Saturday, 25 07 2026
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին
Բակային շաբաթօրյակ՝ Ավանում
Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կտևի մինչև տարեվերջ, Նովակ
Իրան – Հայաստան նոր պայմանավորվածություններ՝ էներգետիկ ոլորտում․ Mehr
18:30
Ավիահարվածներ հութիների դիրքերին. ոչնչացվել են զինապահեստներ և հրթիռային կայանքներ
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգը
18:10
Հնդկաստանում ուսանողական ցույցերն ավարտվեցին
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Ավտոբուսների բախում և հրդեհ Սիրիայում. կա առնվազն 35 զոհ
Ջրանջատում Արտաշատում
Տոկաևը Ռուսաստանը «մեծ պետություն» է անվանել
Ֆրանսիայի դեսպանատանը թունավորման դեպքով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունում
17:10
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վայոց ձորի քրեական ոստիկանները հայտնաբերել են ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվողի
16:50
Տանը, որտեղ ծնվել է Հիտլերը, բացվում է ոստիկանական բաժանմունք
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
16:30
Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով
Մեկնարկում է Երևանի քաղաքապետարանի 2026թ․ ներառական ամառային ճամբարը
16:10
Աստղագետները հելիում արտանետող մոլորակ են հայտնաբերել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
15:50
Samsung-ը կրճատել է աշխատատեղերը ԱՄՆ-ում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:30
Կատարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին
15:10
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել

«Բրյուսելի արձագանքը շատ կոշտ կլինի, եթե հաստատվի, որ Հայաստանի նկատմամբ ճնշում է գործադրվել»

Հայաստանը ցանկություն ունի անդամակցել Մաքսային միությանը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել այդ որոշմանը և պատրաստակամություն հայտնել աջակցել այդ գործընթացին: Այս մասին երեկ իրենց հանդիպումից հետո համատեղ հայտարարություն էին արել ՀՀ և ՌԴ նախագահները:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Սերժ Սարգսյանի այս որոշմանն անդրադարձավ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքը: Նա կարծիք հայտնեց, որ Հայաստանի այս որոշումը պլանավորված չէր, և այն ազատ որոշում չէր: Քամբեքն ասաց, որ Սերժ Սարգսյանն այն ղեկավարն է, ով ջանքեր էր ներդնում բարեփոխումների և Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման ուղղությամբ: «Սակայն 180 աստիճանով տարբեր որոշում է կայացվում և հակառակ ուղղությամբ ընթանում գործընթացը: Հայաստանում, ԵՄ-ում պատրաստ չէին սրան, մեծ քաոս է ստեղծվել, ինչն էլ ապացուցում է, թե որքանով էր այն ռազմավարական և ծրագրված որոշում»,- ակնարկեց կազմակերպության գլխավոր քարտուղարը:

Նրա խոսքով՝ առաջինը, որ պետք է քննարկել, այն է, որ շատ վաղ է դիտարկել, թե ինչ խնդիրներ կառաջանան այս որոշման արդյունքում, և ինչպես պետք է դրանք լուծել: Նրա համոզմամբ՝ մեկ բան պարզ է՝ որոշումը ԵՄ-ի դեմ չի կայացվել, իսկ եթե հաջորդող օրերի ընթացքում պարզվի, թե ինչ համաձայնություն է ձեռք բերվել Մոսկվայում, ապա պարզ կլինի՝ ինչ հետևանքներ կլինեն և ինչպիսի լուծումներ կարելի է դրանց տալ:

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության գլխավոր քարտուղարն ընդգծեց, որ Ասոցացման համաձայնագիրը, ինչպես նախագծված էր մինչ օրս, համատեղելի չէ Մաքսային միության հետ՝ թե՛ տեխնիկական, թե՛ իրավական պատճառներով: Ուստի նա ակնարկեց, որ միանալով ՄՄ-ին՝ Հայաստանը չի կարող ստորագրել Ասոցացման համաձայնագիրը:

Սակայն, ինչպես նկատեց նա, դա չի նշանակում, որ հնարավոր չէ գտնել խնդիրների լուծման այլ ուղիներ: «Դրա համար եմ ասում, որ պետք է ուսումնասիրել, թե կոնկրետ ինչ համաձայնություն է ձեռք բերվել Մոսկվայում: Պետք է տեսնել, թե ինչ տարբերակներ ունի Հայաստանը: Եթե Հայաստանի որոշումներն անկախ են, ապա կարծում եմ, որ բոլոր խնդիրներին լուծում կգտնվի, ես լիահույս եմ»,- ասաց նա:

Ինչպե՞ս կարձագանքի Բրյուսելը այս որոշմանը՝ հարցին նա պատասխանեց, որ դա կախված է նրանից, թե ինչ կբացահայտվի առաջիկա ժամերի և օրերի ընթացքում, երբ տեսնենք, թե Հայաստանը որքանո՞վ է ազատ եղել որոշումներ կայացնելիս: Ըստ նրա՝ եթե տպավորություն լինի, որ Հայաստանը, Մոլդովան, Ուկրաինան անկախ որոշումներ չեն կայացնում, ապա ԵՄ-ի արձագանքը կլինի բոլորովին անսպասելի:

«Կարծում եմ, որ Բրյուսելի արձագանքը խիստ է լինելու: Բայց եկեք սպասենք և տեսնենք, թե ինչ համաձայնություն է ձեռք բերվել Մոսկվայում»,- ասաց Մայքլ Քամբեքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում