Լոնդոնի «Չելսի»-ի պաշտոնական կայքը հայտնել է, որ ակումբը նոր պայմանագրեր չի առաջարկել 4 ֆուտբոլիստների` պաշտպան Պաուլո Ֆերեյրային, կիսապաշտպաններ Ֆլորան Մալուդային և Յոսի Բենայունին, ինչպես նաև դարպասապահ Ռոս Տերնբուլին:
Նշված ֆուտբոլիստների պայմանագրերի ժամկետները լրացել են 2012/13 թվականների մրցաշրջանի ավարտից հետո:
Ֆերեյրան, ով լոնդոնյան ակումբ է տեղափոխվել 2004 թվականին, վերջին մրցաշրջաններում տեղ չէր գտնում «արիստոկրատներ»-ի հիմանական կազմում: Բենայունը «Սթեմֆորդ Բրիջ» է տեղափոխվել 2010-ին:
Ֆրանսիացի ֆուտբոլիստ Մալուդան 2012/13 թվականների մրցաշրջանում մարզվում էր «Չելսի»-ի երկրորդ թիմի կազմում` ակումբի հետ պայմանագրի շուրջ ունեցած կոնֆլիկտի պատճառով:







































