Wednesday, 22 07 2026
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
20:10
Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆրիդրիխ Մերցի հեռախոսազրույցը
19:50
Թրամփը սպառնացել է Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավերի վրա ցանկացած հարձակման դեպքում թիրախավորել կամուրջներ և էլեկտրակայաններ
ԿԸՀ-ն չի բավարարել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը
19:30
Չինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցում
Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը
Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին
Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը
18:50
Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը
Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով
18:30
Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին
Կրասնոդարում Wildberries-ի վրա հարձակման հետևանքով 1 մարդ է զոհվել
ԱՄՆ Կոնգերսը 907-րդ «հակաադրբեջանական» ուղղումը կչեղարկի՞
17:50
ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Հորմուզի նեղուցով պաշտպանված տարանցում կազմակերպելու շուրջ. Ռուբիո
Փրկարարները մարել են Միկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը
17:30
ԱՄՆ-ն կողմ է Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային զենքի շուրջ եռակողմ քննարկումներին. Ռուբիո

«Բարբարոսության ստրատեգիա». Ադրբեջանը դիվերսիոն հարձակումներով փորձում է կոտրել Երևանի քաղաքական կամքը

Ադրբեջանական հատուկ ջոկատայինների կողմից դիվերսիոն ներթափանցման վերջին փորձը սահմանի ամրության հետախուզում է, կարծում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում վերլուծելով շփման գծում հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունները՝ քաղաքագետը կարծիք հայտնեց, որ ադրբեջանական կողմը փորձարկում է հայկական բանակի պաշտպանական ամրությունները, որոնք կառուցվել են ապրիլյան իրադարձություններից հետո, և հասկանալ, թե ինչի հետ իրենք գործ ունեն:

«Ներթափանցել Արցախի թիկունք՝ նշանակում է կա՛մ պատերազմի գնալ, կա՛մ որոշակի փորձարկումներ իրականացնել: Այս պահի դրությամբ քիչ հավանական եմ համարում մինչև տարեվերջ Ադրբեջանի կողմից ռազմական արկածախնդրության կազմակերպումը, ինչպես օրինակ ապրիլյան պատերազմն էր: Կատարվածն առավելապես համարում եմ սահմանագծի ամրության հետախուզում: Ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանում անդրադարձան հայկական կողմի այն հաղորդագրություններին, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով լուրջ պաշտպանական կառույցներ են ստեղծվել, որոնք նախկինում, ցավոք սրտի, չեն եղել: Թերևս ենթադրում եմ, որ ադրբեջանցիները փորձում են հասկանալ, թե ինչի հետ իրենք գործ ունեն, առավելապես փորձարկում են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հետապրիլյան նախապատրաստումները: Բարեբախտություն է, որ փաստացի համոզվել են, որ ներթափանցել չեն կարող: Նաև հայկական կողմը որևէ կորուստ չի տվել: Սա բավական կարևոր դաս է, որը նրանք ստացել են»,- նշեց Ստեփան Սաֆարյանը:

– Պարոն Սաֆարյան, կարո՞ղ ենք ասել, որ ադրբեջանական կողմը վերադառնում է «դիվերսիոն պատերազմների» ռազմավարությանը:

– Ընդհանրապես շատ ենք խոսել այդ մասին: Անակնկալ, կայծակնային և անսպասելի հարվածի հավանականությունը, ինչպիսին ապրիլին էր, կտրուկ նվազել է: Հայկական կողմը, բավական թանկ գին վճարելով, կարծես թե բացառեց դա: Լայնածավալ գործողությունների ռիսկը Ալիևի համար շատ մեծ է, նա չի անի դա այս պահին, հետևաբար իրեն մնում է, այո, այսպես կոչված՝ հյուծիչ պատերազմի օրինակը, որը կորուստներ պատճառելն է, ինչը, ցավոք սրտի, ունեցանք անցած շաբաթներին, և նաև դիվերսիոն պատերազմները: Այո, սա ինչ-որ չափով նման է 2014 թ. հունիս-հուլիսի շրջանին:

– Իրավիճակը շփման գծում վերջին մեկ ամսվա ընթացքում գնալով սրվում է: Սա Ձեր կարծիքով չի՞ կարող հանգեցնել թեկուզ լոկալ բախումների, որոնք մոտ կլինեն ապրիլյան կռիվներին:

Ըստ էության կարող է: Եկեք հասկանանք, որ երկու տարբերակները՝ լոկալ և լայնածավալ պատերազմների (վերջինի դեպքում ենթադրում ենք նաև Հայաստանի ներգրավում) սցենարները քիչ հավանական են այս պահին: Հասկանանք, որ Ադրբեջանի կողմից հետևողականորեն լարվածության ավելացումը կարող է բերել այդ երկուսից ավելի ցածր, շատ ավելի փոքր աշխարհագրությամբ դիրքային արյունահեղ մարտերի ստրատեգիայի կիրառմանը: Մենք դեռևս չունենք դրա ապացույցները, բայց Ադրբեջանին դա է մնում: Բայց ես շաբաթներ առաջվա իմ կանխատեսումներում առիթ եմ ունեցել ասելու, որ, այնուամենայնիվ, հաջորդ տարեսկզբին մենք արդեն կունենանք լարվածության միանգամայն այլ՝ ավելի բարձր ֆոն:

– Որքանո՞վ են այս սրումները կապված ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի հետ:

Սա կապ ունի, որովհետև չգիտեմ որտեղից է վերցրած, բայց Ադրբեջանը փորձել է իր հասարակությանը այնպես ներկայացնել, որ մինչև տարեվերջ հողեր են հանձնվելու իրեն, և թերևս ռուս-թուրք-ադրբեջանական եռանկյունու վերստին գործառնությունը, անշուշտ, տալիս է նման ենթադրությունների տեղիք ՝ որպես քաղաքական գործընթաց, բայց քանի որ դա չիրականացավ գործնականում, հայկական կողմը երբեք դրան չի համաձայնվի, երկրորդը՝ Արևմուտքը թույլ չի տա այս եռանկյունու ներսում ղարաբաղյան խնդրի որևէ լուծում՝ լավ իմանալով, թե դա ինչի մասին է, հետևաբար Ադրբեջանը տարեվերջին ընդառաջ փորձում է նման լարվածություններով ազդել Երևանի քաղաքական կամքի վրա:

Պատերազմների տեսության մեջ սա ավելի շատ կոչվում է «բարբարոսության ստրատեգիա», բարբարոսությունը անուղղակի հարձակման ստրատեգիա է, որը նշանակում է նորմերի խախտում, իսկ հրադադարի ռեժիմի խախտումը հենց այդպիսին է: Եվ այսպիսի ստրատեգիաները՝ անուղղակի ստրատեգիաները, ինչպիսին բարբարոսությունն է, ուղղված է լինում առավելապես հակառակորդի քաղաքական կամքին և ոչ թե հակառակորդի այսպես ասած՝ ֆիզիկական կամ զինվորական ուժին կամ ենթակառուցվածքներին: Հետևաբար եկեք հասկանանք, որ ստրատեգիան ինքնին արդեն հուշում է, թե ինչին է ուղղված դիվերսիան. այն ուղղված է առավելապես պաշտոնական Երևանի կամքը կոտրելուն:

Հատկապես սեպտեմբերի 21-ից հետո, երբ Հայաստանում ցուցադրվեցին «Իսկանդերները», Ադրբեջանի իշխանություններին սպասարկող լրատվամիջոցներում շատ հստակ նշմարվեց մի գիծ, որ «Իսկանդերները» փաստացի զսպող դերակատարում ունեն լայնածավալ պատերազմների ժամանակ, և Ադրբեջանը երբևիցէ թույլ չպիտի տա, որ իրեն զրկեն ուժով խնդիրը լուծելու հեռանկարից: Սա նախագահականին սպասարկող լրատվամիջոցի ծավալուն եզրահանգումն է եղել: Այդ ուժային մեթոդով լուծումը եկեք չհասկանանք միայն պատերազմի միջոցով լուծում, այլև այսպիսի անուղղակի ստրատեգիաներ կիրառելու հնարավորությունը, երբ ավելի շատ փորձում ես ազդել հակառակորդի քաղաքական կամքի վրա:

Բնականաբար, Ադրբեջանը գնում է անուղղակի հարձակման ստրատեգիային, քանի որ իրեն այլ ստրատեգիա չեն թողել, ընդ որում գնում է դրա բարբարոսական տեսակին, որի նպատակը դիվերսիան է, հակառակորդին ահաբեկելը, հասարակության և զինվորականության բարոյալքումը՝ թեկուզ և փոքրիկ, տակտիկական առաջխաղացումների տեսքով, որը փաստորեն չի հաջողվել, քանի որ հայկական կողմը կանխել է դիվերսիան:

Պիտի հասկանանք, որ Ադրբեջանի այս քայլերը կապ ունեն ավելի գլոբալ ստրատեգիայի հետ, որը, այո, կապված է ղարաբաղյան խնդրով ընթացող բանակցությունների հետ: Ցավոք սրտի, կրկին վերադարձել ենք 2008 թ. հետո մեկնարկած շրջան, երբ Ադրբեջանը զուգահեռում էր բանակցությունները հրադադարի ռեժիմի տարբեր աստիճանի խախտումներով: Պաշտոնական Երևանին թերևս մի բան է մնում անել այս կապակցությամբ, այն է՝ վերին աստիճանի մեծ արագությամբ կրկին սեղանի վրա դնել Վիեննայի պայմանավորվածությունների կատարումը, որովհետև այս պահին ամենահասու գործիքը հայկական կողմի համար Վիեննայի որոշումները կյանքի կոչելն է, որի վերաբերյալ խոշոր խաղացողները, ըստ էության, սկզբունքային առարկություն չեն հայտնել, որքան էլ Ռուսաստանը դեմ է դրան ներքուստ կամ ստվերային առումով:

– Այպիսով, Դուք չե՞ք բացառում, որ Ադրբեջանի ռազմական և դիվանագիտական վերջին ակտիվությունը, Ալիևի հայտարարությունը, որ իրենք կարող են ինքնավարություն տալ Լեռնային Ղարաբաղին, կապված է ռուս-թուրքական հարաբերությունների վերջին ջերմացման հետ:

– Միանշանակ, և ցավալիորեն մեր դաշնակիցը՝ Ռուսաստանը, ի դեմս Լավրովի արած վերջին հայտարարության, խաղի մեջ է փորձում մտցնել Թուրքիային, որը դուրս էր շպրտվել:

Եկեք նաև ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, որ սահմանադրական փոփոխությունները Ադրբեջանում նույնպես կապվեցին ղարաբաղյան խնդրի շուտափույթ կարգավորման հետ: Ադրբեջանական իշխանությունները ուղղակիորեն ներկայացրեցին սեփական հասարակությանը, որ Մեհրիբան Ալիևայի փոխնախագահ դառնալը և ընդհանրապես փոխնախագահի ինստիտուտի ներմուծումը կապ ունի նրա հետ, որ Ղարաբաղը շուտով վերադառնալու է, ստանալու է ինքնավար հանրապետության որոշակի կարգավիճակ, ինչպես Ալիևը բարձրաձայն ասաց՝ որպես առավելագույն փոխզիջում Բաքվի կողմից: Այս ամբողջ գործընթացը Ադրբեջանի ներսում ցույց է տալիս, որ Ալիևը փորձում է առնվազն պատրանք ստեղծել Արևմուտքի և Ռուսաստանի մոտ, որ ինքը նախապատրաստություն է իրականացնում Ղարաբաղը և Արցախին պատկանող հողերը ընդունելու համար: Իհարկե, Ալիևը լսել է հայկական կողմի կոշտ դիրքորոշումը, Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունները, հասցրել է սրտնեղել դրանից: Ալիևը փորձում է «կառուցողական» տպավորություն ստեղծել, թե ինքը կողմ է խնդրի կարգավորմանը բանակցային լուծման տեսքով, բայց երբ դա տապալվի, Ալիևը, բնականաբար, դա կմեկնաբանի՝ որպես իր կողմից ուժ կիրառելու լեգիտիմության հիմք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում