Անգլիայի Արևմտյան Սասեքս կոմսությունում տեղի ունեցող Գուդվուդսի փառատոնի ընթացքում բաց աճուրդում վաճառված ավտոմեքենայի արժեքի ռեկորդ է սահմանվել: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Մեկտեղանոց Mercedes Benz W196 շարժիչով ավտոմեքենան աճուրդում վաճառվել է գրեթե 30 մլն դոլարով:
1950-ականներին այդ ավտոմեքենան 5 անգամ հաղթել է Formula-1-ի ավտոմրցույթներում:
1954-ին, երբ այն վարում էր արգենտինացի Խուան Մանուել Ֆանիխոն նա առաջինն է տեղ հասել միանգամից երկու start-երում՝ հաղթելով գրան-պրին Գերմանիայում և Շվեյցարիայում:








































