Friday, 24 07 2026
Հայտարարություն. 1in.am
Վաշինգտոնը 3 փուլ է նախատեսել ԹՐԻՓՓ-ի համար. Բաքուն մտահոգ է
Իրանում կան «ռուսական եղանակ նվագող» շրջանակներ, որոնց նյարդայնացնում է TRIPP-ը
08:30
Նավթի գներն աճել են – 23/07/26
ՄԻՊ-ն ամփոփել է Սյունիքի մարզին վերաբերելի` մարդու իրավունքներին առնչվող հավաքագրված խնդիրները, քննարկել դրանց լուծման առաջարկները
60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ Արփինե Սարգսյանն Արարատի մարզում ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը
Ռուս-ադրբեջանական տարաձայնությունները հրապարակայնացման ենթակա չե՞ն
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկա
00:50
ԵՄ-ն դատապարտել է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների սպառնալիքներն ու Կարմիր ծովում լցանավի վրա հարձակումը
Ոստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին
00:30
ԱՄՆ-ն 200 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի ԿԽՄԿ-ին և ԿԽՄՖ-ին
Ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումները 78-ով ավելացել են․ ՆԳՆ
00:10
ԱՄՆ-ն պատերազմի ավարտի վերաբերյալ մի քանի առաջարկ է պատրաստել. Զելենսկի
00:00
Աշխատատեղեր ու արդիական ենթակառուցվածքներ. Հայէկոնոմբանկն ամփոփել է Զինվորի տան հետ 2025թ. սոցիալական ծրագիրը
23:50
ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ Պապոյան
23:30
Թրամփը սպառնացել է հութիների հարձակումների համար պատասխանատվության ենթարկել Իրանին
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
23:10
Իրան-Իրաք սահմանային անցակետին ԱՄՆ-ի հարվածի հետևանքով իրանցի զինվորական է զոհվել. Tasnim
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
22:50
Պակիստանի վարչապետը խստորեն դատապարտել է հութիների հարձակումները սաուդյան նավերի վրա
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը
22:30
Իրաքի և Քուվեյթի միջև սահմանային անցակետը փակվել է ԱԹՍ-ի հարձակումից հետո. INA
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
22:10
Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը կախված է Էր Ռիադի կողմից Իսրայելի ճանաչումից
Նարեկ Կարապետյանը մենակ չի լինելու. ճաղերի ետևից են նայելու ՀՀ-ին. պրոցեսը հասնում է կուլմինացիային
21:50
Կուբա է ժամանել ԱՄՆ-ից մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը՝ Ռուբիոյի նախաձեռնությամբ

Հայաստանն ու Վրաստանը պետք է դուրս գան Հրվ․ Կովկասում Մոսկվայի ձևավորած փակուղուց. Թենգիզ Փխալաձե

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Ադրբեջան կատարած այցը չպետք է դրամատիկացնել, թեև ՌԴ-ից անակնկալներ միշտ է պետք սպասել: Լուծումն այն է, որ ՀՀ-ն ու Վրաստանը պետք է դուրս գան ՌԴ-ի ձևավորած փակուղուց և թույլ չտան Կրեմլին Հարավային Կովկասում իր խաղը տանել:

Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Վրաստանի աշխարհաքաղաքական հետազոտությունների միջազգային կենտրոնի նախագահ, վրացի ռազմական փորձագետ Թենգիզ Փխալաձեն` անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Ադրբեջան կատարած պաշտոնական այցին:

Նա նշեց, որ թերևս պետք է սպասել Պուտին-Ալիև հանդիպման արդյունքներին, որովհետև ամենաճիշտն այդ հանդիպման արդյունքները վերլուծելն ու մեկնաբանելը կլինի: Բայց վրացի քաղաքագետը չի կարծում, թե Հայաստանում և Վրաստանում պետք է դրամատիկացնել Պուտինի այցն Ադրբեջան, քանի որ ոչ մի զարմանալի բան չկա, որ Պուտինն Ադրբեջանում է ներկայացուցչական պատվիրակությամբ:

«Դա Վլադիմիր Պուտինի առաջին այցն է նրա՝ ՌԴ նախագահ վերընտրվելուց հետո, և այդ այցը նախապատրաստվում էր վաղուց, ու ՌԴ ղեկավարությունը բավականին երկար ժամանակ դա սպեկուլյացիայի առարկա էր դարձրել:

