Tuesday, 14 07 2026
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին

Ռոբերտ և Սեդրակ Քոչարյաններն ընդդեմ 1in.am-ի դատական նիստը հետաձգվել է 3 ամսով

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Ալեքսեյ Սուքոյանի նախագահությամբ, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա» ընկերության և «Առաջին լրատվական» ընկերության հայցադիմումի գործով դատաքննությունն այսօր տեղի չունեցավ:

Դատական նիստը չի կայացել հայցվորներ Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների ներկայացուցիչ Արփինե Մելիքբեկյանի բացակայության պատճառով: Ա.Մելիքբեկյանը դիմել էր դատարանին՝ խնդրելով հայցադիմումի քննությունը հետաձգել մինչև հոկտեմբեր ամիսը, քանի որ ինքը գտնվում է ֆիզիոլոգիական արձակուրդի մեջ:

Դատարանը բավարարել է միջնորդությունը և դատական նիստը հետաձգել մինչև հոկտեմբերի 7-ը:

Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքն արդեն երկրորդ անգամ է դատական գործ հարուցում «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր և հրատարակիչ «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ի և «Առաջին լրատվական»-ի հիմնադիր և պատասխանատու «Առաջին լրատվական» ՍՊԸ-ի դեմ: Այս անգամ պահանջը պատիվը և արժանապատվությունը արատավորող տեղեկությունների հերքումն է լրատվամիջոցի կողմից և 5 միլիոն դրամի փոխհատուցումը:

2012 թվականի նոյեմբերի 27-ին և 29-ին «Առաջին լրատվական»-ով հրապարակվել են համապատասխանաբար՝ «Ինչ կապ ունեն Քոչարյանն ու Ծառուկյանը «Նաիրիտի» հետ» և «Քոչարյանների րոպեավճարները» հոդվածները, որոնցում, ըստ հայցվոր կողմի, տեղ են գտել Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկություններ:

Քոչարյանները հատկապես վիրավորվել են հետևյալ պարբերություններից՝ «Այսօր արդեն տեղեկություններ են հրապարակվում, որ «Նաիրիտում» իր պաշտոնական կամ ոչ պաշտոնական բաժնեմասն ունի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Չէ՞ որ գործարանի վերջին սեփականաշնորհումը հենց նրա պաշտոնավարման ծաղկուն շրջանում է եղել: Առանց նրա համաձայնության նման շահութաբեր ընկերության հետ որևէ գործարք հնարավոր չէր իրականացնել: Տեղեկություններ կան նաև, որ «Նաիրիտը» ցանկացել է և մինչև օրս էլ ցանկանում է գնել նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Այն ժամանակ Քոչարյանը չի համաձայնել, քանի որ ցանկացել է անձամբ տնօրինել գործարանի ճակատագիրը:

Ժամանակին նաև տեղեկություններ էին հրապարակվում, թե Ռ. Քոչարյանը պաշտոնական կամ ոչ պաշտոնական կերպով վաճառվող կաուչուկի յուրաքանչյուր տոննայի շահույթի մեջ կոնկրետ բաժին ունի: Օրինակ՝ Քոչարյանի ավագ որդուն՝ Սեդրակին է պատկանում «ՎիվաՍել» ծառայությունից բջջային հեռախոսով համեմատաբար ցածր սակագնով միջազգային հեռախոսազանգեր իրականացնելու VoIP ծառայությունը:

«Առաջին լրատվական»-ին տեղեկացրին, որ այդ ծառայության հեռախոսազանգի յուրաքանչյուր րոպեի մեջ Սեդրակ Քոչարյանն ունի կոնկրետ բաժին, ինչը կախված է այն հանգամանքից, թե դեպի տվյալ երկիր զանգի մեկ րոպեն ինչ արժե: Ասում են, թե որքան բարձր է սակագինը, այնքան բարձր է դրա մեկ րոպեում Սեդրակ Քոչարյանի բաժնեմասը»:

Հայցադիմումի մեջ նշվում է, թե մեր ունեցած տեղեկությունները զրպարտություն են՝ հետևյալ պատճառաբանությամբ. պատասխանողները ներկայացրել են հրապարակայնորեն, և ներկայացրել են որպես փաստացի տվյալներ: Հայցվոր կողմի դիտարկմամբ՝ այս տվյալները չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են հայցվորների պատիվն ու արժանապատվությունը:

Քոչարյանները «Առաջին լրատվական»-ի հիմնադիր «ՍԿԻԶԲ ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ»-ից պահանջում են հերքել վերը նշված հոդվածները, վճարել 5.000.000 դրամ իրենց իրավունքների ու պաշտպանության համար կատարած ծախսերը հոգալու համար, բացի այդ՝ «արգելանք դնել «Առաջին լրատվական»-ի գույքի և դրամական միջոցների վրա հայցագնի չափով՝ որպես հայցի ապահովման միջոց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում