Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը հանդիպել է ԼՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մարեկ Ժիուլկովսկու հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները փոխադարձ գոհունակություն են հայտնել հայ-լեհական փոխգործակցության և երկկողմ հարաբերություների կայուն զարգացման առնչությամբ:
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և քաղաքական օրակարգին առնչվող մի շարք հարցեր: Կողմերն անդրադարձել են 2017 թվականին Երևանում երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացմանը` կարևորելով այդ ձևաչափում ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցերի քննարկման անհրաժեշտությունը:
ԼՀ արտաքին գործերի փոխնախարարի հետ դեսպան Ղազարյանը քննարկել է նաև 2017 թվականի ընթացքում Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին և Լեհաստանի հայ համայնքի կազմավորման 650-ամյակին նվիրված մի շարք միջոցառումների կազմակերպական հարցեր։







