Այն, որ Ռուսաստանն ունի հետաքրքրություններ Ադրբեջանում, դա հասկանալի է. ես չեմ կարծում, որ Ադրբեջանն այսօր կնքում է գործարք ինչ-որ կողմի դեմ: Ի՞նչ պետք է անեն Հայաստանն ու Վրաստանը. պետք է ուղիներ գտնեն, որ ապահովեն համագործակցություն Հարավային Կովկասում ոչ միայն երկկողմ, այլև բազմակողմ ձևաչափով: Ես նկատի ունեմ նաև այն, որ պետք է համագործակցության ոլորտներ գտնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Այս տարածաշրջանում անվտանգությունը կախված է Վրաստանից, Հայաստանից, Ադրբեջանից, և պետք է լուծումներ գտնել առանց Հյուսիսային հարևանի օգնության: Եթե կարողանանք այդ ուղիով գնալ, կլինենք հաջողակ, եթե ոչ, ապա ներկայիս իրավիճակը կշարունակի գործել միմիայն ՌԴ-ի օգտին:

Այսօր ՌԴ-ն օգտագործում է հայ-ադրբեջանական հակամարտությունը, աշխատում է, որ ո՛չ Հայաստանը լինի ուժեղ պետություն, ոչ էլ Ադրբեջանը: Ինչ վերաբերում է ռուս-վրացական հարաբերություններին, ապա գիտեք, որ Վրաստանի տարածքի 20 տոկոսն օկուպացված է ռուսական զորքերի կողմից: Ռուսական իմպերիայի սկզբունքն է իշխանությունը բաժան-բաժան անելը: Ես կարծում եմ, որ Հայաստանն ու Վրաստանը պետք ուղիներ փնտրեն ՌԴ-ի ստեղծած փակուղուց դուրս գալու համար և թույլ չտալ Կրեմլին իր խաղը խաղալ: Մոսկվայից միշտ պետք է անակնկալներ սպասել»,- մեկնաբանեց Թենգիզ Փխալաձեն:

Նրա կարծիքով՝ ՌԴ-ն ճնշման բազում լծակներ ունի Հայաստանի նկատմամբ, որոնցից մեկը տնտեսականն է, և Մոսկվան ամեն կերպ ջանում է, որ Հայաստանը և Հարավային Կովկասի երկրներն ընդգրկվեն ՄՄ և Եվրասիական միություն ու ցանկացած այլ միություն, որտեղ ՌԴ-ն դոմինանտ դիրքեր ունի:

Ըստ նրա՝ բնական է, որ ջանալու է բոլոր լծակներն օգտագործել Հայաստանի նկատմամբ և ավելի ակտիվ, քանի որ Հայաստանն է իր ռազմավարական գործընկերը: Քաղաքագետի համոզմամբ, սակայն, այստեղ Կրեմլի քաղաքականությունը չի փոխվել, ուստի Հայաստանն ու Վրաստանն ունեն բավարար խելք ու փորձ, որպեսզի ռուսական հերթական պրովոկացիաներին չտրվեն:

«Մենք պետք է ուղղորդվենք ոչ թե Կրեմլի հետաքրքրություններով, այլ նրանով, թե մեզ ինչն է ձեռնտու: ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը Վրաստանի և Հայաստանի համար շատ կարևոր է, որից էլ կախված է մեր երկրների հետագա ճակատագիրն ու զարգացման հեռանկարը: Ուստի պետք է ձգտել այս ուղղությամբ: Պետք է գտնել ուղիներ՝ Հարավային Կովկասի խնդիրները սեփական ուժերով լուծելու համար և՝ առանց մեծ եղբոր միջամտության:

Ցանկացած երկրի ճնշումները թուլացնելու ամենալավ մեթոդը արևմտյան ստանդարտների ներդրումն ու իրականացումն է, ուստի ԵՄ ուղղությամբ շարժվելը հենց այս հարցի լուծումն է»,- ասաց Թենգիզ Փխալաձեն:

Հիշեցնենք, որ այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ղեկավարած խոշոր պատվիրակությունը՝ բաղկացած վեց նախարարներից և տասնյակ տարբեր տրամաչափի այլ պաշտոնյաներից, ժամանել է Բաքու՝ մի շարք ոլորտներում Ադրբեջանի հետ պայմանավորվածություններ ձեռք բերելու նպատակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում