Tuesday, 14 07 2026
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին
16:30
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը
16:10
Փարիզում մեծ շուքով նշվել է Բաստիլի գրավման օրը
Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը

Թավշյա մեկնարկ Երևանում. Ինչ է սպասվում Շտայնմայերին Բաքվում

ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Վալտեր Շտայնմայերի տարածաշրջանային այցը, որ սկսվել է Երևանից, աչքի է ընկնում բավական նուրբ, թավշյա մեկնարկով: Դրանում, իհարկե, զգալի դերակատարություն ունի այն ֆոնը, ընդ որում՝ համաշխարհային, որում տեղի է ունենում այցը: Ավելին՝ այդ ֆոնը նույնիսկ հավանական էր դարձնում այն, որ Եվրամիության առաջատար երկրի արտգործնախարարի տարածաշրջանային այցը կարող էր հետաձգվել: Ի վերջո՝ Եվրամիությունը մի քանի օր առաջ շոկ ապրեց բրիտանական հանրաքվեից, և ներկայումս, երբ Եվրոպայի համար դրված է ապագայի խնդիրը բառի բուն իմաստով, ինչ-որ առումով նույնիսկ զարմանալի է թվում, որ Շտայնմայերը գտավ տարածաշրջանային այցի ժամանակ:

Այստեղ, սակայն, երևի թե գործ ունենք երկու հանգամանքի հետ՝ նախ գերմանական որակների՝ պատասխանատվություն գործի հանդեպ, ճշտապահություն, և հարավկովկասյան տարածաշրջանի կարևորության, այդ թվում նաև՝ Եվրոպայի ապագայի համար կարևորության: Եվ եթե նկատի առնենք այն, որ ԵԱՀԿ գործող նախագահի այցի օրակարգում գերական Ղարաբաղյան խնդիրն է, ապա կարող ենք արձանագրել, որ Գերմանիայի արտգործնախարարի տարածաշրջանային այցով ըստ էության արձանագրվում է Ղարաբաղյան խնդրի ու եվրոպական ապագայի շոշափելի կապը:

Սա, իհարկե, պետք է լինի ոչ թե ինքնասիրություն շոյող, այլ զգաստացնող հանգամանք հայաստանցիների համար, քանի որ այդ կապը ենթադրում է թե՛ մեծ հնարավորություններ, թե՛ մեծ պատասխանատվություն, թե՛ մեծ ռիսկեր: Առավել ևս, որ գործ ունենք ոչ միայն բրիտանական հանրաքվեի արձագանքների ֆոնին կատարվող այցի հետ, այլ մի քանի այլ նշանակալից իրադարձությունների, որոնց թվում առաջինը, բնականաբար, ռուս-թուրքական հաշտեցման գործընթացի մեկնարկն է:

Բանն այն է, որ այս գործընթացը ըստ էության ևս ինքնին մարտահրավեր է Եվրոպայի համար, եվրոպական անվտանգության համակարգի համար: Միևնույն ժամանակ, զուտ եվրոպական խնդիրների համատեքստից դուրս, այստեղ հարկ է դիտարկել Գերմանիայի առանձին դերակատարումը՝ որպես Եվրոպայի առաջատար տերություն: Գերմանիան այսօր գտնվում է աշխարհաքաղաքական դերակատարման ընդլայնման էական փորձերի, որոնումների գործընթացում, և այստեղ, իհարկե, Կովկասը կենսական տարածք է, առանց որի Գերմանիան չի կարող հավակնել վճռորոշ դերի:

Եվ իրավիճակը, իհարկե, բազմաշերտ է, քանի որ այստեղ վերականգնվում է ռուս-թուրքական պատը, Գերմանիան այդ առումով կա՛մ պետք է հաշվի նստի դրա հետ, կա՛մ գտնի դրա ճեղքման տարբերակներ, նաև գործընկերներ, որովհետև հազիվ թե Բեռլինն ի վիճակի է միայնակ ճեղքել այդ պատը: Դա նշանակում է, որ մեծանում է Բեռլինի, Վաշինգտոնի ու Փարիզի համագործակցությունը՝ այն պատճառով, որ Վաշինգտոնն ու Փարիզը Կովկասում անմիջականորեն շահեր արտահայտող մյուս կենտրոններն են: Ընդ որում, այստեղ էլ Ղարաբաղյան խնդիրը առանցքային խողովակ է: Սակայն, իհարկե, ոչ միակը, կա նաև Վրաստանը: Դրան զուգահեռ առկա է Իրանի գործոնը:

Այսպիսով՝ ակնհայտ է, որ ԵԱՀԿ գործող նախագահի կարգավիճակով Գերմանիայի արտգործնախարարի տարածաշրջանային այցը բավականին նշանակալից է, և դրա կարևորության անուղղակի վկայություն էր, օրինակ, ԵԱՀԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Լուկաշևիչի հայտարարությունը, թե Ղարաբաղյան խնդրում ԵԱՀԿ գործող նախագահի դերը վճռորոշ չէ:

Սա վկայում է այն մասին, որ Շտայնմայերի այցի առումով Ռուսաստանը տեսել է վտանգ, ինչը նշանակում է, որ այցն ամենևին հերթապահ չէ: Ինչ կարող է սա նշանակել Ղարաբաղյան խնդրի համար: Դատելով մինչ այժմ հնչած հայտարարություններից՝ Շտայնմայերի այցի օրակարգը համահունչ է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շահերին, քանի որ գերմանացի դիվանագետը շեշտել է հրադադարի պահպանման մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը: Ինչպես հայտնի է, Բաքուն դեմ է հանդես գալիս դրանց, ինչի մասին մի քանի օր առաջ հայտարարել էր Ալիևը:

Այն, որ Ռուսաստանը Շտայնմայերի այցին զուգահեռ իր ներկայացուցչի միջոցով հայտարարում է, թե այդ այցը որոշիչ չի կարող լինել, վկայում է այն մասին, որ Ռուսաստանը ևս դեմ է այն օրակարգին, որով հանդես է գալիս գերմանացի դիվանագետը:

Սրան զուգահեռ Ռուսաստանի պահվածքում ոչ պակաս նշանակություն կարող է ունենալ նաև Ցեղասպանության խնդիրը: Բանն այն է, որ Գերմանիան Բունդեսթագում ընդունելով Հայոց ցեղասպանության մասին բանաձևը՝ ըստ էության նաև ստանձնեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի բավականին պատասխանատու կարգավիճակ: Այս գործընթացը ծավալվում է նկատելի թափով, և այստեղ ներգրավված են նաև Հռոմի պապը՝ հայաստանյան այցով, և Ֆրանսիան, որի կառավարությունն այսօր հրապարակել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրենքի նախագծի տեքստը:

Այս ամենը ամփոփվում է հայ-թուրքական հաշտության կոչով, որով հանդես են գալիս թե՛ Գերմանիան, թե՛ Ֆրանսիան, թե՛ Հռոմի պապը, մի խոսքով՝ քաղաքակիրթ պետությունները:

Հայ-թուրքական հաշտեցումը աշխարհաքաղաքական առանցքային նշանակություն ունեցող սպիռալ է, որը տրամագծորեն հակասության մեջ է մեկնարկած ռուս-թուրքական հաշտության գործընթացին, որի հաջողության գրավականներից առանցքայինը նաև հենց այն է, որ Ռուսաստանը Թուրքիայի համար զսպի հայկական հարցի ծանրությունը: Գերմանիայի ակտիվությամբ Ռուսաստանի դժգոհությունն անկասկած պայմանավորված է նաև հենց սրանով: Եվ այստեղ, իհարկե, այդ ակտիվության հարվածի ուղղություններից մեկն էլ կդառնա Գերմանիայի ջանքերի տորպեդահարումը հենց ղարաբաղյան ուղղության վրա: Իսկ այստեղ Գերմանիայի ջանքի հետաքրքրական դրսևորում է այն, որ Շտայնմայերը, իհարկե՝ Երևանում, բայց հանդիպել է Ղարաբաղի իշխանություններին՝ Բակո Սահակյանի գլխավորությամբ: Իսկ Ղարաբաղի արտգործնախարարը այդ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում խոսել է Ղարաբաղը բանակցային կողմ դարձնելու կարևորության մասին: Ակնհայտ է, որ հարցն առնվազն քննարկվել է ու այնպիսի կոնտեքստում, որ Ղարաբաղի արտգործնախարարը բավականին անկաշկանդ է խոսել թեմայի վերաբերյալ լրագրողների հետ հանդիպումից հետո ունեցած զրույցում:

Ըստ էության, նկատելի է, որ Շտայնմայերի այցի երևանյան մեկնարկը որոշակիորեն հանգիստ է, և այստեղ կարծես թե չեն կառուցվել դիմադրության ամբարտակներ, խոչընդոտներ: Մյուս կողմից՝ անկասկած է, որ դրանք դրվելու են Բաքվում, քանի որ Ռուսաստանը արդեն վաղուց որպես իր պլանների դաշնակից դիտում է Բաքուն և այդ պլանները առաջ մղելու, ինչպես նաև դրանց խոչընդոտող մտադրություններն ու տարածաշրջանը կայունացնելու միտված նախաձեռնությունները տորպեդահարելու ռեսուրսն էլ դիտվում է Բաքուն: Ինչ դրսևորումներ կունենա Շտայնմայերի ադրբեջանական այցը:

 

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում