Thursday, 23 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Քոչարյանն ու Սարգսյանը կարծում են` տղամարդկությունն իրենց առնանդամի մեջ է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ, իրավաբան Արմինե Առաքելյանը:

Տիկին Առաքելյան, Հայաստանի ներքաղաքական արդի գործընթացներն ինչպե՞ս եք գնահատում, հատկապես վերջին մեկուկես ամիսների ընթացքում զարգացումներ ենք տեսնում, տեղի ունեցավ ՀՀԿ կուսակցության համագումարը, հետո տեսանք, թե ինչպես վարչապետը եւ մի քանի նախարարներ կուսակցականացվեցին, արդեն պարզ է դառնում, թե ովքեր են գլխավորելու ՀՀԿ ցուցակը…Ինչպե՞ս եք գնահատում այս գործընթացները:

– Շատ վատ: Ես ասել եմ, կրկնում եմ, որ մեր քաղաքական վերնախավը պարզապես անբարոյականությամբ է զբաղված. չգիտեմ նրանցից որեւէ մեկը քաղաքագետի մասնագիտություն ունի, թե ոչ, բայց քաղաքականությանը մոտենում են իբրեւ զուտ իրենց փոքր խմբերի կամ անձնական շահերի շահույթի ապահովման հնարավորություն. դա դիտանկյուն է: Ուզում եմ հիշեցնել, որ մենք 21-րդ դարում ենք եւ կա քաղաքականության փիլիսոփայություն եւ քաղաքական այլ դիտանկյուն, որը քաղաքականությունը համարում է մարդկային համակեցության ձեւավորման արվեստ եւ դրա արգանդը, մայրը մարդու իրավունքների արժեհամակարգն է: Քաղաքականությունը պետք է ծառայեցնել հանրային բարիքին: Մեզանում դա բացարձակ պակասում է: Ընդհանրապես բացակայում են քաղաքական մտքի զարգացման նշույլները: 25 տարի է՝ այս վերնախավը դավաճանել է հանրությանը, իր ազգին:

– Այսինքն՝ ակնհայտ էր, որ սահմանադրական հանրաքվեն ուներ մե՞կ նպատակ՝ երկարաձգել իշխանությունը:

– Այո եւ ոչ միայն այս իշխանության: Դուք իշխանություն համարում եք միայն Ս. Սարգսյանին եւ իր «կլուբը» չէ՞, բայց Լեւոն Տեր-Պետրոսյան, ՀԱԿ, Դաշնակցություն, Ծառուկյան… սրանք նույնը չե՞ն: Չեմ հասկանում, թե այս ժողովուրդը երբ պետք է կարողանա քաղաքական եւ քաղաքացիական գիտակցություն, հասունություն ունենալ եւ կարողանա այս վերնախավին շպրտել, որովհետեւ այս խաղի օրենքները մեզ տանում են անդունդ: Նման անհատներ, որոնք պատրաստ չեն զիջելու: Մի բան կա, որ ընդհանուր է իմ, Ժիրայր Սէֆիլյանի, Վարուժան Ավետիսյանի,  Անդրիաս Ղուկասյանի եւ մյուսների համար, մենք  մահից չենք վախենում, մենք այդ փուլն անցել ենք: Եթե իրենք ուզում են իրենց կեղտոտ քաղաքականությունը շարունակել՝ մենք չենք թողնելու:

– Տիկին Առաքելյան, նոր վարչապետի պաշտոնավարման 100-րդ օրն է լրանում…

– Ես արժանի չեմ համարում նրանց մասին խոսել, 25 տարի է այս երկիր պետությունն անկման են տանում, մարդ չի մնացել ՀՀ-ում: Քաղաքական իմաստով մենք սահմանադրական կարգ չունենք, ՀՀ Սահմանադրության առաջին եւ երկրորդ կետերը, որոնք անփոփոխ են, չեն իշխում Հայաստանի իրականության մեջ: Մենք ժողովրդավարական, իրավական պետության մեջ չենք, գողական, հանցագործ վերնախավ ունենք, որը Հայաստանը այս վիճակին հասցրեց: Սա արտաքին ուժերը չեն արել:

Այս բարդ իրավիճակի, տնտեսության վատ վիճակի մասին խոսում է նաեւ վարչապետը, Դուք փոփոխություններ չե՞ք նկատում:

– Նա չի կորող վարչապետ լինել, նրան նշանակել է ոչ լեգիտիմ նախագահը, ո՞վ է Սերժ Սարգսյանը, որտեղի՞ց է ծլել, ո՞վ է Ռոբերտ Քոչարյանը, որը Տանզանիայում սատկացրած առյուծի վրա նստած նկարվում է, որ տղամարդ կոչվի՞: Ով որ առնանդամ ունի, չի նշանակում, որ տղամարդ է: Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը առավել եւս, հիմա էլ ցանկ է չէ՞ գլխավորում: Չեն ամաչո՞ւմ:

– Տիկին Առաքելյան, այս փուլում ընդդիմադիրները դաշինքներով են ուզում մասնակցել ընտրություններին՝ ընդդիմադիր բեւեռ են ստեղծում: Երեկ տեսանք, որ ՔՊ-ն, ԼՀ-ն եւ «Հանրապետություն»-ը միասնական հայտարարությամբ հանդես եկան:

– Ընդդիմադիրը պիտի լինի այլընտրանք: Ես դեռ չեմ տեսել այլընտրանք: Նրանք գնացել են Սերժ Սարգսյանի ձեռքն են սեղմել, այս խաղի օրենքներով են խաղում:

– Ելքը ինչպե՞ս եք պատկերացնում այս իրավիճակից:

– Ելքը պատժվելն է, պատասխանատվության մեխանիզմը պետք է աշխատեցնել, եթե արդարադատական համակարգը այնպես չլինի, որ սրանք սկսեն դատվել, իրենց պատիժը կրել, ուրեմն կլինի քաղաքացիական դատարան: Ինչքան էլ կուռքի են վերածում Լեւոն-Տեր Պետրոսյանին, մյուսներին, հերիք է, կուռքերն էլ են ջարդվում: Այնպես չէ, որ կարող են ամբոխի վերածել մարդկանց եւ շատ ավելի հեշտ կառավարելի դարձնել: Ովքեր կարծում են, որ ՀՀ-ն ինքնիշխան պետություն է՝ սխալվում են: Իսկ եթե ինքնիշխան չէ, ինչպե՞ս կարող է ընտրական մեխանիզմն աշխատել: Մարտի 1-ը եւ Հոկտեմբերի 27-ը ավելի թուլացրեցին մեր պետությունը: Մինչեւ ե՞րբ պետք է այս գրեթե հանցագործները մնան պաշտոնական քաղաքական դաշտում եւ կուռքի վերածվեն:

– Իսկ հնարավո՞ր է ՀՀԿ-ի ներքին ինտրիգն այնքան հասունանա, որ ինքն իր ներսից պայթի:

– Այս համակարգը արդեն ինքն իր ներսից ճաք է տվել:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում