Thursday, 23 07 2026
Ռուսաստանի «ներքին Թուրքիան» այլևս իրողություն է
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Միջազգային մամուլի անդրադարձը՝ Բունդեսթագում ընդունված Հայոց ցեղասպանության մասին բանաձևի վերաբերյալ

Ձայների ճնշող մեծամասնությամբ՝ մեկ դեմ, մեկ ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանության մասին բանաձևը։

Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը, դրանում Գերմանիայի դերակատարությունը ճանաչող բանաձևը տեղ է գտել թուրքական 25 թերթերի առաջին էջերին։

Որոշ թերթեր Գերմանիայի խորհրդարանի որոշումը դատապարտել են, որոշներն էլ՝ ատելության թիրախ դարձրել։

 «Հուրրիյեթ» առաջին էջին «Ամո՛թ ձեզ» վերնագիրն է. նյութում նշվում է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քվեարկությանը չի մասնակցել, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններն առաջին պլան են մղվում։

«1915-ի միայնությունը» վերտառության ներքո «Ջումհուրրիյեթ»-ը գրում է, որ «Խորհրդարանն Էրդողանի առաջ գլուխ չխոնարհեց»։

«Միլլիյեթ»-ի վերնագրում բանաձևն «ամոթալի» է որակվում։ Ներկայացվում է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունը։

«Թուրքիան սա չի մոռանա» վերնագիրը «Յենի Շաֆաք» պարբերականի առաջին էջին է։ Նյութում նշվում է, որ «դեմ» քվեարկող միակ պատգամավորը Քրիստոնեա-դեմոկրատական միությունից Բերթինա Կուդլան է, որը նաև պատկերված է «Վաթան» թերթի առաջին էջին՝ «Միայն Բեթինան» վերնագրով:

«Սթար» թերթի առաջին էջն ամենաքննարկվողն է. այստեղ Անգելա Մերկելը պատկերված է Ադոլֆ Հիտլերին բնորոշ բեղով։

«Թարաֆ» թերթն էլ օգտագործել է «Գերմանիայի հետ ցեղասպանության ճգնաժամը» վերնագիրը։

«Այո, դա ցեղասպանություն էր». այսպես է վերնագրել իր այսօրվա խմբագրականը The New York Times օրաթերթը :

«Գրեթե ամեն տարի Թուրքիան ջղաձգումների գիրկն է ընկնում, երբ որևէ մեկը համարձակվում է ճշմարտությունն ասել նրա մութ անցյալի մասին: Այս անգամ Թուրքիան հետ է կանչել Բեռլինում հավատարմագրված իր դեսպանին և ծանր հետևանքներով է սպառնում, այն բանից հետո, երբ գերմանական խորհրդարանը քվեների ճնշող մեծամասնությամբ Օսմանյան կայսրությունում հարյուր տարի առաջ տեղի ունեցած հայերի կոտորածը ցեղասպանություն որակեց»,- գրում է The New York Times-ը:

«Արդյո՞ք Բունդեսթագում կայացած քվեարկությամբ Թուրքիան կորցրեց իր միակ եվրոպացի բարեկամին»,- այս հարցի պատասխանն է փորձում գտնել Foreign Policy հանդեսը՝ մեջբերելով Վաշինգտոնում գործող Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի թուրքական հետազոտությունների բաժնի հիմնադիր Բյուլենթ Ալիրիզայի խոսքը․ «Մի իրավիճակում, երբ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը բավական ծանր կացության մեջ է, Գերմանիան իրականում միակ պետությունն է մնացել, որ կարող էր ըմբռնումով մոտենալ Անկարայի խնդիրներին»:

«Գերմանիայի հետ կոնֆլիկտը կարող է շատ թանկ արժենալ դիվանագիտական մեկուսացման և տնտեսական անկայունության պայմաններում գտնվող Թուրքիայի համար», այս կարծիքն է հայտնել Սենթ Լոուրենսի համալսարանի պրոֆեսոր, թուրքագետ Հովարդ Այզենշտադը The Los Angeles Times-ի հետ զրույցում:

Թուրք արձակագիր Էլիֆ Շաֆաքն էլ Financial Times-ի հետ զրույցում նշել է․ «Թուրքիան ոչ թե ցանկանում է ավելի եվրոպական դառնալ, այլ հակառակը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում