Tuesday, 14 07 2026
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել

Տարածք ՀՌԱԿ ատենապետին` 2.5 անգամ էժան գնո՞վ (տեսանյութ)

Մինչ վարչապետ Տիգրան Սարգսյանը հետևողական հերքում է ՀՌԱԿ կուսակցության պառակտման մեջ իրեն ուղղված մեղադրանքները , պարզվում է` ՀՀ կառավարությունը որոշել է կես գնից պակաս գումարով ուղղակի վաճառքով ՀՌԱԿ-ին վաճառել Կենտրոնի հուշարձանային շինություն համարվող 843.83 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենքը, որը գտնվում է Կորյունի 19ա հասցեում:

Կառավարության նիստում պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը երեկ նախագիծ ներկայացրեց, ըստ որի` 2013 թվականի մարտի 13-ի դրությամբ վաճառվող գույքի գնահատված արժեքը` 755 մլն 633 հազ. դրամ է` մոտ 1.8 մլն դոլար, իսկ ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը, ներառյալ հողի կադաստրային արժեքը և գույքի արժեքի որոշման գումարը 700 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, հաշվարկված վճարման օրվա դրությամբ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքի չափով: Ըս նախագծի` գնորդին է օտարվում նաև գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.063 հա հողամասը՝ 37800.0 հազ. դրամ կադաստրային արժեքով. գնորդը պարտավոր է վճարել գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարը` 238519 ՀՀ դրամը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գնորդի կողմից սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված գումարն ամբողջությամբ վճարելուց հետո՝ մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`

1) պայմանագրի կնքման պահից 18 ամսվա ընթացքում Երևան քաղաքի Հանրապետության 47 հասցեում գտնվող շենքի վերանորոգման և բարեկարգման նպատակով կատարել 800 000 ԱՄՆ դոլարին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամի ներդրում, որից 400 000 ԱՄՆ դոլարին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամը առաջին 9 ամսում, իսկ մնացածը՝ հաջորդ 9 ամիսների ընթացքում:

2) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը,

3) գույքի օգտագործման նպատակի և բնույթի փոփոխումները համաձայնեցնել պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության բնագավառում լիազորված մարմնի հետ:

4) Գնորդը պարտավոր է վճարումները կատարել երկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը` վճարել «Շենքերի և շինությունների օտարման գործընթացում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում