Wednesday, 22 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Կառավարության շենքի դիմաց հավաքվող ծնողներն իմ կարիքը չունեն, այլևս չեմ գալու. Մառոզ Մարգո

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հինգշաբթի օրը բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերի՝ Կառավարության շենքի դիմաց արդեն ավանդական դարձած բողոքի ակցիային միացել էր նաև «Զինվոր» ՀԿ համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը (Մառոզ): Վերջինս վրդովված էր այն հանգամանքից, որ զինդատախազությունը պատրաստվում է աշխատանքային խումբ ստեղծել և ուսումնասիրել այն զինվորների մահվան դեպքերը, ովքեր մահացել են կասկածելի պայմաններում և միայն 2011 թվականից հետո:

Տիկին Մարգարիտան հայտարարում էր, որ իր որդու մահվան իրական հանգամանքներն էլ մինչ այսօր չեն բացահայտվել, այնինչ վերջինս մահացել է շատ ավելի վաղ. «Ես հայտարարում եմ, որ զինադադարից հետո բանակում մահացած ոչ մի զինծառայողի մահվան իրական պատճառ չի բացահայտվել, եկել եմ մայրերից ներողություն խնդրելու և միանալու նրանց: Ես հայտարարում եմ՝ ոչ մեկի զավակի մահվան իրական հանգամանքները չեն բացահայտվելու, ես էլ եմ խաբված եղել»,- հայտարարում էր նա:

Այսօր «Առաջին լրատվական»-ը տիկին Մարգարիտայից հետաքրքրվեց՝ իր բողոքը կլինի՞ շարունակական: Ի պատասխան՝ նա ասաց. «Ո՛չ, այլևս չեմ գալու, մայրերը լրատվամիջոցներով պահանջում էին ինձ, իսկ երբ ես եկա Կառավարության շենքի դիմաց՝ միանալու իրենց, իրենք թողեցին ինձ ու գնացին, ուրեմն իրենք իմ աջակցության կարիքը չունեն: Ամբողջ օրը նստեցի՝ չեկան, իրենք պահանջում ու մեղադրում էին, որ չեմ միանում իրենց, եկա միանալու, հեռացան՝ ասելով, որ ոչ մեկը իմ աջակցության կարիքը չունի: Հետո այլևս չեկան, հետևաբար իմ նստացույցն այլևս չի շարունակվելու»:

Տիկին Մարգարիտան բողոքում էր այն պատճառով, որ ուսումնասիրվելու են միայն 2011 թվականից հետո մահացած զինծառայողների գործերը, ուստի նրանից հետաքրքրվեցինք՝ չի՞ պատրաստվում այլևս այդ հարցը բարձրացնել. «Դատախազության հետ պայմանավորվածություն կա՝ բողոք-դիմումով կդիմեն ծնողները, և խնդիրները կքննվեն: Հասել ենք նրան, որ քննչական վարչության պետ Արմեն Հարությունյանը Կառավարության շենքի դիմաց իմ հայտարարությունից հետո զանգահարեց ինձ ու ասաց, որ չի բացառվում բոլոր դիմողների զավակների քրեական գործերը նույնպես բացահայտման փուլի մեջ դրվեն»:

Մեր ճշտող հարցին՝ փաստորեն չի՞ բացառվում, որ մինչև 2011 թվականը մահացած զինվորների գործերն էլ քննվեն, Մարգարիտա Խաչատրյանն ասաց. «Բոլոր գործերը, չի բացառվում, ով բողոք-դիմում ունի՝ գործերի բացահայտման հետ կապված, ոչ մի նշանակություն չունի, որ հայտարարություն է եղել՝ հանձնաժողովի հետ կապված: Կառավարության շենքի դիմաց հայտարարվեց, որ պետք է նայեն, տեսնեն, թե որ ծնողները դժգոհություն ունեն»:

Հետաքրքրվեցինք նաև, թե ի՞նչ տարաձայնություն ունի «Զինվորի պաշտպանության կոմիտե» ՀԿ նախագահ Գոհար Արմենակյանի հետ, ով մեզ հետ զրույցում իր հասցեին մեղադրանքներ էր հնչեցրել. «Ես ոչ մի տարաձայնություն չունեմ, նույն Գոհար Արմենակյանը իրավունք չուներ նման բաներ ասելու: Ամեն մեկն ունի իր երեխայի գործի բացահայտման խնդիրը, ոչ մեկն իրավունք չունի ինձ մեղադրելու, ես ոչ մեկի հետ տարաձայնություն չունեմ: Մայրերից մեկն ինձ մեղադրում է, թե դեմ եմ եղել իր երեխայի դին հրապարակ բերելուն, հիմա էլ շարունակում եմ ասել՝ ձեր երեխաների դիակները մի պղծեք, հրապարակ բերելով՝ հարց չեն լուծում»,- պատասխանեց նա:

Գոհար Արմենակյանը իրեն մեղադրում է Մատաղիսի գործում խառնված լինելու մե՞ջ՝ հարցին ի պատասխան Մարգարիտա Խաչատրյանն ասաց. «Մատաղիսի և ընդհանրապես՝ ցանկացած քրեական գործով Գոհար Արմենակյանը ինձ չի կարող մեղադրել: Ասեմ՝ ոչ թե Գոհար Արմենակյանի աջակցության կարիքն էին զգացել և նամակ գրել Ռազմիկ Սարգսյանը, Արայիկ Զալյանը, այլ տիկին Մարգարիտային էին գրել, բայց ես դատավարությանը մասնակցելով և տեսնելով, որ չեմ կարողանում գործի բացահայտմանը լիարժեք օգնել, հրաժարվեցի մասնակցությունից»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում