Saturday, 25 07 2026
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին
Բակային շաբաթօրյակ՝ Ավանում
Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կտևի մինչև տարեվերջ, Նովակ
Իրան – Հայաստան նոր պայմանավորվածություններ՝ էներգետիկ ոլորտում․ Mehr
18:30
Ավիահարվածներ հութիների դիրքերին. ոչնչացվել են զինապահեստներ և հրթիռային կայանքներ
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգը
18:10
Հնդկաստանում ուսանողական ցույցերն ավարտվեցին
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Ավտոբուսների բախում և հրդեհ Սիրիայում. կա առնվազն 35 զոհ
Ջրանջատում Արտաշատում
Տոկաևը Ռուսաստանը «մեծ պետություն» է անվանել
Ֆրանսիայի դեսպանատանը թունավորման դեպքով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունում
17:10
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վայոց ձորի քրեական ոստիկանները հայտնաբերել են ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվողի
16:50
Տանը, որտեղ ծնվել է Հիտլերը, բացվում է ոստիկանական բաժանմունք
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
16:30
Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով
Մեկնարկում է Երևանի քաղաքապետարանի 2026թ․ ներառական ամառային ճամբարը
16:10
Աստղագետները հելիում արտանետող մոլորակ են հայտնաբերել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
15:50
Samsung-ը կրճատել է աշխատատեղերը ԱՄՆ-ում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:30
Կատարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին
15:10
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել
Ադրբեջանը «ռուսաստանյան նավթ է արտահանում»
14:50
Tesla-ի շահույթը նվազել է
Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում
14:30
Եվրոպայում օգոստոսի սկզբին սպասվում է հերթական ջերմային գմբեթը

Չեք իմանա՝ ինձ որտեղ կտեսնեք. Կարեն Անդրեասյանը լքել է «Համախմբումը»

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը «Համախմբում» կուսակցությունից դուրս գալու դիմում գրել է դեռ մեկ ամիս առաջ։ «Առաջին լրատվական»-ի հարցին՝ դիմումին արձագանք եղե՞լ է, թե՞ ոչ, Անդրեասյանը պատասխանեց. «Դա մեխանիկական հարց է, համարեք, որ այլևս կուսակցության անդամ չեմ։ Քննարկելու շատ բան չկա»։

Հիշեցնենք, որ Կարեն Անդրեասյանը թե՛ կուսակցության վարչության նիստերում և թե՛ հրապարակավ իր անհամաձայնությունն էր հայտնել այն հարցում, որ դաշինքի ցուցակը գլխավորի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Վերջինս, ըստ Անդրեասյանի, պետք է նախ անցներ քաղաքական քավարանով։

Կարեն Անդրեասյանից հետաքրքրվեցինք, թե առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունի։ Մամուլի հրապարակումների համաձայն՝ նրան գործնական առաջարկ է եղել Վրաստանից, հարցրինք՝ արդյոք ընդունե՞լ է այդ առաջարկը. «Գործընթացը գնում է, կան բիզնես-նախագծեր, որոնց մեջ ինչ-որ մասնակցություն կա։ Երբ վերջնական լինի՝ կհրապարակեմ»։

Դիտարկմանը՝ փաստորեն իրեն այլևս քաղաքականության մեջ չենք տեսնի, նախկին օմբուդսմենն արձագանքեց. «Ո՛չ։ Ճիշտ չհասկացաք։ Չեք իմանա՝ որտեղ կտեսնեք»։

Արդյոք նախընտրական քարոզարշավին որևէ ձևաչափով մասնակցություն կունենա՞, թե՞ ոչ՝ հարցին ի պատասխան էլ Կարեն Անդրեասյանն ասաց. «Ոչ, եթե կուսակցական չեմ, քարոզարշավին մասնակցություն չեմ ունենա։ Բայց եթե կարիք լինի՝ իմ կարծիքները կարտահայտեմ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում