Ուկրաինայի Գերագույն ռադայի անկախ պատգամավոր Վլադիմիր Պարասյուկը հայտարարել է, որ Ռուսաստանում աշխատող ուկրաինացիները կարող են ընդհանրապես հայրենիք չվերադառնալ: Այս մասին նա ասել է «112 Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում:
«Դա ճիշտ չէ: Ինչքան փող էլ այնտեղ վաստակեն, ինչքան փող նրանք Ուկրաինա բերեն, ես դա երբեք չեմ ընկալի մի պարզ պատճառով՝ մենք արդեն տասնյակ մարդիկ ենք կորցրել այդ թշնամու դեմ պայքարի ընթացքում»,- ասել է Պարասյուկը:
Նրա խոսքով՝ Ռուսաստան ապրելու և աշխատելու մեկնող մարդիկ չպետք է Ուկրաինա վերադառնան:
«Նրանց որևէ մեկն արգելո՞ւմ է մեկնել այնտեղ: Մեկնեք, կարող եք՝ ընդհանրապես իրերով: Եվ այլևս չվերադառնալ»,- հայտարարել է պատգամավորը:
Պարասյուկի խոսքով՝ Ռադայի իր գործընկերները, որոնք դեմ են ՌԴ-ի հետ վիզային ռեժիմին, «Պուտինի՝ իրավիճակն ապակայունացնող գործակալներ» են:








































