Արդարացի և հավասար պայմաններով ընտրություններ անցկացնելու դեպքում Դեմոկրատական շարժման առաջնորդ Նինո Բուրջանաձեն վստահ է, որ ինքը կհաղթի: Այս մասին նա հայտարարել է Թբիլիսիում իր նախընտրական շտաբի բացման արարողությանը՝ հաղորդում է Trend-ը:
Ինչպես հայտարարել է Բուրջանաձեն՝ այն, որ ընտրությունները կավարտվեն իր հաղթանակով, հաստատել է անցկացված հասարակական հարցումը:
Նա չի բացառել նաև, որ 2-րդ փուլում ընտրողները ստիպված կլինեն ընտրություն կատարել իր և «Վրացական երազանք» կուսակցությունից՝ Գեորգի Մարգվելիշվիլիի միջև: Նրա խոսքով՝ եթե ընտրությունները արդար լինեն, կհաղթի հենց ինքը:








































