի մյուս հարևանների համար: Հայաստանը Թուրքիայի նմանատիպ ղեկավարության հետ շփվելու բավական դառը փորձ ունի:

– Այսինքն՝ Թուրքիայում կոնկրետ փորձեր են արվում վերադառնալու օսմանյան արժեքներին և ավանդույթներին:

– Այնտեղ իրավիճակը շատ ավելի բարդ է: Դրանք արդեն զուտ օսմանյան արժեքներ չեն: Սա օսմանյան արժեքների ժամանակակից մոդիֆիկացիան է՝ ֆյուրերական տրամադրվածություն ունեցող մարդու կողմից: Կարող ենք ասել, թե տեսե՛ք, նրա օգտին չքվեարկեց հանգստյան գոտու բնակչությունը, նրա օգտին չքվեարկեցին արդյունաբերական շրջանները, խոշոր քաղաքները: Այո, նրա օգտին քվեարկել է ագրեսիվ, գավառական Թուրքիան, ներքին Անատոլիան: Այս իմաստով ես դրական որևէ բան չեմ տեսնում: Իրադրությունը վտանգավոր է:

– Հետաքրքիր է, որ վերջին մեկ-երկու տարվա ընթացքում նմանատիպ գործընթացներ եղան տարածաշրջանի մի շարք երկրներում. Թուրքիան կառավարման խորհրդարանական համակարգից անցավ նախագահական մոդելին, Հայաստանում կիսանախագահական մոդելից անցում կատարվեց կառավարման խորհրդարանական ձևին, Ադրբեջանում ևս փոխվեց Սահմանադրությունը: Այնտեղ էլ ընդլայնվեցին նախագահի լիազորությունները: Սա ինչ-որ ընդհանուր միտո՞ւմ է, ընդհանուր գործընթա՞ց:

Ընդհանուր գործընթացներ չեն լինում: Յուրաքանչյուր գործընթաց առանձնահատուկ է յուրաքանչյուր երկրում: Ընդհանուր միտում կա, որ հինը փոխարինվում է նորով, բայց այդպես միշտ է եղել: Մեր բախտը չի բերել, որ ապրում ենք փոփոխությունների ժամանակներում: Չինացիները հենց այնպես չեն ասել՝ «Աստված չանի՝ ապրենք փոփոխությունների ժամանակաշրջանում»: Ահա և մենք ապրում ենք փոփոխությունների ժամանակաշրջանում: Սա շատ տխուր է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում