Tuesday, 14 07 2026
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը
Թուրքական TSG Istanbul ռազմանավը մտել է Լաթաքիա նավահանգիստ․ Սիրիան կմաստանտվի՞
Լարսը բաց է
07:40
Նավթի գներն աճել են – 13/07/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի
00:00
Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս
23:59
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա
23:58
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին
23:57
ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
«Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ
Երևանում վարչական շրջանների նոր ղեկավարներ են նշանակվել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը

«Գործերս թողնեմ՝ գնամ նստացույց անե՞մ». ԵԿՄ փոխնախագահ Արա Կետիկյան (տեսանյութ)

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԵԿՄ փոխնախագահ Արա Կետիկյանը:

 ԵԿՄ փոխնախագահ Արա Կետիկյանը, պարզվում է, ողջ օրը զբաղված է ազատամարտիկների սոցիալական խնդիրները լուծելով, իր խոսքերով` «օրական 50, 60, 100 ազատամարտիկների սոցիալական հարցեր» է լուծում, այդ իսկ պատճառով չի կարող իր գործը թողնել ու մասնակցել ազատամարտիկների հանրահավաքներին: Անհայտ է միայն, թե այդքանից հետո ինչո՞ւ են բողոքում ազատամարտիկները: ԱԺ-ում երեկ գեներալներ Մանվել Գրիգորյանի ու Սեյրան Սարոյանի հեղինակած «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» օրինագծերի քննարկման ժամանակ ԱԺ էին եկել նաև ԵԿՄ փոխնախագահները: ԵԿՄ-ականները խանդավառված էին օրինագծի ընդունումից հետո: Այսուհետ Արցախյան պատերազմին մասնակցած ազատամարտիկներն օրենքով կհամարվեն երկրապահ կամավորականներ: Հիշեցնենք, որ այս փոփոխությամբ չի լուծվում ազատամարտիկների բարձրացրած հիմնական խնդիրը` նրանց կենսաթոշակի հարցը: Արա Կետիկյանի խոսքերով` ԵԿՄ-ն 20 տարի զբաղվում է այս խնդրով, և ամեն ինչ մեկ օրում չի լուծվում: Արդյո՞ք ազատամարտիկները ևս 20 տարի պետք է սպասեն, որ խնդիրը լուծվի:

 – Պարոն Կետիկյան, ընդունված օրինագիծը, փաստորեն, չի լուծում ազատամարտիկների հիմնական խնդիրը, նրանց հիմնական պահանջը` սոցիալական խնդիրը, չի լուծվում: Այս առումով` խանդավառությունը խորհրդարանում  անհասկանալի էր:

 – Սա առաջին քայլն է, և այդ մասին շեշտվեց և օրենքի հեղինակների, և համահեղինակների կողմից, և մեր կողմից է շեշտվել: Սա ընդամենը առաջին քայլն է, որին կհաջորդեն 2-րդ, 3-րդ, 4-րդ քայլերը` օրենքի փոփոխություններով, ենթաօրենսդրական ակտերով, անընդհատ աշխատանքով: Սա ընդամենը հիմքն է, որի վրա պետք է կառուցվի այն ամենը, ինչ անհրաժեշտ է այս խավերի համար: Ասեմ, որ աշխատանքներ այսօր էլ արվում են, պարզապես այս օրենքն անհրաժեշտ էր, և սա ունի նաև բարոյական նշանակություն բազմահազար երկրապահ-կամավորականների համար, որոնք չունեին մինչև օրս իրենց օրենքը: Խանդավառությունը կապված է նաև նրա հետ, որ արդեն որերորդ գումարման ԱԺ-ն է, որ մտածել է դրա անհրաժեշտության մասին, սակայն չի կարողացել ընդունել, և ողջունելի է, փառք ու պատիվ մեր այսօրվա պատգամավորներին, որ այսպես միաձայն ընդունեցին օրենքը:

– Փաստ է, որ օրենքը ընդունեցին, ծափահարեցին, սակայն ազատամարտիկների պահանջը և խնդիրները չլուծվեցին սրանով:

– Պահանջը և խնդիրները մի օրով չեն լուծվում: 20 տարուց ավել ԵԿՄ-ն նաև էդ խնդիրներով է զբաղվում, և մենք երբեք չենք ակնկալում, որ մեկ օրում ինչ-որ օրենքով կամ քայլով կարող են բոլոր խնդիրները լուծվել: Բոլոր խնդիրները լուծվում են ժամանակի ընթացքում: Ասել, որ օրենքի ուղղությամբ մեր պետությունը կամ մեր կազմակերպությունը ոչինչ չի արել` այդպես չէ, սակայն մենք պետք է աշխատանքները ակտիվորեն շարունակենք:

– Ճի՞շտ է, որ կառավարությունը մերժել է ազատամարտիկներին 80 հազար դրամ թոշակ սահմանելու ԵԿՄ առաջարկը:

– Ես տեղյակ չեմ:

– Իսկ ե՞րբ եք կոնկրետ բարձրացնելու կենսաթոշակների խնդիրը:

– Կենսաթոշակների բարձրացումը մեր ցանկությունից չի կախված: Վստահորեն կարող եմ ասել, որ եթե մեր ցանկությունից կախված լիներ կամ նույն կառավարության անդամների, ոչ թե 80 հազար կլիներ, այլ 800 հազար: Ամեն ինչ կախված է նաև հնարավորություններից: …Ցանկությունը կա, մենք պետք է ամեն ինչ անենք, որ էդ 80 հազարը մեր պետությունը գտնի և տա:

– Պարոն Կետիկյան, իսկ ինչո՞ւ Դուք այսօր ազատամարտիկների կողքին չեք և ազատամարտիկների պայքարին չեք միանում:

– Ես ազատամարտիկների կողքին եմ առավոտյան ժամը 7-ից մինչև գիշերվա  22-ը: Նման բան ինձ չասեք: Օրվա մեջ 100-200  ազատամարտիկի եմ հանդիպում:

– Բայց իրենց հանրահավաքներին չեք մասնակցում:

– Ես իրանց խնդիրներով եմ զբաղվում, և էդ հանրահավաք անող տղերքը` բոլորը իմ ընկերներն են: Հանրահավաքից ազատ ժամանակ հաստատ տարբեր խնդիրներով իմ մոտ են գալիս: Կարող եք իրենց հարցնել:

– Ասել է թե` համարում եք, որ հանրահավաքներին մասնակցելու կարիք չկա՞:

– Չէ՛, ես չեմ ուզում իրանց գնահատական տամ, կռվող տղերք են, էդ իրանց իրավունքն ա: Իմ խնդիրը կոնկրետ գործ անելն ա: Ես ԵԿՄ-ում օրական ամենաքիչը 50, 60, 100 ազատամարտիկներ եմ ընդունում և իրանց սոցիալական խնդիրներով զբաղվում: Էդ թվում` էսօրվա միտինգ անող ազատամարտիկների, որոնց մեծ մասը իմ շատ լավ ընկերներն են:

– Թե՞ մտածում եք` կարող է ԵԿՄ ղեկավարության հետ խնդիրներ ունենաք:

– Չէ՛, ես ԵԿՄ-ում խնդիրներ չեմ ունենում, ես ինքս եմ ԵԿՄ ղեկավարությունը, իսկ եթե դուք պատկերացնում եք, որ ես էդ 100 հոգուն, որ կարող եմ օրվա մեջ սոցիալական խնդիրները լուծեմ, պետք ա թողնեմ, գնամ նստացույց անեմ, չէ՛, ես տենց չեմ պատկերացնում իմ աշխատանքը:

– Իսկ հնարավո՞ր է` մտավախություն ունեք, որ Ձեր բիզնեսի վրա դա կարող է վատ անդրադառնալ, եթե մասնակցեք հանրահավաքներին:

– Չէ՛, նման մտավախություն չունեմ, ես շատ օրինապահ բիզնեսմեն եմ նաև: Որևէ հարկային և այլ պարտավորություններից երբեք չեմ խուսափել: Եվ իմ կամքի արտահայտումը որևէ կերպ չի կարող անդրադառնալ էդ ամենի վրա:

– Քանի որ Դուք ժամանակ առաջ ընդդիմադիր հայացքներ ունեիք, հետո փոխեցիք Ձեր հայացքները:

– Ես միշտ երկրապահ եմ եղել, ԵԿՄ-ի հետ եմ եղել, զբաղվել եմ ԵԿՄ-ի գործերով: Ես ինձ երբեք որևէ անգամ արհեստավարժ կուսակցական չեմ համարել, չեմ համարելու:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում