Thursday, 23 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

20 և 21-րդ դարի Սամվել Բաբայանը տարբեր մարդիկ են. Արամ Զ. Սարգսյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զ. Սարգսյանը:

Պարոն Սարգսյան, ուզում եմ խոսենք Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայաի վերադարձի մասին: Այս փուլում իշխանություններին արդյո՞ք անհրաժեշտ էր նրա վերադարձը Հայաստան, նա իր հարցազրույցում նշում է, որ իր առաքելությունը տեսնում է ԼՂ-ում, այնուամենայնիվ, Դուք քաղաքան ասպարեզո՞ւմ, թե՞ ավելի շատ ռազմական գործողություններում եք տեսնում Սամվել Բաբայանին և ի՞նչ նշանակություն կարող է ունենալ նրա վերադարձը՝ նաև այն ֆոնին, երբ նույնիսկ բանակի հրամանատարների, գեներալների միջև են հակասություններ սկսվել, նկատի ունեմ նաև Մանվել Գրիգորյան-Բադասյան- Վիտալի Բալասանյան:

-Նախ ասեմ, որ Սամվել Բաբայանը Արցախի Հանրապետության հերոս է, «Ոսկե արծիվ» շքանշանի առաջին շքանշանակիրն է, և կարծում եմ, որ Սամվել Բաբայանը Մանվել Գրիգորյանի օրինակով առաջին օրվանից մինչև այդ 55 օրը պետք է գտնվեր ԼՂ-ում, լավ կլիներ, որ Մանվել Գրիգորյանի օրինակին հետևեր նրա զինակից ընկեր, նրա բարեկամ Ռոբերտ Քոչարյանը և գնային Ղարաբաղ, ԼՂ իշխանություններին առաջարկեին իրենց աջակցությունը, Ղարաբաղի իշխանություններն էլ իրենց որտեղ կուղարկեին, իրենք փառքով ու պատվով աջակցեին: Այն, որ Սամվել Բաբայանը եկել է Հայաստան ու իր գործունեությունը տեսնում է Ղարաբաղում, դրական եմ գնահատում, դրական եմ գնահատում նաև նրա 90-94թթ. գործունեությունը, ինչը արժանվույնս Ղարաբաղի և Հայաստանի իշխանությունների կողմից գնահատվել է, բայց այս վերջին շրջանում, մասնավորապես ղարաբաղյան գործընթացներում բացակայությունը համարում եմ բացասական: Փառք ու պատիվ Երկրապահի տղաներին, նաև Մանվել Գրիգորյանին:

Գիտեք, այդ տեսակետները, այդ բանավեճերը Բադասյանի, Մանվել Գրիգորյանի, Սամվել Բաբայանի, օդից ստեղծված բանավեճեր են, որոնք այս ծանր իրավիճակներում ոչ միայն ձեռնտու չեն, այլ նաև շատ վտանգավոր են այս երկրի համար: Հավատացեք, որ 90-94թթ. այդ մարդիկ, որ պատերազմին մասնակցել են, նույն Մանվել Գրիգորյանը կարող էր զոհվել, և այս 50 օրվա ընթացքում էլ կարող էր զոհվել, և այն 3500 երկրապահները, որոնք Մ. Գրիգորյանի կազմակերպածությամբ և նրա գլխավորությամբ գտնվեցին Ղարաբաղում ու գործունեություն ծավալեցին, գնահատանքի արժանի են: Եկեք արժանվույնս գնահատենք, թողնենք այս խոսակցությունները մի կողմ, բանավեճեր չդնենք իրար մեջ, ես մի բան գիտեմ, որ քննադատել կարելի է ցանկացած մարդու, անթերի մարդ չկա աշխարհի վրա, բայց այդ ամեն ինչն իր ժամանակն ունի:

Դժբախտաբար Մանվել Գրիգորյանին քննադատում են այնպիսի մարդիկ, ովքեր համարում են, որ այս պետությունն իրենց ըստ արժանվույն չի գնահատել, իսկ գնահատողը պետությունը չէ, գնահատական տվողը ժողովուրդն է: Եթե դու արժանիք ունես, քո արժանիքների համար ժողովուրդը քեզ գնահատելու է, և տեսակետներ են արտահայտում ու վատ կերպով արտահայտվում են այնպիսի մարդիկ, ովքեր ընդհանրապես ռազմաճակատում չեն եղել, այդ վառոդի հոտը, կյանքն ու մահը չեն զգացել, նույնիսկ ավելի վատ, այդ իրավիճակներում թաքնվել են ինչ-որ տեղ ու խուսափել են ծառայությունից, և այսօր արտասահմաններից տեսակետներ են ասում, որոնք ուղղակի անընդունելի և անհարիր են: Ես վստահ եմ, որ այն քաղաքական գործիչները, ովքեր պատերազմում լուրջ ազդեցություն են ունեցել, և այդ թվում՝ նաև Մանվել Գրիգորյանը, նրանք էլ մնալու են, իսկ այն մարդիկ, ովքեր պիտակավորում են, քննադատում են նաև, երբեմն ճիշտ ու տեղին, նրանք չեն հիշվելու, մոռացվելու են:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում