Օգոստոսի սկզբին Սթիվեն Սփիլբերգը հրաժարվել էր նկարահանել կենսագրական «Ամերիկյան դիպուկահար» ֆիլմը, որը նվիրված է ԱՄՆ Զինված ուժերի ամենաարդյունավետ դիպուկահարին: Այսօր հայտնի դարձավ, որ ֆիլմի ռեժիսորը, որի գլխավոր դերակատարը Բրեդլի Քուփերն է, դառնալու է Քլինթ Իսթվուդը:
Լուրը, որ քառակի օսկարակիր Իսթվուդը նոր ֆիլմի ռեժիսոր է դառնալու, հայտնվել էր Twitch կայքում:
«Ամերիկյան դիպուկահար» ֆիլմը ամերիկացի զինվոր Քրիս Քայլիի կենսագրությունն է, որը, միայն պաշտոնական տվյալներով, Իրաքում սպանել էր ավելի քան 150 մարդու: Ֆիլմի պրեմիերան նշանակված է 2015-ին:








































