Thursday, 23 07 2026
11:00
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
10:30
Պայթյուն Իրան-Իրաք սահմանային անցակետում. կան զոհեր և վիրավորներ
Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում
10:10
Ուկրաինայի նախագահը պատերազմն ավարտելու դիվանագիտական ջանքերն է քննարկել ԱՄՆ հատուկ բանագնացների հետ
Ռուսական ուժերի ինստիտուցիոնալ չեզոքացման օրակարգը բացարձակ առաջնահերթություն է
09:50
Մենք կհաղթահարենք այս ամենը. ավելի քան 88 հազար վաճառող առաջիկա ժամերին կստանա առաջին վճարումները. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Տիգրան Ավինյանը ծանոթացել է վերաբացված հ. 77 մանկապարտեզի պայմաններին
Բայրամովի՝ Ռուսաստան այցից հետո լուրջ կասկածներ կան. վտանգ կա հետագայի համար
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Եմենի հութիները հայտնել են սաուդյան նավթատար երկու տանկերի վրա հարձակման մասին
Հրվ Կովկասում տարածաշրջանային քաղաքական ինքնությունը սկսել է ձևավորվել. ԵՄ֊ն խթանում է պրոցեսը
08:50
ԱՄՆ-ի զինուժը հարվածների նոր ալիք է հասցրել Իրանի դեմ
Վարչապետը շնորհավորել է Եգիպտոսի նախագահին
08:30
Ֆիլիպիններում ավարտվել է Լավրով-Ռուբիո հանդիպումը
Վթարային ջրանջատումարզի Մարալիկ քաղաքում
08:10
Նավթի գներն աճել են – 22/07/26
Ռուսաստանի «ներքին Թուրքիան» այլևս իրողություն է
Լարը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը

Հայաստանում 7-14 տարեկանների 10%-ը աշխատում է

Համաշխարհային բանկի տվյալներով` Հայաստանում 7-14 տարեկան տղաների 12%-ը և աղջիկների 7.5%-ը աշխատում են, թեև մեր երկրի օրենսդրությամբ թույլատրվում է աշխատել միայն 14 տարեկանից հետո: Ընդհանուր առմամբ, դա կազմում է այդ տարիքի երեխաների 10%-ը: Աշխատող համարվել են այն երեխաները, ովքեր հետազոտության նախորդող մեկ շաբաթվա ընթացքում ներգրավված են եղել տնտեսական ակտիվության մեջ` առնվազն մեկ ժամով:

 Աշխարհում երեխաների զբաղվածություն նկատվում է միայն թույլ զարգացած, աղքատ երկրներում, ինչպիսիք են Հարավային Ամերիկայում գտնվող Բոլիվիան (21.8%` տղաների և 19%` աղջիկների դեպքում), Աֆրիկայում գտնվող Բուրունդին (31.3% տղաների և 32.4%` աղջիկների դեպքում), Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը (21.4% աղջիկների դեպքում), Կամբոջան (համապատասխանաբար` 35% և 34%), Եթովպիան (19.5% աղջիկների դեպքում), Գամբիան (37.6% և 34.3%), Մոզամբիկը (27.2% և 27.7%), Հարավային Սուդանը (45.6% և 45.7%), Տոգոն (50.3% և 47%), Զամբիան (35.4% և 33.3%),  Հարավարևելյան Ասիայում գտնվող Կամբոջան (35% և 34%): Նախկին ԽՍՀՄ երկրներից այդ ցուցակում կան միայն Հայաստանի և Մոլդովայի տվյալները: Վերջինում իրավիճակն այս առումով ավելի վատ է` աշխատում են տղա երեխաների 34.5 և աղջիկ երեխաների 23 տոկոսը:

 ՄԱԿ-ի Աշխատանքի միջազգային կազմակերպությունը 1997-ից սկսած հունիսի 12-ը նշում է որպես երեխաների աշխատանքի շահագործման դեմ պայքարի միջազգային օր: ՄԱԿ-ը ևս վիճակագրական տվյալներ է ամփոփել, որոնց համաձայն` այսօր աշխարհում 5-ից 14 տարեկան 250 մլն երեխա աշխատում է: Նրանց մոտ կեսը` 120 մլն-ը, աշխատում են լրիվ աշխատանքային օր: Աշխատող երեխաների 61 տոկոսը Ասիայում է, 32 տոկոսը` Աֆրիկայում և 7 տոկոսը` Լատինական Ամերիկայում: Նրանց 70 տոկոսն աշխատում է գյուղատնտեսությունում: Ճիշտ նույնքան տոկոսի աշխատանքը համարվում է վտանգավոր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում