Tuesday, 14 07 2026
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին

Կշեռքի նժարին սպասելիս

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն այս շաբաթ ԱԺ-ում հայտարարել է, որ անհասկանալի է Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը, թե՝ Հայաստանը կարող է համատեղել Եվրամիության և Մաքսային միության հետ հարաբերությունները: Արմեն Ռուստամյանը նկատել է, որ եվրաչինովնիկներն են անգամ ասում, որ երկու ֆորմատները անհամատեղելի են: Նրա խոսքով՝ պետք է սպասել ու տեսնել, թե ինչպես է Հայաստանի իշխանությունը շարունակելու իր այդ մոտեցումը, երբ գա Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ժամանակը:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչն իրավացի է: Եվրամիության պաշտոնյաները բազմիցս են հայտարարել, որ երկիրը չի կարող լինել միաժամանակ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի և Ազատ առևտրի ռեժիմում ու նաև դառնալ Մաքսային միության անդամ: Պարզ, մատչելի կերպով ասվել է, բացատրվել, որ Եվրամիության հետ Ասոցացման պայմանագիրը ենթադրում է, որ երկիրը պետք է ինքը որոշի իր մաքսային ընթացակարգերը, իսկ Մաքսային միության մեջ լինելը նշանակելու է կոլեկտիվ որոշումներ: Հետևաբար հնարավոր չէ մի կոլեկտիվի որոշումներով լինել մեկ այլ կոլեկտիվի մեջ: Սրանից պարզ երևի թե դժվար է ասել:

Սակայն Հայաստանում դեռ կան մարդիկ, որոնք համառորեն ասում են, թե հնարավոր է համատեղել երկու ֆորմատները: Այս ամենով հանդերձ՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցչի հայտարարությունները հետաքրքիր են մեկ այլ տեսանկյունից: Մասնավորապես, ի՞նչ է մտածում այդ դիլեմայի մասին ՀՅԴ-ն, որը փաստորեն համաձայն է, որ ֆորմատները համատեղելն անհնար է: Այդ դեպքում ո՞ր ֆորմատին է նախապատվությունը տալիս ՀՅԴ-ն, ո՞րն է համարում Հայաստանի համար ավելի արժեքավոր և ընտրվելու արժանի: Չէ՞ որ այս տեսանկյունից կարևոր են ոչ միայն իշխանությունների մոտեցումները, որոնք երբեմն կաշկանդված են նաև հայաստանյան մի շարք իրողություններով, որոնք թույլ չեն տալիս շատ հայտարարություններ, իսկ քաղաքական ուժերին կարծես պետք է ոչինչ չկաշկանդեր համարձակորեն արտահայտելու իրենց տեսակետները, ինչպես, օրինակ, հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ էին անում: Սակայն արի ու տես, որ Հայաստանի քաղաքական ուժերը չեն շտապում հասարակությանը որևէ բան ասել այս կապակցությամբ, կողմնորոշել, փորձել հասարակական կարծիք ձևավորել, որով էլ փորձ կարվի ազդել իշխանական քաղաքականության վրա և թույլ չտալ, որ ընդունվի սխալ որոշում, որ գերակայեն քաղաքական առևտրի կանոնները, ոտնահարվի պետական շահը: Չէ՞ որ ի վերջո այստեղ հարցը վերաբերում է պետության ապագային, անվտանգությանը, քաղաքակրթական մի խնդրի, որը այսօր, իհարկե, Հայաստանի կյանքը հազիվ թե փոխի որևէ էական բանով, սակայն տասնամյակների կտրվածքով ունենալու է անկասկած ճակատագրական և բեկումնային նշանակություն:

Սակայն այս կարևոր խնդրի վերաբերյալ հիմնական քաղաքական ուժերը լռում են: Իշխանությունների դիրքորոշումը՝ իր անհեթեթություններով և ռացիոնալությամբ, պարզ է, պարզ չեն Դաշնակցության, ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, «Ժառանգության» դիրքորոշումները: Այս ուժերը բավարարվում են մեկ-երկու հայտարարություններով, ընդ որում՝ հիմնականում անորոշ:

Սակայն նման պահվածքը երևի թե ունի որոշակի պատճառներ և մոտիվներ ու նաև բնորոշ է միջազգային զարգացումներին առնչվող գրեթե բոլոր հարցերում հայաստանյան, այսպես կոչված, հիմնական կամ առաջատար քաղաքական ուժերի պահվածքին: Նրանք սպասում են, թե որ կողմը, ի վերջո, կթեքվի ծանրության նժարը և ըստ այդմ միայն կհայտնեն իրենց դիրքորոշումները, բնականաբար՝ ասելով, որ հենց այդ դիրքորոշումն իրենց մանկության երազանքն է եղել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում