Tuesday, 14 07 2026
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին
16:30
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

«Ազատ դեմոկրատներ»-ը դատապարտում է Մաքսային միությանն անդամակցելու իշխանությունների դիրքորոշումը

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հայտարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Սեպտեմբերի 3–ին Սերժ Սարգսյանի Մոսկվայում կատարած հայտարարությունն այն մասին, որ ՀՀ–ն մտադրված է անդամակցել Մաքսային միությանը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացներին, իրական սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անկախությանն ու ինքնիշխանությանը։

Մաքսային միություն մուտք գործելով Հայաստանի Հանրապետությունը կորցնում է անկախության այնպիսի կարևորագույն ատրիբուտներ, ինչպիսիք են անկախ արտաքին քաղաքականություն և ինքնուրույն ֆինանսատնտեսական գործառույթ իրականացնելու հնարավորությունը։ Մաքսային և Եվրասիական միությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ Ռուսաստանի կայսերապաշտական հավակնությունների իրականացում և նախկին հետխորհրդային երկրներին ինքնիշխանությունից զրկելուն ուղղված քայլ։

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը խստորեն դատապարտում է ի դեմս Սերժ Սարգսյանի` ՀՀ իշխանությունների նման քայլը, որը վտանգում և հարցականի տակ է դնում Հայաստանի Հանրապետության հետագա ինքնիշխանությունը` սահմանափակելով ՀՀ զարգացման հեռանկարը։ ՀՀ իշխանությունների այս որոշումը պետականության դեմ ուղղված քայլ է և նշանակում է վերադարձ նորացված կայսերական համակարգ։ Մենք այս գործընթացը գնահատում ենք իբրև հակասահմանադրական քայլ, քանզի ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածը հռչակում է, որ «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն է», իսկ ՀՀ Սահմանադրության 114–րդ հոդվածի համաձայն` «Սահմանադրության 1–ին, 2–րդ և 114–րդ հոդվածները փոփոխման ենթակա չեն»։

Մենք անընդունելի ենք համարում այս քայլը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտնագությամբ քողարկելու միտումները, քանզի ավելի մեծ հարված ՀՀ և ԼՂՀ անվտանգությանը, քան Հայաստանի պետականության և ինքնիշխանության հիմքերի թուլացումն է, հնարավոր չէ պատկերացնել։

Անթույլատրելի է ՀՀ անկախության 22–ամյակի նախաշեմին անկախության կորստին ուղղված քայլեր իրականացնել։ Կոչ ենք անում ՀՀ բոլոր շահագրգիռ անձանց համախմբվել ու թույլ չտալ սակարկման դնել Հայասատանի Հանրապետության անկախությունն ու ինքնիշխանությունը։ Որևէ մեկը իրավասու չէ միանձնյա որոշումներով վտանգի տակ դնել մեր պետության և ՀՀ քաղաքացիների ապագան` ՀՀ քաղաքացին պետք է տեր կանգնի Սահմանադրությամբ իրեն տրված իրավունքին («Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին», Սահմանադրություն, Հոդված 2) և ինքը որոշի սեփական պետության զարգացման ուղին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում