Tuesday, 14 07 2026
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Թուրքական TSG Istanbul ռազմանավը մտել է Լաթաքիա նավահանգիստ․ Սիրիան կմաստանտվի՞
Լարսը բաց է
07:40
Նավթի գներն աճել են – 13/07/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի
00:00
Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս
23:59
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա
23:58
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին
23:57
ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
«Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ
Երևանում վարչական շրջանների նոր ղեկավարներ են նշանակվել

ԿԲ-ն իրավունք չունի և՛ կարգավորելու, և՛ վերահսկելու. Հրանտ Բագրատյան. Facebook

ՀՀ նախագահի նախկին թեկնածու, նախկին վարչապետ «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը Facebook-ի իր էջում գրել է.

«ԱԺ վերջին նստաշրջանի ընթացքում, երբ քննարկվում էր Կենտրոնական Բանկի (ԿԲ) 2013թ դրամավարկային քաղաքականության ծրագիրը, իմ ելույթում, անդրադառնալով ԿԲ բարեփոխման խնդրին, նշեցի, մասնավորապես, կարգավորման ու վերահսկողության գործառույթների տարանջատման պարագան։

Ասել կուզի, ԿԲ-ն իրավունք չունի և՛ կարգավորելու (սահմանելու տնտեսական նորմատիվներ առևտրական բանկերի համար), և վերահսկելու (հսկելու իր իսկ սահմանած նորմատիվները)։

Նշեցի նաև, որ դա նույնն է, ինչ շինարարության ոլորտում պատվիրատուի և կապալառուի միևնույն դեմքով հանդես գալը։ ԿԲ նախագահ Ա.Ջավադյանը այդ կապակցությամբ հայտարարեց, որ դա հնացած մոտեցում է, որ հիմա աշխարհում դրանից հրաժարվում են, Անգլիայում դրանից նույնպես հրաժարվեցին, իսկ Ռուսաստանը փորձեց, տեսավ լավ չի, բան չի ստացվում ու ինքն էլ հրաժարվեց։ Պարզապես հարկ եմ համարում նշել, որ, ցավոք, ԿԲ նախագահը ԱԺ ամբիոնից, մեղմ ասած, ճիշտը չէր ասում։ Նախ, դա հնացած չէ։

Նույն ԱՄՆ-ում ավանդների ապահովագրության դաշնային ծառայությունը միայն այս վերջին ճգնաժամի ընթացքում ստացավ բանկերի վերահսկողության գործառույթները։ երկրորդ, Անգլիայում վերահսկողության գործառույթներն իրականացնում է համապատասխան ֆինանսական ծառայությունը, որը Անգլիայի բանկի հետ կապ չունի։ Այսինքն այստեղ ևս բանկային կարգավորման և վերահսկողության գործառույթները առանձնացված են։

Վերջապես Ռուսաստանի մասով։ Այս կապակցությամբ ես ոչինչ չէի ասել։ ԿԲ նախագահն ասաց, որ Ռուսաստանում վերահսկողությունն ու կարգավորումն առանձնացրին, բայց հետո հրաժարվեցին։ Սա էլ է սուտ։ Ռուսաստանը երբեք այդ գործառույթները չի էլ առանձնացրել։ 2009-ին այդ մասին ինձ անձամբ ասել է ավանդների երաշխավորության հիմնադրամի ղեկավարը։ Նա գտնում էր, որ Ռուսաստանում դա պետք չէ անել։ Սա պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանում առևտրային բանկերի ակտիվների կեսից ավելին պետական են։ Այսինքն, Ռուսաստանը երբեք չի էլ փորձել առանձնացնել այդ գործառույթները։ Այ երբ այստեղ էլ բանկերը կմասնավորեցնեն (ծավալի առումով), բնական է, այդ գործառույթները կառանձնացնեն»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում