Tuesday, 28 07 2026
23:00
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
22:10
«Ռեալը» մտադիր է 135 միլիոն եվրոյով ձեռք բերել «Լայպցիգի» վինգերին
21:53
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
16:50
ՖԻՖԱ-ի նախագահը համարում է, որ ԱԱ-ն հաջող է ընթացել
14:10
Անդրեա Պիռլոն չի գլխավորի Իտալիայի հավաքականը
13:00
Oskemen Open 2026 մրցաշարում 6 խաղափուլից հետո Շանթ Սարգսյանը կիսում է 6-րդ հորիզոնականը
12:20
Հայ ըմբիշները այսօր Բաքվում կսկսեն իրենց պայքարը
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
11:40
Վլադիմիր Հակոբյանը` ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
10:50
Իսպանիայի չեմպիոնական պարգևը հարկվելու է 15 մլն դոլարով
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
19:10
Ռոդրին մեջքի վիրահատության կենթարկվի
18:40
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
17:10
«Քրիսթալ Փելասը» Լակրուայի տրանսֆերի համար պահանջում է նվազագույնը 60 մլն ֆունտ

«Արարատի» ռուսական լիգայում հանդես գալը փուչիկ է. ի՞նչ էր փորձում ապացուցել Արկադի Անդրեասյանը

Վերջին օրերին հայ ֆուտբոլասերների շրջանում լայն քննարկումներ են ծավալվել Երևանի «Արարատի»՝ Ռուսաստանի առաջին դիվիոզիոնի առաջնությանը հնարավոր մասնակցության վերաբերյալ: Մասնավորապես, «Արարատի» գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը հայտարարել էր, որ երևանյանը ակումբի ղեկավարությունն արդեն իսկ հայտով դիմել է Ռուսաստանի ֆուտբոլի միությանը և սպասում են պատասխանի: Թեև մի քանի լրատվամիջոցներ վերջին օրերին փորձում են կանխատեսել, թե ինչ զարգացումներ կլինեն «Արարատի» մասնակցության դեպքում, շտապենք փաստել, որ մեր թիմն ուղղակի չի կարող խաղալ ռուսական լիգայում: Պաշտոնական տվյալների համաձայն՝ Ռուսաստանի առաջին լիգայում հանդես եկող 20 թիմերից այսօր ֆինանսական առումով ամենահամեստը Կալինինգրադի «Բալթիկան» է և մերձմոսկովյան «Խիմկին»: Այս թիմերի տարեկան բյուջեն կազմում է 150 միլիոն ռուբլի, կամ մոտ 2.4 միլիոն ԱՄՆ դոլար: Ամենահարուստ ակումբը համարվում է Կրասնոդարի «Կուբանը», որի բյուջեն կազմում է մեկ միլիարդ 200 միլիոն ռուբլի: Առաջին լիգայի 12 թիմեր այսօր գոյատևում են պետական աջակցության շնորհիվ: Ավելի ստույգ՝ Ռուսաստանի առաջին լիգայի մասնակից թիմերի մեծ մասը ֆինանսական օգնություն է ստանում մարզպետարաններից, քաղաքապետարաններից և պետական այլ կառույցներից:

Ռուսաստանի առաջին լիգայի հանդիպումների զգալի մասն անցնում է կիսադատարակ տրիբունաների ներքո: Մեծ չէ նաև հեռարձակումները դիտող մարզասերների զանգվածը, ուստի՝ ակումբները ինքնագոյատևելու ռեսուրս չունեն: Այսօր Երևանի «Արարատը» մեծ դժվարությամբ և ուշացումներով է վճարում իր ֆուտբոլիստների ամսական մի քանի հարյուր դոլար կազմող աշխատավարձը: Ավելին՝ Հայաստանի ընթացիկ առաջնությունում «Արարատը» վեց թիմերի պայքարում ընթանում է վերջին հորիզոնակնում: Հիմք ընդունելով «Արարատի» ներկայիս վիճակը և որոշակի պատկերացում ունենալով ռուսական լիգայի վերաբերյալ, Անդրեասյանի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան փուչիկ: Ենթադրենք՝ «Արարատի» սեփականատերերը պատրաստ են տարեկան 2 միլիոն դոլար «գցելու ջուրը»: Այդ դեպքում ավելի ճիշտ չէ՞ր լինի այդ գումարը ավելի պատեհ ծրագրերի վրա ծախսել:

Ինչ խոսք՝ «Արարատի» մասնակցությունը նշված առաջնությանը անհնար է տեղացի ֆուտբոլիստներով: Բացի այն, որ մեր խաղացողները մի քանի գլուխ ցածր են Ռուսաստանի առաջին լիգայում հանդես եկող ֆուտբոլիստներից, այս մրցաշարում կա խիստ սահմանափակում լեգեոներների նկատմամբ: Մասնավորապես, թիմի կորիզը պետք է կազմեն ՌԴ քաղաքացիություն ունեցող ֆուտբոլիստները: Ենթադրենք նաև, որ ՌԴ սպորտի նախարարությունը դրական պատասխան կտա «Արարատի» ղեկավարությանը: Վերջինս ուզած, թե չուզած պետք է ձևավորի ռուս ֆուտբոլիստներից կազմված կոլեկտիվ և փաստացի՝ որպես ռուսական թիմ խաղա առաջին լիգայում: Կարծում ենք շատ ավելի նպատակահարմար կլիներ, եթե «Արարատի» սեփականատերերը տարեկան երկու միլիոն ծախսեին ակումբի ենթակառուցվածքները կարգի բերելու և մանկապատանեկան թիմեր ձևավորելու համար:

Արդեն նախօրեին, Ռուսաստանի ֆուտբոլի միության փոխնախագահ, լեգենդար Նիկիտա Սիմոնյանը rusarminfo-ի հետ զրույցում հայտարարել է, որ «Արարատի» մասնակցությունը ՌԴ առաջին լիգայում անհնար է: «Հայաստանը և Ռուսաստանը տարբեր պետություններ են, հետևաբար հայկական ոչ մի թիմ չի կարող մասնակցել Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությանը: Եթե այդպիսի բան տեղի ունենա, ապա հաջորդ օրն այլ երկրների ակումբներ նույնպես ցանկություն կհայտնեն ելույթ ունենալ Ռուսաստանում»,- ասել է Սիմոնյանը: Այսքանից հետո մնում է միայն մտորել՝ որն էր Անդրեասյանի նման հայտարարության նպատակը:

Ուշադրությունը կենտրոնացնել «Արարատի» վրա, թե՞ ֆուտբոլասերների աչքերին «թոզ փչելով»՝ փորձել համոզել, որ թիմը լուրջ ռեսուրսներ ունի և Հայաստանում անհաջողությունների պատճառը ՀՖՖ-ի հետ ոչ այնքան ջերմ հարաբերություններն են: Կարծում ենք, որ «Արարատում» հանդես եկող ֆուտբոլիստները չպետք է տուժեն ակումբի տերերի ինչ-որ խռովությունների պատճառով: Ավելին՝ «Արարատ» ակումբը ապացուցելու համար, որ ունի ռեսուրսներ, լուրջ քայլերի դիմելու համար առաջին հերթին պետք է նորմալ վարձատրի իր խաղացողներին և ուշադրություն դարձնի ենթակառուցվածքներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում