Thursday, 23 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Լևոն Մկրտչյանը հանդիպել է Ուկրաինայի կրթության և գիտության նախարարին

Արևելյան գործընկերության 8-րդ ոչ պաշտոնական նախարարական երկխոսության հանդիպման շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Ուկրաինայի կրթության և գիտության նախարար Լիլյա Գրինևիչին: Ողջունելով ուկրաինացի իր գործընկերոջը՝ ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը կարևորել է կրթության և գիտության ոլորտներում երկու երկրների միջև նախկինում եղած կապերի վերականգնմանն ու ամրանդմանն ուղղված ջանքերը՝ ընդգծելով, որ այդ նպատակին հասնելու համար մեծ հնարավորություններ են ընձեռում նաև «Հորիզոն-2020» ծրագրի շրջանակում իրականացվող համատեղ նախագծերը:Անդրադառնալով գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ Լևոն Մկրտչյանը նշել է, որ ներկայում առաջնային է ինժեներատեխնիկական և գիտական կլաստերների ստեղծումը: Այս համատեքստում ՀՀ ԿԳ նախարարն առաջարկել է, օգտագործելով «Հորիզոն-2020» ծրագրի ընձեռած հնարավորությունները, գիտության տարբեր ուղղություններով մշակել միջպետական գիտական նախագծեր:

Ուկրաինայի կրթության և գիտության նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել կրթության և գիտության ոլորտում հարաբերությունների զարգացմանն ուղղված հայկական կողմի պատրաստակամության համար՚ նշելով, որ «Հորիզոն-2020» ծրագրի շրջանակում իրենք արդեն բավականաչափ փորձառություն ունեն, մասնավորապես ծրագրի շրջանակում ավելի քան 60 նորարարական, հետազոտական և գիտական ծրագրեր են իրականացրել և պատրաստ են կիսել իրենց փորձը, որը կնպաստի գիտության տարբեր ուղղություններով հորիզոնական կապերի ամրապնդմանը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու երկրներում իրականացվող կրթական բարեփոխումների գործընթացին: Ուկրաինացի նախարարը տեղեկացրել է, որ այժմ խորհրդարանի քննարկման է ներկայացվել հանրակրթության վերաբերյալ օրենքը, որով Ուկրաինան ևս նախատեսում է անցում կատարել 12-ամյա հանրակրթության մոդելին: Այս համատեքստում Ուկրաինային հետաքրքրել է Հայաստանի փորձը, ինչպես նաև Համաշխարհային բանկի հետ Հայաստանի համագործակցության ծրագրերի պատմությունը:

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը պատրաստակամություն հայտնելով ուկրաինական կողմին տրամադրել ինչպես 12-ամյա կրթության անցման, այնպես էլ ՀԲ-ի հետ հանրակրթության և բուհական համակարգի բարեփոխումների փորձը՚ առաջարկել է կրթության և գիտության ոլորտում համատեղ ծրագրերի, գիտական աշխատանքների և այլնի նպատակով առաջիկայում մտադրությունների հուշագիր ստորագրել: Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳ նախարարը ներկայացրել է նաև Հայաստանում ընթացող բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում