Tuesday, 14 07 2026
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան

Կներվի նույնիսկ ամենաստորն ու ստորությունը․․․

Մեծ հաշվով, կա՞ արդյոք, տարբերություն, թե ով է Հայաստանում համակարգային բարեփոխում իրականացնողը՝ Սերժ Սարգսյա՞նը, Հովիկ Աբրահամյա՞նը, Կարեն Կարապետյա՞նը կամ ասենք՝ Ռոբերտ Քոչարյա՞նը , թե՞ մեկ այլ գործիչ: Կարող ենք վստահ լինել, որ հանրապետության բնակչության գերակշիռ մեծամասնության համար տարբերություն չկա:

Մարդիկ ընդամենն ուզում են, որ այդ բարեփոխումները դառնան իրականություն: Որևէ մեկն, օրինակ, հաճույքով կամ պարզապես զվարճանալու համար չէ, որ ծիծաղում էր Տիգրան Սարգսյանի երազների վրա, որոնք օրը մեկ Հայաստանում մի նոր տարածաշրջանային կենտրոն էին հռչակում, մինչև որ իրականում պարզվեց, որ այդ տարածաշրջանային կենտրոն ասվածը իրականում ընդամենը հանքարդյունահանումն է, իսկ մնացյալը պատրանքներ են։ Որևէ մեկս արդեն չէինք էլ ծիծաղում Հովիկ Աբրահամյանի կեղծ ու սին խոստումների վրա, որոնք ընդամենը նպատակ ունեին մարել հասարակական ակտիվության օջախները։

Ի՞նչ անել ամեն առավոտ հարդարված գեղեցիկ մազերով, նոր ու ծաղկավոր, գույնզգույն փողկապների և կոստյումների սիրահար Կարեն Կարապետյանի հարցուպատասխան պարունակող ելույթներից և հարցազրույցներից հետո։ Որևէ մեկը Կարեն Կարապետյանի տարբեր գույների և ոճի «տռոյկա» կոստյումի ժիլետով անբովանդակ ելույթների  վրա ծիծաղելուց առանձնակի հաճույք չի ստանում, որովհետև մարդկանց ավելի շատ հուզում է այն, թե վերջապես ե՞րբ է երկրում իրականանալու այդքան սպասված բարեփոխում ասվածը: Ու պետք է ընդունել, որ Հայաստանում իսկապես կա հասարակության մի մեծ զանգված, որը պատրաստ կլինի անգամ ներել, ասենք, ամենաստոր քայլերն էլ, եթե այդ քայլերի հեղինակը վաղը ինչ-որ առարկայական քայլեր կատարի երկրում իրավիճակը փոխելու համար:

Լա՞վ է դա, թե՞ վատ, որ հասարակության մեջ կա անգամ այդ աստիճանի մոռացության պատրաստ խավ, բայց փաստը դա է, և ներքաղաքական գործընթացների դերակատարները չեն կարող այդ փաստը հաշվի չառնել: Օրինակ՝ այսօր գուցե Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը ահավոր ցածր է, գուցե նրան չեն սիրում, գուցե շատերն ատում են, գուցե թվում է, որ նրան երբեք չեն ների Մարտի 1-ը, սակայն որքան էլ ցավալի լինի, պետք է խոստովանել, որ կա մարդկանց մի ստվար զանգված, որ կարող է մեկ էլ մի օր սկսել երանությամբ հիշել, ասենք, Քոչարյանի երկնիշ տնտեսական աճի ժամանակները, եթե շարունակվի ներկայիս տնտեսական գահավիժումը: Ոչ մի բարեփոխում որևէ էական ազդեցություն չի կարող ունենալ, եթե չունենան երկրի համար առարկայական և կարևոր արդյունքներ: Այդպիսին են բոլոր հասարակությունները, և անիմաստ է նրանցից միատարրություն պահանջել որևէ հարցում: Հասարակությունները միատարր են միայն ֆիզիկական անվտանգության և բարեկեցության հարցում՝ բոլորն ուզում են լինել պաշտպանված և նաև սոցիալապես ապահովված:

Ներքաղաքական գործընթացի սուբյեկտների համար կարող է աններելի վրիպում լինել այդ բացթողումը, լինել անթույլատրելի արխայիզմ, որը կարող է անակնկալ կերպով ինչ-որ պահի շրջել ներքաղաքական զարգացումների տրամաբանությունն ու բովանդակությունը: Հետևաբար առարկայական արդյունքները հրամայական են թե՛ հասարակության, թե՛ իշխանության համար: Եթե, օրինակ, իշխանությունը մտածում է, որ ասենք՝ կարող է ժողովրդի հետ «մուկնուկատու» խաղալով մաշել ընդդիմադիր էներգիան, պոտենցիալն ու այդպիսով ձերբազատվել իրական ընդդիմադիր զանգվածի ճնշումներից, ապա չարաչար սխալվում է: Ի վերջո, դրանով իշխանությունը կլուծի իր խնդիրը, սակայն ամենևին էլ ոչ գլխավորը, որովհետև գլխավոր խնդիրը իշխանության հանդեպ հասարակության վերաբերմունքն է: Իսկ դրա համար երկրում անհրաժեշտ են համակարգային իրական փոփոխություններ:

Բանն այն է, որ հիասթափությունը, մեծ հաշվով, լինելու է գործընթացից, ոչ թե այս կամ այն սուբյեկտից: Այսինքն՝ մարդիկ ընդհանրապես ներքաղաքական երևույթն են համարելու անիմաստ և անպտուղ, ինչը պարարտ դաշտ է բացելու այլ երևույթների ինքնադրսևորման համար, որոնք, սակայն, արդեն կարող են լինել նվազ կառավարելի, նվազ կանխատեսելի: Կարծես թե բավական լուրջ սոցիալական ճգնաժամի հաղթահարման խնդիր ունեցող իշխանության համար բոլորովին ցանկալի չէ երկրում կանխատեսելի գործընթացը փոխարինել նվազ կառավարելի և անկանխատեսելի գործընթացով: Բայց դրանից խուսափելու միակ տարբերակը հենց արդյունքներն են, հասարակության բոլոր շերտերի համար տեսանելի և շոշափելի արդյունքները, որոնք դժվար կլինի տարաբնույթ և իրարամերժ մեկնաբանությունների ենթարկելը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում