Ռուսաստանը և Ճապոնիան պետք է դադարեցնեն Կուրիլյան կղզիների հարցով տարածքային վեճը, քանի որ այս հարցի վերջնական կարգավորումը բխում է երկու երկրների շահերից։ Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Երեկ մենք խոսում էինք պարոն վարչապետի հետ, և ես կարդում էի հարավային Կուրիլների նախկին բնակիչների հուզիչ նամակները: Կարծում եմ` անհրաժեշտ է դադարեցնել այդ տարածքների հարցով պատմական պինգ-պոնգը»,- ասել է Պուտինը Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ:
Պետք է հասկանալ, որ թե՛ Ճապոնիայի, թե՛ Ռուսաստանի հիմնարար շահերը պահանջում են վերջնական երկարատև կարգավորում՝ կարծում է Պուտինը:








































