Tuesday, 14 07 2026
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին

Ի՞նչ կենսագրականներ ունեն Սյունիքի մարզպետի թեկնածուները

Aravot.am-ը գրում է, որ Սյունիքի մարզպետի թեկնածուների բազմաթիվ անուններ են շրջանառվել մինչ օրս: Որոշ անուններ հրապարակվել են առանց տվյալ մարդկանց գիտության, որոշներն էլ՝ մի շարք թեկնածուների կամքով ու մարզպետի պաշտոնին ձգտելու մեծ ցանկությամբ:

 Մինչև Սյունիքի նոր մարզպետի նշանակումը՝ սյունեցիների շրջանում շարունակվում են քննարկումները, թե Սյունիքն ինչպիսի մարզպետի է արժանի, շրջանառվող անուններից որոնք են գերադասելի և որոնք անթույլատրելի՝ հիմնվելով նրանց ներկայիս գործունեության ու անցած ուղու վրա:

 Ներկայացնում ենք առավել շատ շրջանառվող մի քանի թեկնածուների կենսագրականներից մանրամասներ, որոնք առավել պարզ պատկերացում կտան բնակիչներին, թե ովքե՞ր այդ հավակնորդները, ինչպիսի՞ ուղի են ունեցել մինչ օրս և արդյոք արժանի՞ են այդ պաշտոնին:

 Սյունիքի մարզպետի ներկայիս պաշտոնակատար Արա Դոլունցը ծնվել է 1957թ. Գորիս քաղաքում՝ ծառայողի ընտանիքում, բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի ինժեներաշինարարական ֆակուլտետում, աշխատել է Գորիսի թիվ 21 ՇՄՇ-ում՝ որպես շինվարպետ, աշխղեկ: 2 տարի՝ 1988-1990թթ., ՀԿԿ Գորիսի շրջանային կոմիտեում կազմակերպական բաժնի հրահանգիչ է եղել, «Գորիսշին» շինմոնտաժային միավորումում՝ գլխավոր ինժեներ։  

 1990թ.-ին ընտրվել է Գորիսի քաղաքային խորհրդի պատգամավոր, մեկ տարի հետո ընտրվել է Գորիսի շրջանային խորհրդի գործկոմի նախագահի տեղակալ, իսկ 1996թ. մայիսին` Գորիսի քաղաքային խորհրդի գործկոմի նախագահի առաջին տեղակալ։ 

 Նաև եղել է Գորիսի քաղաքապետի տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար, իսկ 1999թ. սեպտեմբերից աշխատանքի է անցել ՀՀ Սյունիքի մարզպետարանում՝ որպես ՏԻՄ և ՀԳՄՏԾ գործունեության համակարգման վարչության պետ։ 2001թ. հուլիսին «Համայնքային կապեր» ծրագրով վերապատրաստվել է ԱՄՆ Բոստոն քաղաքում, 2003թ. հունիսի 11-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ, որտեղ աշխատում էր մինչև վերջերս։ Պարգևատրվել է «Հայաստանի Երկրապահ» հուշամեդալով, ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Վազգեն Սարգսյան», «Մարշալ Բաղրամյան», ԼՂՀ «Մայրական Երախտագիտություն» և այլ մեդալներով՝ այդ թվում` ՀՀ նախագահի 2010թ. սեպտեմբերի 16-ի հրամանագրով ՀՀ անկախության հռչակման 19-րդ տարեդարձի առթիվ տարածքային կառավարման համակարգում երկարամյա և արդյունավետ աշխատանքի համար «Անանիա Շիրակացու» մեդալով։ 1998 թվականից ՀՀԿ անդամ է, ամուսնացած է և ունի երկու զավակ: 

Նյութն ամբողջությամբ կարդացեք՝ aravot.am-ում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում