Tuesday, 14 07 2026
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին

Կարևոր է, որ այս գործընթացում մենք տանուլ չտանք. Վահրամ Բաղդասարյան

Օրերս Արցախում տեղի ունեցածը ինչո՞ւ այդպես էլ չարժանացավ Հայաստանի իշխանությունների արձագանքին, այդպես էլ պաշտոնական հայտարարություններ չտեսանք ո՛չ ՀՀ նախագահի, ո՛չ ԱԺ նախագահի, ո՛չ էլ վարչապետի կողմից. ««Առաջին լրատվական»- ի հետ զրույցում, անդրադառնալով այս հարցին, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց. «Դիվերսիոն խմբերի մուտք գործելու մասին ՀՀ պաշտպանության նախարարությունն արել է հայտարարություն, անմիջապես կանխվել են այդ գործողությունները, ադրբեջանական կողմը թողել է 5 զոհ՝ չեզոք գոտում, հայկական կողմը չունի զոհեր և վիրավորներ: Իրավիճակը վերահսկվում է, և այդ մասին, կարծում եմ, պետք չէ քաղաքական մեկնաբանություններ տալ:

ՀՀ պաշտպանության նախարարության մամլո խոսնակը և Արցախի Հանրապետության ՊԲ մամլո խոսնակը տվել են պարզաբանումներ, պետք է բավարարվենք դրանով»:

Վ. Բաղդասարյանը հավաստիացրեց, որ  ՀՀ ԶՈՒ-ն և համապատասխան մարմինները միջազգային գործընկերներին իրազեկել են իրավիճակի մասին:

«Անվտանգություն և առաջընթաց». ՀՀԿ այս կարգախոսի վերաբերյալ Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ դա ապագային միտված կոչ է, որին պետք է հասնել. «Անվտանգության ապահովման պայմաններում մենք պետք է առաջընթաց ունենանք»:

ՀՀԿ խմբակցության ղեկավարն անդրադառնալով օրերս իշխանական թեկնածուների միջև տեղի ունեցած ծեծկռտուքներին՝ նշեց, որ Բազմասեր Առաքելյանի և ՀՅԴ-ական թեկնածուի միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, իսկ ԱԺ պատգամավորներ Մուրադ Մուրադյանի և Արայիկ Գրիգորյանի կողմնակիցների միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ դեռ փաստեր չկան, ուսումնասիրվում են:

«Ընտրության ժամանակ լինում են ավելի բարդ դեպքեր ամբողջ աշխարհով մեկ, մենք պետք է ձեռնպահ մնանք նման դեպքերից: Խստագույնս պետք է պատժվեն ոչ միայն ծեծկռտուքի մասնակիցները, այլ նաև նրանք, ում պատճառով ծեծկռտուք կլինի»,- նշեց Վ. Բաղդասարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում