Ամերիկյան CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին երդմնակալությունից առաջ թեյի է հրավիրել։
Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը. «Ուրբաթ առավոտյան նախագահ Օբաման ու առաջին տիկինը նորընտիր նախագահ Թրամփին ու Մելանիա Թրամփին հրավիրելու են Սպիտակ տուն՝ ոչ մեծ ընդունելության ու թեյի»։
Դրանից հետո Օբաման ու Թրամփը գալու են Կոնգրեսի շենք՝ մասնակցելու համար երդմնակալության արարողությանը, որից հետո Օբաման կնոջ հետ կլքի Կապիտոլիումը՝ վերջին անգամ օգտվելով նախագահական ուղղաթիռից։








































