Thursday, 23 07 2026
11:00
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
10:30
Պայթյուն Իրան-Իրաք սահմանային անցակետում. կան զոհեր և վիրավորներ
Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում
10:10
Ուկրաինայի նախագահը պատերազմն ավարտելու դիվանագիտական ջանքերն է քննարկել ԱՄՆ հատուկ բանագնացների հետ
Ռուսական ուժերի ինստիտուցիոնալ չեզոքացման օրակարգը բացարձակ առաջնահերթություն է
09:50
Մենք կհաղթահարենք այս ամենը. ավելի քան 88 հազար վաճառող առաջիկա ժամերին կստանա առաջին վճարումները. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Տիգրան Ավինյանը ծանոթացել է վերաբացված հ. 77 մանկապարտեզի պայմաններին
Բայրամովի՝ Ռուսաստան այցից հետո լուրջ կասկածներ կան. վտանգ կա հետագայի համար
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Եմենի հութիները հայտնել են սաուդյան նավթատար երկու տանկերի վրա հարձակման մասին
Հրվ Կովկասում տարածաշրջանային քաղաքական ինքնությունը սկսել է ձևավորվել. ԵՄ֊ն խթանում է պրոցեսը
08:50
ԱՄՆ-ի զինուժը հարվածների նոր ալիք է հասցրել Իրանի դեմ
Վարչապետը շնորհավորել է Եգիպտոսի նախագահին
08:30
Ֆիլիպիններում ավարտվել է Լավրով-Ռուբիո հանդիպումը
Վթարային ջրանջատումարզի Մարալիկ քաղաքում
08:10
Նավթի գներն աճել են – 22/07/26
Ռուսաստանի «ներքին Թուրքիան» այլևս իրողություն է
Լարը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը

ՕՐՕ-ն այս ճակատամարտում պարտվեց, հանձին «Ելք»-ի՝ շատ գեղեցիկ ընդդիմափոխություն տեղի ունեցավ

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է ԳԽ պատգամավոր Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի համախոհ Ազատ Արշակյանը:

Պարոն Արշակյան, արդեն շատ ուժեր, այդ թվում նաև Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը հայտարարել են, որ երկրում չկան հանրային գործողությունների, փողոցային պայքարի հասարակական տրամադրություններ, մինչդեռ դուք նախընտրական քարոզարշավի ընթացքում ընդհուպ մինչև սպառնում էիք, որ կլինի արյունահեղություն և այլն, եթե չլինեն համապատասխան արդյունքներ, և այդ արդյունքները չբավարարեն ձեզ: Այսօր Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի կողմից տարբեր տեսակետներ են հնչում, մի մասը ճանաչում է ընտրությունների արդյունքները, մի մասը չի ճանաչում: Ընդհանուր առմամբ ինչպե՞ս կգնահատեք ստեղծված իրավիճակը և ի՞նչ կասեք ձեր անելիքների մասին:

-Նախ՝ արյունահեղության մասին. մենք ասել ենք՝ մենք դառնալու ենք զոհը, ոչ թե մենք ենք հրահրելու արյունահեղություն, այլ մեր արյունը կթափվի. դրա մասին է եղել խոսքը, հենց սկզբից էլ մենք հայտարարել ենք, որ չկա քաղաքական արժեք, որի համար իմաստ կունենա քաղաքացիական խժդժություններ հրահրել:

-Սամվել Բաբայանն այդպես չէր ասում:

-Ես հենց Սամվել Բաբայանի խոսքն եմ հիմա բացում, նա ասում էր՝ սրանք դա կանեն, մենք չենք անելու, մեր արյունն են հեղելու, և ես կարծում եմ Սամվել Բաբայանը դա ասելու համար հիմքեր ուներ. մեզ վրա կրակել էին, դանակահարել էին…

-Փաստորեն դուք զոհն էիք: Այդ դեպքում ինչո՞ւ հասարակությունը մերժեց ձեզ, ընդհանրապես հասարակությունը զոհերի նկատմամբ ավելի մեծ համակրանք է ունենում:

-Այո՛: Այստեղ ուրիշ բանաձև է աշխատում, հասարակությունը հասկացավ, որ մեզ հետ լինելը վտանգավոր է, մենք՝ ինքներս վտանգ ենք ներկայացնում իշխանության համար… հետաքրքիր է, թվում է, թե մենք խաղաղասեր ենք, օրինակ՝ ես՝ ինքս, միշտ դեմ եմ եղել քաղաքացիական բարիկադներին, բայց հասարակությունը մեր մեջ վտանգ տեսավ, հասկացավ, որ մեր ակտիվիստների հետ եթե խիստ են վարվում, հետևաբար նաև ընտրողների հետ խիստ կվարվեն: Կարծում եմ դա էր պատճառը, որ չաշխատեց համակրանքը, կարեկցանքը: Դա մի պահ թափ առավ, բայց հետո հասկանալի դարձավ, որ իշխանափոխություն չի լինելու, մենք գնում էինք իշխանափոխության, հասարակությունը, մեր պոտենցիալ ընտրողները հասկացան, որ իշխանությունը ամեն գնով վերարտադրվելու է:

-Բայց տեղի ունեցավ ընդդիմափոխություն:

-Շատ գեղեցիկ բան ստացվեց, ընդդիմափոխություն եղավ, և ես հենց որպես ընդդիմություն եմ ընկալում «Ելք»-ին, որպես իշխանություն, ես կարծում եմ, որ վաղ է, նրանք փորձ չունեն, նույնիսկ Արամ Սարգսյանը, որ մի քանի ամիս եղել է վարչապետ: Որպես ընդդիմություն ես «Ելք»-ին համակրում եմ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում