Saturday, 25 07 2026
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին
Բակային շաբաթօրյակ՝ Ավանում
Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կտևի մինչև տարեվերջ, Նովակ
Իրան – Հայաստան նոր պայմանավորվածություններ՝ էներգետիկ ոլորտում․ Mehr
18:30
Ավիահարվածներ հութիների դիրքերին. ոչնչացվել են զինապահեստներ և հրթիռային կայանքներ
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգը
18:10
Հնդկաստանում ուսանողական ցույցերն ավարտվեցին
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Ավտոբուսների բախում և հրդեհ Սիրիայում. կա առնվազն 35 զոհ
Ջրանջատում Արտաշատում
Տոկաևը Ռուսաստանը «մեծ պետություն» է անվանել
Ֆրանսիայի դեսպանատանը թունավորման դեպքով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունում
17:10
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վայոց ձորի քրեական ոստիկանները հայտնաբերել են ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվողի
16:50
Տանը, որտեղ ծնվել է Հիտլերը, բացվում է ոստիկանական բաժանմունք
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
16:30
Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով
Մեկնարկում է Երևանի քաղաքապետարանի 2026թ․ ներառական ամառային ճամբարը
16:10
Աստղագետները հելիում արտանետող մոլորակ են հայտնաբերել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
15:50
Samsung-ը կրճատել է աշխատատեղերը ԱՄՆ-ում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Վայքում անչափահաս տղան սպանել է 76 և 91-ամյա կանանց, հանել է ոսկե ականջօղերն ու վաճառել «համեստ» գնով

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Հարություն Պետրոսյանի նախագահությամբ ընթանում է անչափահաս ամբաստանյալ Նարեկ Խ.-ի գործի դատական քննությունը:

Անչափահաս Նարեկը մեղադրվում է ամենածանր հանցագործության՝ ավազակությամբ զուգորդված՝ շահադիտական դրդումներով երկու անձի սպանության, ինչպես նաև սուտ մատնություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 8-րդ կետերով և 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Ըստ մեղադրանքի՝  2015 թվականի հոկտեմբերի 20-ին, ժամը 10-ն անց 30-ից մինչև 13-ն ընկած ժամանակահատվածում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու պատրվակով, բայց իրականում ուրիշի գույք հափշտակելու դիտավորությամբ Նարեկը գնացել է Եղեգնաձոր քաղաքի Իսակովի փողոցում գտնվող տանը միայնակ բնակվող, 91-ամյա Վարդուշ Ս.-ի տուն:

Նարեկը Վարդուշ տատիկին ասել է, թե որոշակի վճարի դիմաց այգեգործական աշխատանքներ կկատարի նրա համար:

Տատիկը համաձայնել է ու Նարեկին հրավիրել է ներս, տարել է խոհանոց:

Նարեկը, որ անմիջապես աչքադրել էր տատիկի ոսկե ականջօղերը, դրանք ավազակությամբ հափշտակելու դիտավորությամբ բռնել և ուժեղ քաշել է տատիկի ուսից, տատիկին գցել է գետնին, նրա գլուխը հարվածել է բետոնե հատակին…

Տատիկը գլխի երեք մասում ստացել է կյանքի հետ անհամատեղելի գանգուղեղային բաց, բութ վնասվածքներ և մահացել է:

Նարեկ Խ.-ն սպանված տատիկի ականջներից սառնասրտորեն հանել է կարմիր քարով ոսկե ականջօղերը ու հեռացել է: Հետագայում նա ականջօղերը 32 հազար դրամով վաճառել է ոսկե իրերի առուվաճառքով զբաղվող Հ. Ս.-ին:

Ըստ մեղադրանքի՝ 91-ամյա տատիկի սպանությունից 4 օր անց՝ հոկտեմբերի  24 –ին, ժամը 14-ից մինչև 18-ն անց 30-ի սահմաններում անչափահաս Նարեկ Խ.-ն գնացել է Վայոց Ձորի մարզի Վերնաշեն գյուղ:

Նա մտել է 76-ամյա Գոհար Բ.-ի հողամաս և առաջարկել է, որ այգեգործական աշխատանքներ կարող է կատարել որոշակի վճարի դիմաց:

Գոհար Բ.-ն համաձայնել է, նա անչափահասին առաջարկել է բարձրանալ խնձորենին ու քաղել խնձորները:

Նարեկը բարձրացել է ծառը, վերևից նայել ու տանտիրուհու ականջներին տեսել է համեստ ոսկե ականջօղերը՝ կարմիր քարով:

Նարեկն իջել է ծառից, վերցրել է խնձորենուն հենած բահը, այն գործադրել է որպես զենք՝ բահի մետաղե հատվածով թիկունքից ուժգին հարվածել է Գոհար Բ.-ի գլխի աջ գագաթ-քունքածոծրակային շրջանին՝ պատճառելով գանգուղեղային բաց բութ վնասվածք, որը հանգեցրել է գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների սուր խանգարման:

Գոհար Բ.-ն մահացել է:

Նարեկը բերանքսիվայր ընկած տատիկի ականջներից հանել է ոսկե ականջօղերը ու հեռացել է:

Հետագայում նա ականջօղերը 28 հազար դրամով վաճառել է ոսկե իրերի առուվաճառքով զբաղվող Ս. Վ.-ին:

Ըստ մեղադրանքի՝ նախաքննության ընթացքում, զգուշացված լինելով  սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, Նարեկ Խ.-ն իր ցուցմունքներում վերը ներկայացված երկու սպանությունների հետ կապ չունեցող Սմբատ Զ.-ին անհիմն մեղադրել է այդ սպանությունների կատարման մեջ:

Անչափահաս ամբաստանյալ Նարեկ Խ.-ի խափանման միջոցը կալանավորումն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում