Պատահում է, որ ռեստորանում ընթրիքից հետո հաշիվը ընկերների միջև բաժանելը լուրջ խնդիր է դառնում: Վաշինգտոնի Viableware ընկերությունը լուծում է առաջարկում՝ RAIL գաջեթ, որը հնարավորություն է տալիս մեծ պատվերների դեպքում առանձին հաշվարկ անել: Ռեստորանները, որոնք նոր սարքավորումներ են ձեռք բերել (ընդամենը 200 դոլարով), հաղորդում են, որ նորարարությունից գոհ հաճախորդները, որոնք ազատվել են հաշիվը բաժանելու գլխացավանքից, ավելի մեծ թեյավճարներ են թողնում և դառնում են մշտական հաճախորդներ:








































