Thursday, 23 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Երևանում կեղծ վկայության համար համասեռամոլներ են դատապարտվել

Համասեռամոլներ «Սոնան» և «Մաշան»  մեղավոր ճանաչվեցին ՀՀ քրեական օրենսգրքի  333-րդ հոդվածի 1-ին մասով՝  սուտ մատնություն, և դատապարտվել է տուգանքի 300.000  ՀՀ դրամի չափով։ «Փաստինֆո»-ն ամբաստանյալների խնդրանքով չի հրապարակել նրանց տղամարդկային անունները, հավասարության սկզբունքը պահպանելու նկատառումներից ելնելով՝ «Փաստինֆո»-ն չի հրապարակում նաև իրենց տղամարդկային անունները հպարտորեն կրող վկաների անունները: 

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Արշակ Վարդանյանի,   2013թ. օգոստոսի 28-ի դատավճռով արձանագրել է, որ «ենթադրյալ կողոպուտի և ծեծի ենթարկվելու վերաբերյալ ամբաստանյալների պատճառաբանություններն անհիմն են և մտացածին, հետապնդում են հնարավոր քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակ»: 

Դատաքննությամբ հետազոտված ապացույցների գնահատման արդյունքներով Դատարանն հաստատված է համարել այն, որ ամբաստանյալներ «Մաշան» և «Սոնան»՝  գիտակցելով իրենց տրամադրած տեղեկատվության կեղծ լինելու հանգամանքը,   ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում համապատասխանաբար`  2012թ. սեպտեմբերի 25-ին   և   2012թ. հոկտեմբերի 15-ին հաղորդում են տվել այն մասին, թե իբր 2012թ. սեպտեմբերի 25-ին` ժամը 01։09-ին Երևան քաղաքի Բեյրութի փողոցի վրա` Մանկական զբոսայգու մոտ (այսինքն՝ Կոմայգու մոտ), նրանց և  ևս երկու «ընկերուհիների» դիտավորությամբ ծեծի են ենթարկել մի խումբ անձինք, իսկ մինչ այդ վերջիններիցս մեկը   բացահայտ հափշտակել է «Սոնայի»  պայուսակը, որի մեջ եղել է զգալի չափի` 200 ԱՄՆ դոլար գումար։

«Սոնան» և «Մաշան»  դատարանում չեն ընդունել  իրենց առաջադրված մեղադրանքը: Մասնավորապես, «Սոնան»  ըստ էության վերահաստատել է   նախաքննության ընթացքում տված ցուցմունքն այն մասին, որ 2012թ. սեպտեմբերի 25-ին` ժամը   01։00-ի սահմաններում,  «ընկերուհիների»  հետ գտնվել է Մանկական զբոսայգու հարևանությամբ գտնվող մայթին և զրուցել են միմյանց հետ, երբ իրենց է մոտեցել «Օպել»  մակնիշի ավտոմեքենան, որի սրահում գտնվող 4-5 երիտասարդները սկսել են սեռական բնույթի հայհոյանքներ տալ իրենց հասցեին, իսկ նրանցից գեր կազմվածքովը, մոտ կանչելով իրեն, հափշտակել է իր ձեռքի պայուսակը, դրա պարունակությունը դատարկել  ավտոմեքենայի մեջ, ապա պայուսակը շպրտել է իրենց վրա։ Պայուսակի մեջ եղել է 200 ԱՄՆ դոլար գումար։ Պահանջել է, որ նրանք հեռանան, սակայն վերջիններս շարունակել են իրենց հայհոյել։ Նրանք բացել են ավտոմեքենայի բեռնախցիկը, և իրեն թվացել է, թե ցանկանում են այնտեղից ինչ-որ բան հանել։ Այնուհետև նրանք հետապնդել են իրեն և «Մաշային», ով հետապնդվելով բջջային հեռախոսով զանգահարել է ոստիկանություն։  Հետապնդողներն, ըստ ամբաստանյալի,  հասկանալով, որ իրենք զանգահարել են ոստիկանություն, ցանկացել են փախչել, սակայն նրանց մեքենան խափանվել է։ Քիչ անց եկել են ոստիկանության աշխատակիցները և նրանց բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժին: Ամբաստանյալը նշել էր, որ դեպքի վայրից ոստիկանության բաժին բերման են ենթարկվել ոչ բոլոր տղաները, ինչով և պայմանավորել էր իր գումարը բերման ենթարկվածների մոտ չհայտնաբերվելու հանգամանքը։ Նա նշել էր նաև, որ այդ տղաներից որևէ մեկն անձամբ իրեն ծեծի չի ենթարկել։  Մեղադրողի հարցերին պատասխանելիս`   «Սոնան» հայտնել էր   նաև, որ հնարավոր է` հուզված լինելու պատճառով է իրենից հափշտակված գումարի չափը 200 ԱՄՆ դոլարի փոխարեն բացատրությունում նշել  է  2000 ԱՄՆ դոլար։

Ամբաստանյալ «Մաշան» Դատարանում  տվել է  նույնաբովանդակ ցուցմունքներ:  Նա նշել էր, որ «Սոնայի» պայուսակը վերցնելու, դրա պարունակությունը ավտոմեքենայի վարորդի նստատեղի կողքի նստատեղին դատարկելու պահն անձամբ է նկատել։ 

Ամբաստանյալների ցուցմունքներն ըստ էության հաստատել են  քննվող դեպքի օրը «Կոմայգու»  հարևանությամբ գտնված  նրանց «ընկերուհիները»: Քննվող դեպքի, դրան նախորդած հանգամանքների վերաբերյալ տրամագծորեն հակառակ ցուցմունքներ են տվել «Օպել»  ավտոմեքենայի սրահում գտնվող անձինք: Մասնավորապես, նրանցից մեկն ասել է, որ ինքն ու իր երկու ընկերները ավտոմեքենայով գնացել են Երևանի Մաշտոցի պողոտայի դեղատներից մեկը, սակայն դեղատունը փակ լինելու պատճառով դեղ չեն կարողացել գնել։ Տուն վերադառնալու ճանապարհին իրենց «Օպել» մակնիշի ավտոմեքենան խափանվել է, կանգ են առել  «Կոմայգու» մոտ` անսարքությունը վերացնելու նպատակով։ Այդ ժամանակ իրենց են մոտեցել նշված վայրում գտնվող արվամոլները, որոնք սկսել են բղավել և պահանջել հեռանալ այդտեղից։ Նրանց հայտնել են, որ ավտոմեքենան անսարք է, և այն վերանորոգելուց հետո նոր միայն կհեռանան։ Այդ ընթացքում մոտեցել է պատահական անցնող իրենց ընկերը, ով տեղեկանալով, որ ավտոմեքենան փչացել է` մոտեցրել է ավտոմեքենան և հոսանքալարի միջոցով փորձել են գործի դնել շարժիչը։ Քիչ անց մոտեցել են ոստիկանության աշխատակիցները, ում դիմելով` արվամոլները պահանջել են իրենց բերման ենթարկեն ոստիկանության Կենտրոնականի բաժին։ Այդ ոստիկանները տեղում զննել են իրենց ավտոմեքենան, սակայն 200 ԱՄՆ դոլար գումար, շպարման պարագաներ, պահպանակներ, առավել ևս` մահակներ կամ մարմնական վնասվածք պատճառելու համար օգտագործվող այլ առարկաներ չեն հայտնաբերել։ Այդ արվամոլներին չեն ծեծել, չեն ծաղրել կամ հայհոյել, առավել ևս նրանցից որևէ մեկի պայուսակը չեն վերցրել։ 

Մանրամասները՝ «Փաստինֆո»-ում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում