Եվրամիության սեպտեմբերի 16-ի գագաթնաժողովում (Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա) համատեղ հայտարարություն կանեն, և նրանց գլխավոր նպատակը կլինի ապահովել Բուլղարիայի անվտանգությունը Թուրքիայի հետ սահմաններում միգրացիոն ճգնաժամի առումով, հայտնում է Reuters-ը:
Այդ մասին ասել է Հունգարիայի վարչապետի գրասենյակի ղեկավար Յանոշ Լազարը: Նրա խոսքերով՝ «Եվրոպայի ապագան» կորոշվի բուլղարա-թուրքական սահմանում:
«Վիշեգրադյան քառյակի» երկները հավանաբար Բրատիսլավայում միանման դիրքորոշում կընդունեն, և ինչպես սպասվում է, կանեն համատեղ հայտարարություն»,- ասել է նա մամլո ասուլիսի ժամանակ: Նա ավելացրել է, որ «վիշեգրադյան քառյակը» անհրաժեշտ է համարում եվրոպական միասնական բանակի ստեղծումը և Frontex-ի ուժեղացումը:









































